ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահությունը

11 Մայիս 2026

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը զուրկ է սոլիդությունից և կանխատեսելիությունից, ինչը հանգեցրել է արհեստական հակադրությունների և միջազգային գործընկերների անվստահության։

Factor TV-ի հետ զրույցում նա անդրադարձել է ԵՄ-ԵՏՄ հարաբերություններին, Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու իրենց տեսլականին և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառմանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահի առաջարկին՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, Գեղամ Մանուկյանը նշեց, որ այդ հակադրությունն ինքնին արհեստական է՝ ստեղծված Հայաստանի իշխանությունների կողմից։ «Այդ հակադրությունը, որը մտցրել է Հայաստանի իշխանությունը, ինքնին արհեստական է՝ ԵՄ-ԵՏՄ, որովհետև շատ ավելի քաղաքականացված դարձրեց Եվրամիության հետ ինտեգրման պրոցեսը, և այդ իսկ պատճառով դարձավ նաև Ռուսաստանի խնդիր։ Պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը տարիներ շարունակ Եվրոպական միության հետ ինտեգրման հաստատված ծրագիր է ունեցել՝ ՍԵՊԱ-ն, որն ամբողջությամբ կատարված չի»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը, գործնական քայլերի փոխարեն, քվե ակնկալող հայտարարություններ է անում, ինչպիսին է վիզաների ազատականացման թեման։

Խոսելով Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հետ նոր որակի հարաբերությունների մասին՝ Մանուկյանն ընդգծեց «սոլիդության» կարևորությունը։ Նա հիշեց մի եվրոպացի դիվանագետի խոսքերը, ով նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատելը, չնայած առկա խնդիրներին, հեշտ էր, քանի որ նա կանխատեսելի էր. «Մենք վստահ էինք, որ մեր հետ Բրյուսելում խոսակցության ժամանակ այն, ինչ որ ասում է Հայաստանի նախագահը, նույնն ասում է Վաշինգտոնում և նույնն ասում է Մոսկվայում»։

Ըստ պատգամավորի՝ ներկայիս իշխանությունը կորցրել է այդ վստահությունը. «Անցնող յոթ տարիներին մեր երկիրն իր իմիջի մեջ ամենամեծ արտաքին կորուստներից մեկը, որ ունեցել է, անկանխատեսելիությունն է։ […] Այս իշխանությունն ամեն մեկի քիմքին դուրեկան խոստումներ, հայտարարություններ է անում»։ Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը, Մանուկյանը քննադատեց օրենքը՝ այն համարելով հակասահմանադրական, քանի որ խախտում է անմեղության կանխավարկածը։ «Ոչ թե պետությունն է մեղադրում և ապացուցում, որ Գեղամը այս տունն առել է անօրինական, այլ Գեղամին է ասում՝ պետք է ապացուցես, որ առել ես օրինական։ Մեր իշխանության գալու դեպքում սահմանադրականության հարցը կկարգավորվի, որտեղ քաղաքացու դեմ պետության հայցը կունենա արդար չափորոշիչներ, և կշարունակի գործել, բայց բոլորի համար։ Չի լինի այնպես, որ սա ընդդիմադիր է, ուրեմն պետք է անենք, ընտրությունները մոտենում է, ուրեմն պետք է քարոզչության համար այսքան մարդ…»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company