ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության ծրագրում աշխարհաքաղաքական մարտահրավերները հաշվի չառնելը մեծ խնդիր կառաջացնի

26 Փետրվար 2019

Yerkir.am-ը շարունակում է զրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի անդամ Թադևոս Ավետիսյանի հետ կառավարության ծրագրի գաղափարական հենքի, դրանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված լուծումների և այլ առկա խնդիրների շուրջ (սկիզբը` այստեղ):

– Զարգացման հայեցակարգում ի՞նչ չափով են հաշվի առնված մեր երկրի աշխարհաքաղաքական մարտահրավերները:

– Ըստ էության` աշխարհաքաղաքական մարտահրավերները գնահատված չեն: Այդպիսի մարտահրավերներ են, օրինակ, պատերազմական իրավիճակն ու ռիսկերը, մեր ազգային հարցերը, այդ թվում` Արցախի հարցը, Հայոց ցեղասպանության խնդիրը, բացի այդ` արտաքին ուժերի կողմից հնարավոր տնտեսական ճնշումները, աշխարհագրական վիճակը, նկատի ունեմ փակ սահմանները, որոնց պատճառով մենք չունենք ելք դեպի ծով, միևնույն ժամանակ` մեր հարևաններից առնվազն 2-ը շրջափակել են մեր տարածքը, ռազմական ծախսերը, որոնք, ուզենք, թե չուզենք, պետք է անենք` ելնելով մեր անվտանգությունից: Սրանք են աշխարհաքաղաքական մարտահրավերները, և սրանցից յուրաքանչյուրը պիտի գնահատվի ժամանակի մեջ, պիտի կանխատեսվեն դրանց զարգացման հնարավոր սցենարները: Այս գնահատականը չկա կառավարության ծրագրում, իսկ մենք հենց այսօր այդ մարտահրավերների առջև ենք կանգնած: Դրանք ոչ թե վաղն են լինելու կամ արդեն անցյալ են, այլ օբյեկտիվորեն գոյություն ունեն և շատ դեպքերում մեր կամքից անկախ են: Ծրագրում դրանք հաշվի չառնելը, չգնահատելը մեծ խնդիր կառաջացնի: Մասնավորապես` մեր զարգացումը, փաստորեն, պետք է ենթադրի, որ այդ մարտահրավերները հաշվի չենք առնելու, ինչը նշանակում է զիջում ազգային հարցերում, ինչպիսիք են Ղարաբաղի խնդիրը, Ցեղասպանության ճանաչման և մեր տարածքների ամբողջականության հարցերը և այլն: Միայն այս պարագայում է հնարավոր անտեսել այդ աշխարհաքաղաքական մարտահրավերները: Կա նաև երկրորդ տարբերակը, այն է` ծրագիրն իրատեսական չէ, այսինքն` գրված է մի բանի մասին, որն իրողության հետ կապ չունի: Պատճառն այն է, որ իմ նշած աշխարհաքաղաքական մարտահրավերները քաղաքական երևույթներ չեն: Դրանք մեր տնտեսական զարգացման կարևորագույն պայմաններն են: Դրանցից են ածանցվում մեր տնտեսական միջավայրը, զարգացման ներուժը, հնարավորությունները, այդ թվում` թե՛ ներդրումային, թե՛ սոցիալական և այլն: Սա` միայն մարտահրավերների մասով, և այստեղ է, որ Դաշնակցությունը, հաշվի առնելով վերոհիշյալ աշխարհաքաղաքական օբյեկտիվ մարտահրավերները, նաև կարևորելով մեր տնտեսության զարգացումը հենց այդ մարտահրավերների ներքո, նշում է, որ տնտեսությունն ինքնանպատակ զարգանալ չի կարող: Եթե այն զարգանում է, ապա ներդրումային միջավայր է ստեղծվում, ներդրումներ ենք ակնկալում: Դա նախ պիտի լուծի մեր անվտանգության խնդիրը, մեզ ուժ տա մարտահրավերներին դիմակայելու համար` միևնույն ժամանակ լուծելով սոցիալական խնդիրները, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջև: Այս հայեցակարգի ներքո ենք մենք դիտարկում և առաջ քաշում միակ տարբերակը` զարգանալ` չզիջելով:

-Ի վերջո, հասարակ քաղաքացին իրականում ի՞նչ պետք է ակնկալի այս ծրագրից և ե՞րբ է իր կյանքում զգալու այդքան սպասված փոփոխությունների արդյունքները:

– Սա ամենաբարդ հարցն է, որն այսօր շատերի կողմից չի հնչեցվում, որովհետև դեռ էյֆորիկ ֆոնը կա, շատերը վստահում են ներկայիս կառավարությանը, ինչն օբյեկտիվ է: Ցանկացած կառավարության ծրագիր մարդկանց խնդիրները լուծելու համար է, և այդ խնդիրները պահանջում են համարժեք լուծումներ: Թեև կառավարության ծրագրում կան նշված կոնկրետ նպատակներ, բայց դժվար է ասել, թե դրանք քանակական և որակական առումով ինչպիսի լուծումներ կստանան: Օրինակ` գործազրկության կրճատումը. ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել այս նպատակը, չգիտենք:

Հասարակ քաղաքացուն հետաքրքրում է, թե իր եկամուտներն ինչպես են աճելու: Մի բան պարզ է` կառավարության ծրագրով առաջ քաշվող հարկային քաղաքականությունը առավելապես միտված է բարձր եկամուտներ ունեցողների իրական եկամուտներն ավելի արագ աճեցնելուն: Այս մարդիկ իրենց հարցի պատասխանն ունեն արդեն` եթե նախկինում 36%-ով էր հարկվում իր եկամուտը, ապա հիմա կհարկվի 23%-ով` 3 անգամ ավելի ցածր: Այստեղ խնդիր է առաջանում. նվազագույն աշխատավարձով աշխատող, աղքատ մարդկանց համար, որոնց թիվը աշխատողների 25% -ն է: Սա է պատճառը, որ ունենք ցածր գնողունակ պահանջարկ: Այս մարդը չունի սպասելիք, որովհետև իր հարկային բեռը մնալու է նույնը:
Ինչ վերաբերում է սոցիալական ծրագրերին, ապա նվազագույն աշխատավարձի բարձրացումը կապվելու է միայն մակրոտնտեսական գործոնների հետ: Բա էլ ո՞ւր մնաց սոցիալական կոմպոնենտը,մասնավորապես` նվազագույն սպառողական զամբյուղը: Դարձյալ գնալու ենք այն լիբերալ մոտեցմամբ, թե` հնարավորության դեպքում կբարձրացնենք, չի լինի` կմնա նույնը: Բայց ոչի՞նչ, որ սպառողական զամբյուղը չի սպասում, դրա արժեքը մեծանում է և այսօր արդեն ավելին է, քան նվազագույն աշխատավարձի չափը: Հենց այստեղ է թաքնված այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ունենք 25% աշխատող աղքատներ: Նվազագույն աշխատավարձը պետությունը պիտի սահմանի և հետո փոխի` հաշվի առնելով ոչ թե 1 տնտեսական գործոն, ինչպես մեր կառավարությունը, այլ սոցիալական գործոնները` գործազրկությունը, աղքատությունը, սոցիալական լարվածությունը բնութագրող գործոնները:

Մեր կառավարության ծրագրից տարեցներն ի՞նչ սպասեն: Մենք ծերացող հասարակություն ենք` համաձայն ՄԱԿ-ի միջազգային ստանդարտի: Ծրագրում ոչ մի բառ չկա տարեցների հիմնախնդիրների վերաբերյալ: Նախորդ կառավարությունների ծրագրերում այս ոլորտի վերաբերյալ առնվազն նպատակադրումներ կային, այստեղ` ոչ: Ի՞նչ է անելու ներկայիս կառավարությունը տարեցների կյանքի որակը բարելավելու համար: Նրանք հասարակության առանձին խումբ են` սեփական օբյեկտիվ խնդիրներով, նրանց առողջ ապրելակերպը, զբաղվածությունը, ի վերջո, արժանապատիվ ծերությունն ապահովելու համար կառավարությունն ունի՞ նպատակադրումներ: Պարզվում է` ոչ:

Հաջորդ հիմախնդիրը վերաբերում է բազմազավակ ընտանիքներին: Մեր երկրում ամենաբարձր աղքատությունը հենց այս ընտանիքներում է: Բազմազավակության խթանումը ունի նաև ժողովրդագրական նշանակություն: Ստացվում է` մի կողմից ասում ենք` խթանելու ենք ծնելիությունը, մյուս կողմից`ուշադրությունից դուրս ենք թողնում բազմազավակ ընտանիքներին: Ժողովրդագրական խնդիրներն ինքնաբերաբար չեն լուծվում, պիտի «միս ու արյուն ստանան» հենց պետական աջակցությամբ: Սա ուղղակի սահմանադրական պահանջ է. Սահմանդրության մեջ հստակ նշված է` կառավարությունը պիտի հստակ իրականացնի աջակցող ծրագրեր, որոնք վերաբերում են բազմազավակ ընտանիքներին: Խնդիրն այն է, որ մինչ օրս մենք չունենք օրենք: Եղել են նախաձեռնություններ, բայց սահուն կերպով հանվել են շրջանառությունից, և հիմա էլ ներկայիս կառավարությունը նույն մեթոդով հետաձգում է այդ պարտավորությունը, որը Սահմանադրության պահանջով պիտի ստանձներ:

Գործազուրկներն ի՞նչ սպասեն… Եվ այս հակասությունների մեջ, երբ սոցիալական հիմնական ուղղությունները և պարտավորությունները դուրս են մնացել կառավարության ծրագրից, ունենում ենք մի վիճակ, որ տարբեր ոլորտների պատասխանատուներ կարող են ինչ-որ դրվագային լուծումներ տալ, սակայն դրանք չես կարող կապել կառավարության ծրագրի հետ: Ասածս հիմնավորելու համար նշեմ, որ արդեն այսօր երևում են դրա հետևանքները: Կառավարության փետրվարի 21-ի նիստում քննարկվում էր մի շատ կարևոր հարց, այն է`սոցիալական փաթեթի ընդլայնումը: Կառավարության ծրագրում առողջապահական այս կարևորագույն ոլորտի վերաբերյալ նպատակադրումներ չկան: Փաստացի կայացվում է որոշում, որի շուրջ տարբեր գերատեսչություններ ունեն տարբեր մոտեցումներ`ունենալով հավասարաչափ հիմնավորումներ: Ավելի կոնկրետ` մենք սոցիալական փաթեթն ավելացնում ենք դրվագային, այսինքն` ով այդ պահին ավելի ուժեղ է կամ ճարպիկ, ներառվում է սոցիալական փաթեթում, իսկ ով ավելի թույլ է և չի կարողանում լուծում առաջարկել, տարիներով մնում է նույն վիճակում: Խոսքս վերաբերում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անձնակազմերին: Նրանք սոցիալական փաթեթում ներառված չեն, իսկ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ արդեն ընդգրկվեցին դրանում: Հնչեցվեց նաև տեսակետ, որ որոշ ժամանակ անց նախարարները, ծառայության ղեկավարներն էլ են ներառվելու: Ընդամենը մի փաստ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատողները միջինը 10 անգամ ավելի քիչ են վարձատրվում, քան բարձրաստիճան պաշտոնյաները: Սա գալիս է այն բանից, որ կառավարության ծրագրում մեծ հայեցողություն կա, և ինչ էլ անեն, կարող են դա հիմնավորել որպես իրենց մոտեցում:

Կառավարությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար իրավացիորեն շարունակում է նախորդների քաղաքականությունը`ասելով, որ առողջապահության պետական ապահովագրություն պիտի ներդրվի, և նրանք մասնակից պիտի դառնան: Բայց եթե նախկինում կառավարությունն ասում էր, որ այդ ապահովագրական վճարներն ամբողջությամբ կփոխհատուցի, ապա այժմ ասում են` հնարավորինս կմեղմենք սոցիալապես անապահով ընտանիքների առողջության ապահովագրության վճարները: Այս դեպքում` մեղմենք, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեպքում` ամբողջությամբ ապահովագրենք: Ո՞րն է մոտեցումը: Բառերն այսպիսի օրինակներով պիտի արժևորենք: Եթե լեզվի արատ չունենք, ապա «ներառական», «տնտեսական զարգացում», «ներառական, սոցիալական զարգացում» տերմինները ցանկացած մեկը կարող է արտաբերել:

Եվ վերջապես` կրթությունը, որը համարում ենք մեր զարգացման մակրոգործոն, և կարմիր թելով ծրագրում նշված է, որ մեր հույսը կրթությունն է, պիտի գիտելիքային տնտեսություն ունենանք նավթ կամ գազ չունենալու պատճառով, բայց մենք գալիս ու հասնում ենք նրան, որ այդ կրթությունն էլ անորոշության դաշտում է: Կրթությունը մարդու համար է, այդ թվում` այն մարդու համար, որը սոցիալապես անապահով է: Առաջնահերթ հենց նրա համար է, որ սովորի ու դուրս գա աղքատության ճիրաններից: Չկա որևէ թիրախ: Կառավարությունը պիտի վերցներ պարտավորություն, որ, օրինակ, 5 տարում բարձրագույն ու մասնագիտական կրթությունն ամբողջությամբ դարձներ անվճար:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company