ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապառաժ»-ի խմբագրական. Ընկերվարությունը բնականոն զարգացման գրավական

02 Մայիս 2019 Անկախ այն բանից, որ այս օրերին որտեղ եւ ինչ գաղափարական հիմք կրող մթնոլորտում է տոնվում Մայիսի 1-ը, անժխտելի է, որ այդ օրը խորհրդանշում է ընկերվարության գաղափարների հաղթանակը: Մայիսի 1-ը ակունք է առել ընկերվարության հիմքի վրա ընձյուղված իրավունքների համար պայքարից, որտեղ խտացվում է աշխատավորների իրավունքների պաշտպանության միջազգային մակարդակով շարժումը: Նկատի ունենալով ընկերվարական գաղափարի հոլովույթը եւ աշխատավորների ձեռք բերած իրավունքները վերջին 100 տարվա ընթացքում, պետք է հաստատել, որ ընկերվարական արդարության պահանջներն այսօր իրական են բազմաթիվ երկրներում: Մերօրյա օրենսդրական համակարգում տեղ գտած գործատու-աշխատավոր՝ սահմանված փոխհարաբերությունները այն պահանջներն են, որոնք ժամանակին ներկայացվել է ընկերվարական շարժման կողմից: Սակայն թե՛ շահագործումը, թե՛ արդարության համար ընկերվարության պայքարը զարգացման հոլովույթ է ապրել: Նոր շահագործման լծակները թելադրել են ընկերվարական նոր գաղափարների կիրառում:


Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ընկերվարական կուսակցություն է: Դա շեշտված է ՀՅԴ ծրագրում: Դաշնակցությունը իրական ընկերվարության իրագործումը տեսնում է այն պարագայում, երբ կերտվի մի հասարակարգ, որտեղ տեղ չեն ունենա ռասսայական, կրոնական, քաղաքական, ընկերային եւ տնտեսական, բոլոր տեսակի խտրականությունները, եւ հասարակությունը զերծ կմնա կաշկանդումից, բռնությունից եւ շահագործումից:

Վերադառնալով մայիսմեկյան խորհրդին՝ հարկ ենք համարում շեշտել, որ Մայիսի 1-ը ոչ միայն աշխատավոր եւ գործատու փոխհարաբերությունների ճշտման, աշխատավորների իրավունքների իրականացման օր պետք է համարել, այլ հասարակական արդարության եւ բոլոր տեսակի շահագործումների դեմ պայքարի խորհրդանշական օր:

Այսօր մեր երկրում շահագործումները չեն սահմանափակվում միայն աշխատավորի նկատմամբ անարդարություններով: Մենաշնորհները եւս շահագործման ու անարդարացի հարստության բաշխման երեւույթներ են: Մի իրողություն, որը սահմանափակում է երկրի տնտեսական զարգացման կարողությունը եւ թույլ չի տալիս առողջ ու գործունյա տարրերի ներգրավմանը տնտեսական շուկայում: Մյուս կողմից՝ դրամատիրության նորօրյա շահագործման լծակներից մեկը բանկային համակարգն է: Տնտեսության եւ յուրաքանչյուր անհատի կապվածությունն ու պարտավորությունը բանկերի միջոցով ծավալված վարկային շուկային՝ եւս շահագործման լծակ է: Մյուս կարեւոր հարցը առկա բնական պաշարների ոչ խելամիտ եւ անխնա շահագործումն է: Երկրում առկա բնական պաշարները ավանդ են տրված մեր սերնդին, եւ մենք պարտավոր ենք դա փոխանցել հաջորդ սերունդներին: Դա բխում է սերունդների համերաշխության սկզբունքից: Այսօր վարվող քաղաքականությունը շահագործումն է հաջորդ սերնդի իրավունքների:

Վերը նշված շահագործման մեթոդները հիմքերն են տիրող անարդարությունների: Մեր համոզմամբ՝ դրանց դեմ պայքարը պետք է ծավալվի պետական լծակների ուղղակի օգտագործմամբ:

Ընկերվարական կարգերի հաստատումը բխում է մարդ անհատի՝ դեպի արդարություն ունեցող ձգտումից: Իսկ արդարության հաստատումը գրավականն է մարդկության բնականոն զարգացման:

Շնորհավոր բոլորիս ընկերվարական տոնը՝ Մայիսի 1-ը:

«Ապառաժ»-ի խմբագրական, 2 մայիսի, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Խուզարկություններ՝ ՀՅԴ անդամների տներ

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս պա

10 Հուլիս 2025
ՀՅԴ Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, երեսփոխան Յակոբ Բագրատունի եւ

10 Հուլիս 2025
Իշխանության քաղաքական տեռորի ալիքը բար

Էրդողանից մինչև Ալիև․ կոնկրետ արդյունքներ։ Հունիսի 20-ին, Փաշինյանն աշխատան

10 Հուլիս 2025
Գահիրէի Մէջ Մեծ Շուքով Նշուած Է Հայաստ

Գահիրէի մէջ մեծ շուքով նշուեցան Հայաստանի Ա. Հանրապետութեան անկախութեան 107-րդ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստան

09 Հուլիս 2025
Արցախահայության վերադարձի իրավունքի իր

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տե

09 Հուլիս 2025
Բռնապետն անցել է վայրագությունների նոր

Երկու շաբաթ է՝ բռնապետն անցել է վայրագությունների նոր փուլի։ Արշավ է Մայր Աթո

09 Հուլիս 2025
Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի արտասանուած խօ

09 Հուլիս 2025
Ըմբշամարտի փոխարէն Հերոսամարտ

«Նախանձը վիրաւորանք կը պատճառէ կեղծ ու շեղող մեղադրանքներու ճամբով, այսինքն զր

09 Հուլիս 2025
Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Երկուշաբթի, 7 յուլիսի առաւօտուն Փաշինեան հերթական գրառումով թելադրանք կատարեց

09 Հուլիս 2025
Ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ. Լ

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի նախաձեռնութ

09 Հուլիս 2025
Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը.

Երբ մենք կարծում էինք, որ Հայաստանում իրավիճակը չի կարող ավելի վատանալ, վարչապ

08 Հուլիս 2025
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company