ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Դադարեցրեք ձեր՝ հերոստրատական արշավանքն ազգային մշակույթի դաշտում

26 Փետրվար 2019 ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Համազգային թատրոնի փակմանն ու այդ առնչվությամբ մշակույթի նախարարի պաշտոնակատարի պարզաբանմանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մշակույթի նախարարությունից նորություններն արդեն դադարել են անուրախ կամ տագնապալի լինելուց, դրանք իրենց մարտնչող տգիտությամբ այլևս հակազգային են ու հակապետական։ Լրահոսի հանկարծահաս բացահայտումից պարզվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկում է հայտնվել նաև Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնը։

Նախարարի պաշտոնակատար Նազենի Դարբինյանը՝«Առավոտին» տված հարցազրույցում, ոչ միայն չհերքեց լուրը, այլև իր մեկնաբանություններով հաստատեց, որ մեր երկրի համար այդ ռազմավարական ոլորտը հայտնվել է մշակույթից ու նրա կառավարման ունակություններից հազարավոր մղոններով հեռու, ոլորտը փորձությունների ու ցնցումների տանելու պատրաստ պատահական ու արկածախնդիր կառավարիչների տիրույթում։

Փորձելով հիմնավորել Համազգայինի թատրոնի լուծարման որոշումը՝ նախարարի պաշտոնակատարը այսպիսի մերկապարանոց հիմնավորում է ներկայացնում՝ «թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված»։ ժանրային առանձնահատկությունը հիմնադրումից չզանազանող, ոլորտի թիվ մեկ պաշտոնյան ավելի է խճճվում, համոզված հայտարարելով, որ Համազգայինը ուսանողական թատրոն է և «հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա»։

Այ, այսպես՝ անտեղյակ, չփաստարկված, բայց կարևորը՝ ինքնավստահ գոհարներ են շաղ տալիս ու որոշումներ կայացնում՝ չիմանալով կամ զլանալով ճշտել, որ Համազգայինի թատրոնի հիմնադիր կազմում են եղել ու տարիներ շարունակ այնտեղ ստեղծագործել թատրոնի երախտավորներ Շահում Ղազարյանը, Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Մայիս Կարագյոզյանը, Աննա Էլբակյանը, Տիգրան Ներսիսյանը, Կարինե Ջանջուղազյանը, Նելլի Խերանյանը, Հրաչիկ Գասպարյանը,Դավիթ Հակոբյանը․․․
Չիմանալն ինքնին ամոթ չէ, բայց ոչ այս պարագայում։ Եթե տիկին Նազենին մի քիչ լուրջ վերաբերվեր իր պաշտոնին, ավելի ճիշտ մշակույթին՝ Համազգային պետական թատրոնի մասին մի տեղեկանք կպահանջեր իր աշխատակազմից ու կիմանար այս, նաև այն մասին, որ թատրոնը միջազգային փառատոներից բազմաթիվ Գրան պրիներ է բերել Հայաստան, կիմանար, որ «Արտավազդի» ոչ մի մրցանակաբաշխությունից Համազգայինն անմասն չի մնացել, կիմանար, որ Համազգայինի թատերախումբը մշտապես Արցախի ու հայ զինվորի կողքին է եղել, կիմանար, թե այն որքան փնտրված է Սփյուռքում։

Եթե տիկին Նազենին անկեղծ ցանկություն ունենար ճանաչել թատրոնը, ժամանակ կգտներ ներկա լինելու վերջին ութ ամիսներին թատրոնում տեղի ունեցած չորս պրեմիերաներից գոնե մեկին։

Ի վերջո, եթե անգամ Համազգայինը դրամատիկական թատրոն է, ի՞նչ է, ձեր դիլետանտական կարծիքով Հայաստանում որևէ թատրոնի գոյության իրավունքը պայմանավորված է սոսկ ժանրային առանձնահատկությամբ, այն էլ՝ մեկը լինելու սահմանափակությամբ, և երկրորդ, երրորդ թատրոն ունենալը շքեղություն է՞։ Ինչո՞ւ եք ձեզ բարոյական իրավունք վերապահել, որոշել ինքնիրավչությամբ քանդել մեր հանրապետությունում կայացած, վաստակ ու ավանդույթ ունեցող մշակութային օջախ, այո, մի օջախ, որի հիմնադիրը ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ ազգային երևույթն է։

Ի դեպ, հեռավոր 1991-ին, երբ Սոսն ու Համազգային մշակութային միությունը հիմնադրում էին թատրոնը՝ համոզումը մեկն էր․ պատերազմի, աղքատության և խավարի մեջ ապրող հայ մարդուն հոգևոր հենարան էր պետք, պատերազմն հաղթելու ոգի։ Մենք, Սոսը, գաղափարը հաղթեց․ պետությունը գնահատեց արժեքն ու իր հովանու տակ վերցրեց։ Դա էր պետության ազնիվ և իմաստուն ճանապարհը դեպի մշակույթը, դեպի թատրոնը։
Դադարեցրեք ձեր՝ հերոստրատական արշավանքն ազգային մշակույթի դաշտում։

Ես ձեզ ՍՈՍԻ խոսքով եմ պատասխանում, եթե թատրոնը ձեզ համար սոսկ տարածք է՝ ՊՈԱԿ, ապա մեզ կամար՝ Հայաստանի, հայրենիքի հոգևոր սահման»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company