ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Եթե կա ոգի, դատարկ ձեռքերով էլ կարելի է կանգնեցնել թշնամուն

28 Մայիս 2026

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը Սարդարապատում՝ Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը.

««Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ, թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը՝ մեջբերելով մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի խոսքը. «Սերունդներ, ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։

«1918-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն։ Կար ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը՝ պետություն չունենալով, կարողացավ երեք ճակատով կանգնեցնել թշնամուն՝ Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում»,- նշեց նա:

«Պատմությունը ցույց տվեց, որ թշնամուն կարելի էր կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես պայքարի ոգի ու հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե ինքնությունից հեռացել ու հրաժարվել ես։ Ինչ ունենք այսօր, ունենք մի վիճակ, երբ մեր աչքի առաջ նորից տեղի ունեցավ ցեղասպանություն. հայաթափվեց Արցախը, կորցրինք մեր հայրենիքի մի մասը և տարածքներ ունենք կորցրած արդեն ՀՀ-ից, ու այն պատճառով, որ մեր ուժի աղբյուրներից հեռացանք։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ ունենալով նույնիսկ երկու պետություն՝ չունեինք այնպիսի ղեկավարություն, որ հասկանար ինքնության կարևորությունը։ Պետության, պետականության ու իրական ինքնիշխանություն ունենալու կարևորությունը հասկանար։ Մեզ առաջնորդեցին մարդիկ, որոնք մեզ տարան ինքնակործանման ճանապարհով։ Պետականություն ունենալու պարագայում առաջին անգամ մեր պատմության մեջ տեսանք ցեղասպանություն»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

«Հայ և հաղթանակ բառերը դարձել են այս իշխանությունների համար մերժելի, վախենում են դրանից։ Այս մարդիկ ապացուցում են մեզ, որ պարտությունը մեզ հաջողություն է բերել։ Մեզ ասում են՝ Արցախում պարտվել ենք մտածված, որ պահպանենք ՀՀ անկախությունը։ Սրանից ավել ինքնախոստովանություն, որ իսկապես կապ չունի այս մարդը մեր սերնդի հետ, կապ չունի այս մարդը մեր Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսների հետ, չկա»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

«Եթե ուզում ենք պահել մեր ինքությունը, եթե ուզում ենք այս պարտության էջը փակել, որ հաղթանակի բերկրանքը մեր տուն մտնի՝ պետք է ազատվենք այս պարտություն բերած եւ պարտություն քարոզող իշխանություններից: Վսատհ եմ, որ դա մենք անելու ենք, որովհետեւ հայի ոգին կենդանի է: Հայ քրիստոնյան մնալու համար պայքարել ենք դարերով, հիմա էլ պետք է պայքարենք ու այդ կտռիվը տանք հունիսի 7-ին՝ արժանապատվորեն, ցույց տալով, որ մենք հուսալքված չենք, հուսախաբված չենք»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը:

Խոսքն ուղղելով դաշնակցական ընկերներին նա ասաց. «Առաջին հանրապետության հիմնադիրները մեր կուսակցական ընկերներն էին: Նրանց հոգիները սավառնում են երկնքում եւ հետեւում մեզ: Մենք պետք է մեր հերոս նախնիների արժանի հետեւորդը լինենք, հավատարիմ մեր երդմանը՝ անգամ կյանքի գնով ծառայել հայրենիքին ու հայությանը: Այսօր դրա ժամանակն է: Մեզ նոր հաղթանակներ ու հաջողություններ եմ մաղթում»:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company