ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտվեց ՀՅԴ Երիտասարդական միությունների համաեվրոպական խորհրդաժողովը

14 Մայիս 2019 2019թ. Մայիս 10 ից 12-ը, Աթենքում տեղի ունեցավ ՀՅԴ Երիտասարդական միությունների համաեվրոպական խորհրդաժողովը՝ հետեւյալ խորագրով. «Զանգվածային էլեկտրոնային լրատվամիջոցների ու ընկերային ցանցերի հնարավորությունների օգտագործումը՝ հօգուտ Հայ Դատի աշխատանքների ու Արցախի ճանաչման»:

Հայաստանից, Արցախից, Շվեդիայից, Հոլանդիայից, Բելգիայից, Անգլիայից, ֆրանսիայից և Հունաստանից մոտ 50 պատվիրակները ներկայացրին մասնակից միությունների գործունեությունը, լսեցին ընկերներ Միհրան Քյուրդօղլյանի, Մուրադ Փափազյանի և Հովսեփ Տեր Գեւորգյանի դասախոսութիւնները՝ ՀՅԴ մամուլի, Հայ դատի, Արցախյան պայքարի ու տեղեկատվական պատերազմի վերաբերյալ:

Լիագումար նիստերի եւ հանձնախմբային աշխատանքների ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ քննարկումներ՝ հայությանը և Եվրոպայի երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ:

Ժողովը արձանագրեց հետեւյալը.

– Հայաստանի և հայության ներկա վիճակը հղի է ներքին եւ արտաքին բազմաթիվ վտանգներով: ՀՅԴ երիտասարդական միությունները հանձնառու են հզոր, ժողովրդավար, ընկերվար և ազգային արժեքներ կրող պետության կերտման գործին։ Ժողովը ողջունեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության տարած աշխատանքը՝ երկրում ընկերային տարաբնույթ խնդիրների, ընկերային արդարության հաստատման, ժողովրդի կարիքների ապահովման, բնապահպանական ու այլ ուղղություններով:

– Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու եվրոպական երկրներում
թուրք-ազերիական լոբբիզմի դեմ պայքարը առաջնահերթություն է ՀՅԴ երիտասարդության համար: Աշխատանք պետք է տարվի, որպեսզի թրքական պետության կողմից, մեր արդար իրավունքների հատուցման հարցը, դառնա տիրական՝ հայ երիտասարդության և հայության ընդհանուր օրակարգերի համար:

– ՀՅԴ եվրոպահայ երիտասարդությունը հաստատում է, որ Ջավախքի հայության ու երիտասարդության ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է նոր թափ ստանան՝ շրջանի հայեցի դիմագիծը պահպանելու համար։

– Պետք է շարունակել Եվրոպայի տարածքում գտնվող գաղութների ու նրանց երիտասարդության կազմակերպման ու վերաշխուժացման աշխատանքը։ Հայկական իրականության և հատկապես սփյուռքի մէջ ամենատարածուն, բազմանդամ, գաղափարական ու քաղաքականացած հայկական երիտասարդական ուժը հանդիսնալով՝ ՀՅԴ երիտասարդականը գիտակից է իր ստանձնած առաքելությանը:

– Զանգվածային լրատվամիջոցների ու ընկերային ցանցերի ճիշտ օգտագործումը կարեւոր միջոց է ՀՅԴ երիտասարդականի նպատակներն ու գործունեությունը ներկայացնելու, թշնամիների և մրցակիցների տեղեկատվական հարձակումներին և ցեխարձակումներին արձագանքելու գործում: ՀՅԴ երիտասարդականը ամեն ջանք պետք է գործադրի արդիական, գրավիչ, հետեւողական ու ներգործուն ներկայություն լինելու համար այս ցանցերի վրա։ Ժողովը շեշտեց նաև ՀՅԴ երիտասարդական պարբերաթերթերի դերը՝ մտավորական ուժի ձեւավորման գործում։

Մասնակիցները հաստատեցին, որ տարածաշրջանային նմանօրինակ հանդիպումները եվրոպահայ դաշնակցական երիտասարդությանը զինում են նորանոր գիտելիքներով և դաշնակցական սկզբունքներով՝ շարունակելու համար քրիստափորյան հարատեւ կռիվը:


ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակ
14.05.2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գերիները Բաքվում են Փաշինյանի ցանկությ

Նիկոլ Փաշինյանին օժանդակող օլիգարխներն ու գործարարներն օգնում են նրան կատարել

14 Մայիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը. Խ

Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրա

14 Մայիս 2026
Ընտրարշաւի մութ ծալքերը

«Մարդիկ երբեք այնքան շատ չեն ստեր, որքան՝ որսէ մը ետք, պատերազմի ընթացքին, կամ

14 Մայիս 2026
Ակնարկ. Չինաստանէն Սիւնիք Եւ Նախընտրակ

Միացեալ Նահանգներու նախագահը Չինաստան կը մեկնի, առանց լուծած ըլլալու Իրանի հետ

14 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company