ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 9)

27 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ՝ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3),(բաժին 4),(բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8)

Մշակույթ և երիտասարդություն

1. Ծրագրի «Մշակույթ» բաժնի շարադրանքից ակներև է, որ մշակույթը լուսանցքված է, այն չի կարևորվել մեր պետականաշինության, ազգային ինքնության, ազգային արժեհամակարգի ձևավորման համատեքստում, չի գիտակցվել նրա դերակատարությունը հոգևոր և ազգային ավանդույթների վրա խարսխված մշակութային միջավայրի ձևավորման, քաղաքացիական բարձր գիտակցությամբ օժտված հասարակության ձևավորման մեջ։

2. Հստակ է, որ ծրագիրը գրվել է ի մտո ունենալով Մշակույթի նախարարությունը Կրթության նախարարությանը միավորելու ձգտումը։ Երևույթը կարելի է և պետք է դիտարկել ազգային արժեքների դեմ թիրախավորված արշավի տրամաբանության մեջ։ Այս մտածումը պետք է կասեցնել, մշակույթի քաղաքական ընկալման բացակայությունը կամ թերագնահատումը հղի է անդառնալի հետևանքներով:

3. «Ուղենիշեր և կառավարության խնդիրներ» բաժնում կառավարության գործունեության հիմնական շեշտադրումների և առաջնահերթությունների շարքում մշակույթը որպես ոլորտ առանձնացված կամ քաջալերված չէ։ Կարևորված կամ հասցեական մոտեցում չկա նաև դեպի երիտասարդությունը, որը հեղափոխության շարժիչ ուժն է։

4. Կառավարության խնդիրների շարքում շեշտվում են՝ «Ազդեցության գնահատման և վերլուծությունների վրա հիմնված քաղաքականության ապահովումը», «Անցում կատարելը ռազմավարական պլանավորման և փաստերի ու տվյալների վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակման մոդելին»։ Սակայն մշակույթի ոլորտի պարագայում այդ գնահատականը տրված չէ, ոչ էլ վերլուծություն կամ ազդեցության գնահատում է կատարվել, երբ առաջարկվում է միավորել Մշակույթի և Կրթության և գիտության նախարարությունները։

5. Մարդկային ներուժի զարգացման գործոնների թվում մշակութային գործոնի դերակատարությունը բացակայում է։

6. Սոցիալ–քաղաքական փոփոխությունների համատեքստում (աղքատության, գործազրկության հաղթահարում, ժողովրդագրություն, համաչափ զարգացում, արտագաղթի մեղմում) մշակույթի դերակատարությունը առհասարակ չի դիտարկվում։

7. «Կրթությունը և գիտությունը» բաժնում դպրոցներին վերապահվում է համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին ուղղված՝ ազատ ստեղծագործական, զարգացման կենտրոնների դերակատարություն. անհասկանալի է, թե ինչ հայեցակարգ և նյութական միջոցներ են ընկած այս գաղափարի հիմքում։

8. Ողջ մշակութային դաշտը և այդ ուղղությամբ հանձնառությունները ներառված են երկու խմբում՝ մշակութային ժառանգություն և ժամանակակից արվեստներ։ Ըստ էության այսպիսի ներկայացումը չի արտահայտում ոլորտի ընդգրկվածությունն ու բազմաշերտությունը, խնդիրների այն լայն ցանկը, որոնց լուծումը հայ մշակույթի համար հրատապ ու առաջնային են:

9. Քանի որ բացված չէ, թե «ժամանակակից արվեստներ» հասկացության մեջ ինչ է մտնում, ծրագրում բացակայում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թատերարվեստը, կինոարվեստը, գրահրատարակչությունը, կերպարվեստը, ժողովրդական արվեստները կամ արխիվային գործը։ Բնականաբար, այս ուղղությամբ, ինչպես նաև գեղարվեստական կրթության ծրագրերի մասին խոսք չկա։

10. Կառավարության մշակույթի ոլորտի հանձնառությունն ավելի շուտ մշակույթի կոնսերվացման ծրագիր է հիշեցնում։ Մշակութային ժառանգության, առհասարակ մշակույթի զարգացման շուրջ որևէ հաստատում չկա։

11. Անդրադարձ չկա այնպիսի կարևոր խնդիրների, ինչպիսիք են պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պահպանության գոտիները, դրանց հարակից տարածքներում ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային քաղաքականության ակտիվացումը, կառավարման նոր մոդելների ներդրումը։

12. Սփյուռքի մշակութային ներուժը ներառելու կամ սփյուռքահայ մշակութային կառույցներին աջակցելու, խրախուսելու ոչ մի հանձնառություն։ Խոսք չկա այլ պետությունների տարածքում սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, դրանց խնդիրների միջազգայնացմանը միտված ծրագրերի ու նպատակների մասին։

13. Խոսք չկա թվայնացման միջոցով մշակութային ժառանգության մատչելիության մասին (նախկինում խնդիր էր դրվել թվայնացնել նաև Հայաստանի ազգային գրադարանում առկա՝ 1512-1960 թվականների անձեռնմխելի հավաքածուն, կինոժառանգությունը, երաժշտական ստեղծագործությունների նոտաներ):

14. Չի հիշատակվում կամ կարևորվում միջազգային և համահայկական մշակութային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցությունը։

15. «Մշակույթ» բաժնում, ինչպես այլ տեղերում, կոնկրետ, չափելի, ժամանակի մեջ հստակեցված որևէ ծրագրային դրույթ չկա, ինչը նաև նշանակում է, որ վերջնարդյունքը հնարավոր չի լինելու օբյեկտիվորեն գնահատել: Միչդեռ ծրագրի սկզբում շեշտվում է անցումը տվյալների և փաստերի պլանավորման վրա հիմնված քաղաքականության մոդելի։

16. Ակնհայտ է, որ մշակույթի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործման լուրջ անհրաժեշտություն կա: Ցանկալի է հստակեցնել այն օրենքները, որոնց ստեղծման անհրաժեշտությունը կա։

17. Հանրային հեռուստատեսությանը անդրադարձող միակ պարբերությունում մեկ շեշտադրում կա․ «Կրթական և մշակութային քաղաքականության առանցքային նպատակը գրական հայերենի տարածումն է»։ Սա նշանակում է չգիտակցել և չկարևորել հանրայինի դերակատարությունը ազգային դաստիարակության, հայրենասիրության, հանրային համախոհության, համահայկական ընդհանրական տեղեկատվական, կրթական և մշակութային դաշտի ձևավորման գործում։

18. Հիմնականում երիտասարդներով համալրված իշխող ուժը երկու պարբերություն է հատկացրել երիտասարդության թեմային, ու կրկին՝ ոչ մի հստակություն։ Պարզ խոստում, որ կառավարությունը նախատեսում է «ներառական երիտասարդական քաղաքականություն մշակել», նաև նպատակ ունի «մշակել երիտասարդության զբաղվածության և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ մեխանիզմներ»։ Երիտասարդությանը վռրաբերող ամբողջ բաժինը բարեմաղթություն է, որը չի պարունակում ո՛չ կոնկրետ ծրագրային դրույթ, ո՛չ մեխանիզմներ, ո՛չ էլ՝ չափելի խոստում:

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company