ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայտարարություններ

Յայտարարութիւն ՀՅԴ Լիբանանի 71-րդ Շրջանային ժողովի

20 Փետրվար 2019 ՀՅԴ Լիբանանի կեդրոնական կոմիտէութեան 71-րդ Շրջանային ժողովը, գումարուած` 15-19 փետրուար 2019-ին, հանգամանօրէն քննարկեց Կեդրոնական կոմիտէի երկամեայ գործունէութեան բոլոր մարզերը: Կազմակերպական, քաղաքական, տեղեկատուական, ուսանողական, երիտասարդական, պատանեկան, գաղութային կեանքի, ուղեկից միութիւններու յատկացուած օրակարգերը քննարկելով, Շրջանային ժողովը արձանագրեց`

Ա.- Յարափոփոխ աշխարհի յատուկ այսօրուան մթնոլորտն ու համակարգը բարենպաստ պայմաններ չեն ստեղծեր աւանդական հասկացողութեամբ եւ հաւաքական կեանքով յատկանշուած ազգային արժէքային համակարգ դաւանող կուսակցութիւններուն համար: Հակառակ տիրող եւ զարգացող պայմաններուն, Դաշնակցութեան Լիբանանի ընտանիքը կը շարունակէ ամուր կառչած մնալ գաղափարախօսական հենքի վրայ ամրակայուած կուսակցական, կարգապահական գործելաոճին` միշտ ներկուսակցական ժողովրդավար պայմաններու լիարժէք յարգումով պահելով կուռ եւ միասնական կառոյցի էութիւնը:

Բ.- Երկամեակի քաղաքական կեանքը յատկապէս յատկանշուեցաւ Լիբանանի երեսփոխանական ընտրութիւններով: Առաջին անգամ կիրարկուող ընտրական օրէնքի անկանխատեսելիութեան բոլոր գործօնները յաղթահարելով, Դաշնակցութիւնը քաղաքական բազմակողմ յարաբերութիւններով յաջողեցաւ կարեւոր քայլ արձանագրել դէպի Հայկական երեսփոխանական պլոքի վերականգնման յայտարարուած առաջադրանքը: Ներկայ պայմաններն ու անոնցմէ բխած երեւոյթները կը պարտաւորեցնեն մէկ կողմէ վերատեսութեան ենթարկել հայկական քուէի ուժի գործօնի վերածման համար նոր ռազմավարութեան մշակումը, միւս կողմէ քաղաքական գետնի վրայ հետեւողական աշխատանքը շարունակելու համայնքներու իրողական ներկայացուցչութեամբ համապատկերով խորհրդարան ձեւաւորելու:

Գ.- Ուշադրութեան կիզակէտ կը շարունակեն մնալ Դաշնակցութեան Լիբանանի կազմակերպութեան ուսանողական, երիտասարդական եւ պատանեկան միաւորները կուսակցական եւ ազգային կեանքի համար մասնագիտական մարդուժ ապահովելու եւ առաւելագոյնս զանոնք մեր հանրային կեանքին մէջ դերակատար դարձնելու ուղղութեամբ: Գաղափարախօսական էութեամբ նորարար միջոցներու որդեգրումի հրամայականը բոլոր ժամանակներէն աւելի զգալի է այսօր եւ որուն կենսագործումը կ՛ակնկալուի մեր երիտասարդութենէն:

Դ.- Համասփիւռքեան եւ համահայկական տարողութիւն եւ հասանելիութիւն ունենալով, ՀՅԴ Լիբանանի լրատուամիջոցները այսօրուան տեղեկատուական համակարգի համահունչ նորարարութիւններ որդեգրելու եւ անոնց համապատասխան առանձին բաժանմունքով աշխատելու անհրաժեշտութեան առջեւ են: Տեղեկատուական առումով Լիբանանի մէջ դաշնակցական բեմը պիտի յառաջացնէ բազմակարծութեան հարթակ` միշտ առաջնահերթ նկատելով կառուցողական քննարկումներով քաղաքական միտքի զարգացման նպատակը:

Ե.- Ուսանողական, երիտասարդական եւ պատանեկան միաւորներուն առընթեր ՀՅԴ Լիբանանի կոմիտէութիւնները կը մշակեն ծրագիրներ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի մէջ տարբեր բնոյթի աշխատանքներ իրականացնելու: Այս նախադրեալները կը նախանշեն, որ ՀՅԴ Լիբանանի կազմակերպութեան գործադաշտին մէջ հետզհետէ նկատելի տեղ կը գրաւէ հայրենիքը:

Այս ելակէտերէն մեկնած, ՀՅԴ Լիբանանի կազմակերպական շրջանը կը հաստատէ, որ`

– Լիբանանեան քաղաքական բեմին վրայ պիտի շարունակէ լիբանանահայ համայնքի քաղաքական գործօնի ազդեցիկութեամբ պաշտպանել համայնքի բոլոր իրաւունքները:

– Աշխատիլ, որ լիբանանեան պետական կառոյցներուն մէջ հայ համայնքի բաժինները զբաղեցնեն համայնքի ներկայացուցչական դէմքերը:

– Բոլոր միջոցները հայթայթել հանրային կեանքի կառոյցներու ղեկավարման երիտասարդացման, մասնագիտացումին եւ աշխատանքի արդիւնաւորման համար:

– Գիտակցելով լիբանանահայութեան անշրջանցելի գործօն ըլլալու իրողութեան` զարգացնել անոր համասփիւռքեան եւ համահայկական դերակատարութիւնը ինչպէս մարդուժի պատրաստութեան, այնպէս նաեւ պետականութեան հզօրացման աշխատանքներուն:

ՀՅԴ Լիբանանի 71-րդ Շրջանային ժողովը օրակարգի կէտերու քննարկման աւարտին ընտրեց 11 հոգիէ բաղկացած ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի կազմը: Նորընտիր Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչն է Յակոբ Բագրատունի:

19 փետրուար 2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Հայ երիտասարդը չի համակերպվի պարտությո

«Կարևոր և խորհրդանշական է, որ մեր պետության ու ժողովրդի այս ծանր օրերին աշխարհ

15 Հուլիս 2025
«Պիտի վերադառնանք». ՀՅԴ Երիտասարդական

Այսօր, հուլիսի 15-ին Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ՀՅԴ Երիտա

15 Հուլիս 2025
Այս համահայկական բանակումը վառ օրինակ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր Գէորգեանի խօսքը Հ.Յ.Դ. երիտասարդական-ուսանողական

15 Հուլիս 2025
Ազգային անվտանգության հարցերում մենք չ

Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների հ

15 Հուլիս 2025
Օրվա իշխանությունները մտել են աշխարհա

Արդեն մի քանի օր է առանց ողջամիտ բացատրության արգելվել է ՀՀ-ից ծաղկի արտահանու

15 Հուլիս 2025
Բագրատունի – Ռուսիոյ Դեսպան Հանդիպում

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու Յակոբ Բագրատունի հանդիպում ունե

15 Հուլիս 2025
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company