ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարտադիր կուտակային բաղադրիչն արմատավորվում է կենսաթոշակային համակարգի դրվագային փոփոխություններով

26 Մարտ 2019 Ազգային Ժողովը քննարկում է կենսաթոշակային համակարգում առաջարկվող փոփոխության հերթական նախագիծը: Նպատակն օբյեկտիվ է և արդարացի՝ այս անգամ էլ, կենսաթոշակառուների շրջանում, պիտի վերանա ծայրահեղ աղքատությունը:

Սակայն իրականում նախատեսվում է կենսաթոշակառուների ընդամենը 15 տոկոսի (շուրջ 80 հազար քաղաքացիների) համար կենսաթոշակի չափի բարձրացում՝ ամսական միջինը 800 դրամով: Փաստորեն, կառավարության 7-8 ամիս տևած քննարկումների արդյունքում առաջարկվում է մի լուծում, որն ի սկզբանե դժվար է համարել առաջնային և համակարգային՝ առնվազն գոնե դրված կարևոր նպատակի առումով:

Մասնավորապես, նախատեսվում է, որ 25500 դրամից պակաս չափով կենսաթոշակառուներ մեր երկրում չեն լինելու, իսկ այսօր նրանց թիվը 80 հազար է:

Իհարկե, 30 տոկոս աղքատության պարագայում պետության կողմից սոցիալական վճարների ցանկացած չափի բարձրացում լավ է, քան այն անփոփոխ թողնելը: Կոնկրետ այս փոփոխության համար պետական բյուջեից լրացուցիչ կպահանջվի ընդամենը 800 միլիոն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ բոլոր կենսաթոշակառուների թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար լրացուցիչ անհրաժեշտ կլինի 5 միլիարդ դրամ:

Նպատակի տեսանկյունից, իրական ազդեցությունը պատկերացնելու համար, հատկանշական են նաև ստորև ներկայացված ցուցանիշներն ու փաստերը:

Մասնավորապես, մեկ անձի հաշվով, ամսական կտրվածքով պարենային նվազագույն զամբյուղի արժեքը կազմում է 37 հազար դրամ, որը հաշվարկվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող սննդամթերքի նվազագույն կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի հիման վրա: Եվ սա է այն գումարը, որը, պատկերավոր ասած, ամսական անհրաժեշտ է մարդուն՝ սովամահ չլինելու համար: Փաստորեն, կենսաթոշակների համար առաջարկվող նվազագույն չափը՝ 25500 դրամ, շուրջ 45 տոկոսով ցածր է պարենային նվազագույն զամբյուղի արժեքից:

Այս նույն մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 60 հազար դրամ, որի մեջ մտնում են նաև նվազագույն անհրաժեշտ ոչ պարենային ապրանքները՝ հագուստ, հիգիենայի պարագաներ, կոմունալ վճարներ և այլն: Եվ սա էլ այն գումարն է, որն ամսական անհրաժեշտ է մարդուն՝ նվազագույն կենսական կարիքները հոգալու համար: Փաստորեն, կենսաթոշակների համար առաջարկվող նվազագույն չափը՝ 25500 դրամ, շուրջ 2,4 անգամ ցածր է պարենային նվազագույն զամբյուղի արժեքից:

Մյուս կողմից, հնչեցված պաշտոնական տեսակետների համաձայն՝ 25500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների ոչ էական մասն են կազմում ծայրահեղ աղքատները, և այդ չափից բարձր կենսաթոշակ ստացողների մեջ նույնպես կան մեծ թվով կենսաթոշակառուներ, որոնք ապրում են ծայրահեղ աղքատ ընտանիքներում և նրանց կենսաթոշակը չի բարձրանալու: Օբյեկտիվ է նաև այն հաստատումը, որ կենսաթոշակառուների շրջանում էապես բարձր են ծայրահեղ աղքատության և աղքատության ռիսկը: Ասենք օրինակ՝ ակնհայտ է, որ 25500 դրամից մինչև 60 հազար դրամի չափով կենսաթոշակ ստացող միայնակ կենսաթոշակառուները ևս աղքատ են, իսկ նրանց համար որևէ դրական փոփոխություն չի լինելու:
Այս փոփոխությունը խնդրահարույց է նաև սոցիալական արդարության տեսանկյունից՝ կենսաթոշակի չափի վրա աշխատանքային ստաժի ազդեցության բաղադրիչը նվազեցվում է: Մասնավորապես՝ աշխատանքային ստաժ չունեցող և մինչև 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կենսաթոշակառուները կստանան նույն չափով կենսաթոշակներ՝ 25500 դրամ:

Փաստորեն, այս փոփոխության հնարավոր սոցիալական ազդեցությունը մանրամասն դիտարկելու պարագայում հանգում ենք, ժողովրդական լեզվով ասած, հետևյալ եզրակացությանը՝ «փիղը երկնեց և մուկ ծնեց»:

Աստիճանաբար պարզ է դառնում նաև, որ կենսաթոշակային համակարգում ևս նախատեսվում են դրվագային փոփոխություններ՝ համակարգային օբյետիվ փոփոխությունների փոխարեն:

Այսպիսով անխուսափելիորեն և քողարկված կերպով արմատավորվելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը:

Իսկ գործող խնդրահարույց համակարգի տրամաբանությամբ դրվագային ցանկացած փոփոխությունը և դրանով իսկ՝ անհրաժեշտ համակարգային փոփոխությունների հետաձգման հիմավորումները, էլ ավելի են խորացնելու առկա խնդիրները:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company