ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատակը մեկն է` խաղաղություն պահպանել տարածաշրջանում

08 Մայիս 2019 Մայիսի 7-ին Ստեփանակերտում կայացավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի աշխատանքների և դրա արդյունքների մասին Yerkir.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ:

- Պարո'ն Բալայան, ամփոփելով «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, ի՞նչ կարող եք ասել:

-Գործն այսօր չէր ձեռնարկվել: Դեռ երկու ամիս առաջ դրա մասին խոսում էինք ու համոզված էինք, որ այդ սկիզբը, համենայն դեպս` դրա գործնական մասը, պետք է սկսվի, ու դրա վառ ապացույցն է այսօրվա ֆորումը: Ամենատարբեր մտքեր ու գաղափարներ քննարկվեցին, բայց բոլոր գաղափարները մի կետի էին միտված` չճանաչման ու անվտանգության հետ կապված հարցեր ու թե ինչպես կարող ենք խաղաղությունը երկարատև դարձնել: Կարծում եմ, որ սկիզբը ճիշտ է դրված, պարզապես մեզ մնում է օրնիբուն աշխատել գաղափարները կյանքի կոչելու նպատակով:

– Պարո’ն Բալայան, տեսակետ կա, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը կարող է վրդովեցնել ԵԱՀԿ ՄԽ համախագահներին: Ինչպե՞ս պետք է վերաբերվել այդ հանգամանքին:

– Կարծում եմ, որ այս դաշինքով պետք է նպաստենք, որ ՄԽ գործունեությունն ավելի նպատակային լինի: Վերջիվերջո մենք ձգտում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի: Այս հատվածը, այս երկիրը կդառնա արդարության կղզյակ, և ըստ էության, սա առավել համամարդկային, քաղաքակրթությանը մի նոր բան բերելու հնարավորություն է, ու չեմ կարծում եմ, որ միջնորդներին մենք ավելի վատ վիճակում կդնենք: Հակառակը, կրկնում եմ` մեր նպատակը մեկն է` խաղաղություն պահպանել տարածաշրջանում:

– Բայց ՀՀ իշխանություններն ասում են` մանդատ չունենք:

– Ես կարծոււմ եմ, որ ՀՀ իշխանությունները, բնականաբար, իրենց անունից պետք է շարունակեն բանակցությունները, բայց բուդապեշտյան գագաթաժողովի արձանագրած փաստն այն է, որ բանակցությունները եռակողմ են, ուրեմն Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին: Արցախի մասնակցությամբ միջնորդներն ավելի հեշտ կլուծեն հարցը: Վերջիվերջո, այս տարածքում ապրող ժողովուրդն ու նրա ազգընտիր իշխանությունը ցանկանում են ԼՂ հարցը վերջնական լուծել:

– Պարո’ն Բալայան, այս փաստաթուղթը կարո՞ղ է այդ մանդատի դերը կատարել:

-Ես կարծում եմ, որ այն դուռ կբացի ու հնարավորություն կընձեռի, որ այն ուժերը, որոնք պատկերացում չունեն Արցախի հարցի վերաբերյալ, ավելի պարզ ընկալում ունենան ու արձանագրեն, որ հայ ժողովուրդն ունի ցանկություն ապրել իր հայրենի հողում խաղաղ ու ապահով պայմաններում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նոր Սահմանադրության նախագիծը բավարարու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոն

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեա

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Արցախի կորստից՝ «Թրամփի Թրիփ»…

Դկտր. Վելայաթիի նամակի հետքերով 1. Դեռեւս «Թրիփ» կոչւող Թրամփի կամ «Զանգեզո

20 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company