ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Ասուլիսներ

«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախախտումներ. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը

07 Հունիս 2026

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը և Ագնեսա Խամոյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Նրանք անդրադարձել են վաղ առավոտից ՔՊ ընտրախախտումներին, վարչական ռեսուրսի շահագործմանը և իրավապահների տեռորին:

«Ընտրությունները սկսելուց առաջ և այսօր՝ ողջ օրվա ընթացքում, գործող վարչախումբը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների, նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանտուների, ակտիվի, համակիրների նկատմամբ»,- հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ առավոտից մարդկանց տարբեր պատրվակներով, կեղծ ձայնագրություններով տանում են հարցաքննության, որոշներին բաց են թողում, որոշներին փորձում մեղադրանք առաջադրել։

«Նպատակն է՝ կազմալուծել, սահմանափակել, խոչընդոտել մեր շտաբների գործունեությունը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Նա նշել է, որ տեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս կիրառելով՝ փորձում են ուղղորդումներ իրականացնել, վախեցնել, ազդեցության ունենալ մարդկանց ազատ կամարտահայտման վրա։

Արձանագրվել են «կարուսելի» դեպքեր, երբ ընտրողները տեղամաս են մուտք գործել արդեն պատրաստված քվեաթերթիկներով և ծրարներով։

Սաղաթելյանի խոսքով՝ որոշ դեպքերում քվեախցիկներում հայտնաբերված ծրարները, ինչպես նաև տեղամասերից դուրս բերված քվեաթերթիկները կարող են վկայել կազմակերպված խախտումների մասին։ Նա նշել է, որ որոշ քաղաքացիներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկները դուրս են բերել ընտրատեղամասերից՝ իշխանության ներկայացուցիչներին ցույց տալու համար, թե կատարել են իրենց տրված ցուցումները։

Իշխան Սաղաթելյանը ընդգծել է, որ, չնայած արձանագրված խախտումներին և ճնշումներին, ընտրողների ակտիվ մասնակցությունը, իր կարծիքով, ցույց է տալիս, որ իշխանությունները չեն կարող միայն վարչական լծակների միջոցով ապահովել իրենց վերարտադրությունը։ Նա բարձր է գնահատել քաղաքացիների մասնակցության մակարդակը՝ այն համարելով կարևոր և անհրաժեշտ։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ոստիկանությունը, ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ չունեն հաշվառման կոնկրետ հասցե, և նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են, կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։

«Այստեղ գալիս է նաև դատարանների գործողությունները կամ անգործությունը, երբ դատարանները պարզապես կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, կամ փորձում են տարբեր պատրվակներով ձգձգել։ Մյուս կարևոր խնդիրը, խոշոր մասշտաբի խնդիրը, արցախահայերի հարցն է, որ այդպես էլ հստակ ու ռեալ խոչընդոտներ ստեղծեցին արցախցիների քվեարկության հարցով»,-նշել է նա։

Արծվիկ Մինասյանը դիմել է միջազգային դիտորդներին և հիշեցրել, որ իրենց նախազգուշացրել էին ենթադրվող խախտումների մասին, որոնք նրանք պետք է արձանագրեն։

Ագնեսա Խամոյանն առաջարկել է քաղաքացիներին չվիճել, երբ փորձում են իրենց ուղղորդել, բայց հիշել, որ խցիկում իրենք մենակ են, և ոչ ոք չի կարող վերահսկել, այնտեղ ոչ ոստիկանություն կա, ոչ տեսախցիկներ, դուք պարտավոր չեք որևէ մեկին հաշվետու լինել։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ.Յ.Դ. Աւստրալիոյ 53-րդ Շրջանային Ժողո

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Աւստրալիոյ կառոյցի 53-րդ Շրջանային Ժողովը սկսաւ

11 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Ո՛չ՝ պարտադրուած Սահմանադր

Հայաստանի Սահմանադրութեան շուրջ ծաւալող պայքարը պարզապէս իշխանութեան եւ ընդդիմ

11 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Թրքական Եւ Ազրպէյճանական Առաւե

Հայաստանի առաջին նախագահին գլխաւոր խորհրդականին տուած հարցազրոյցին ընթացքին հն

11 Նոյեմբեր 2026
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 6-ին Երևանում անցկացված Հա

10 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռ

10 Նոյեմբեր 2026
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company