ՀՅԴ նախաձեռնությամբ բացվել է Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողը
28 Մայիս 2019 Սարդարապատի հուշահամալիրում այսօր, Մայիսի 28-ին հանդիսավոր արարողությամբ բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական եւ քաղաքական նշանավոր գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթող:
ՀՅԴ այդ նախաձեռնությունն իրականացվել է Սարդարապատի թանգարան, հայոց ազգագրության եւ ազատագրական պաքարի պատմության թանգարանի տնօրինության հետ համագործակցութեամբ։
Ծրագիրն իրականացվել է ՀՅԴ Կանադայի կառույցի հովանավորությամբ և Վարուժ Լափոյանի (Տորոնտո) մեկենասությամբ:
Հուշարձանը տեղադրվել է զանգաշտարակի մոտակայքում: Խորհրդանշական սինվոլներն են` սուրը, արծիվները, հավերժության խորհրդանիշը:




