ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն հրաշք իր մեկնաբանությունն ունի

31 Մայիս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մայիսի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իսկական քաղաքացի զգաց: Բայց ոչ սովորական քաղաքացի, այլ ՀՀ քաղաքացի` հպարտ, անվեհեր, պատրաստ` նորանոր խիզախումների եւ Հանրապետության առաջին հայրերի պատգամներն ու «հանձնարարականները» կատարելու: Նա, կարծում եմ, Սարդարապատի հուշահամալիրում իր ելույթով վերջնականապես թաղեց նաեւ ՀՀ օրհներգը, զինանշանը եւ դրոշը փոփոխության ենթարկելու կեղծ օրակարգերը: Քերթողահայր Խորենացին մի անգամ ասել է` թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ հիշատակելու մեծ-մեծ գործեր կան: Համամիտ եմ պատմահոր հետ, բայց կուզենայի մի փոքրիկ հավելում անել նրա այդ մտքին:

Թեեւ մենք ածու ենք փոքր, բայց բավականին խստապահանջ ենք մեր պետական այրերի ամեն խոսքի ու քայլի նկատմամբ: Այնպես որ, պարոն Փաշինյան, աշխատեք ժամանակավրեպ գլխապտույտ չունենալ վերեւում ասված դրվատանքի խոսքերից: Սկսենք այնտեղից, որ ՀՀ կառավարությունը հատուկ տողով հատկացում (գոնե 124 միլիոն դրամ) չկատարեց Մայիսի 28-ի տոնակատարության համար: Մինչդեռ Մայիս 28-ը մեր ամենակարեւոր պետական տոնն է, մեր մեծագույն հաղթանակը` լինելության ու հավերժումի դժվարին ճանապարհին: Չասեմ, որ օրվա իշխանությունները չեն գիտակցում օրվա կարեւորությունը:

Ահավասիկ, սա վարչապետի խոսքն է այդ օրվա կապակցությամբ. «Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ Առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը: Դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին: Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծանրագույն մի աղետի՝ ցեղասպանության: 1.5 մլն հայ սրի էր քաշվել, հարյուր հազարավորները դարձել էին փախստական, եւ հայ լինելն ինքնին վտանգավոր էր կյանքի համար: Եվ թվում էր, թե ստեղծված են բոլոր նախադրյալները, որ հայ ժողովուրդը հանձնվի իր պատմության առաջ, ճանաչի իր պարտությունը, կորցնի իր ինքնությունը, մոռանա իր պատմությունը եւ հրաժարվի ապագայի նկատմամբ ունեցած որեւէ հավակնությունից:

Բայց տեղի ունեցավ հակառակը, տեղի ունեցավ անսպասելին, եւ հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում է` կորցրել էր անդառնալիորեն, ձեռք բերեց պետականություն, ձեռք բերեց պետական դրոշ, ձեռք բերեց պետական զինանշան, ձեռք բերեց պետական օրհներգ…»: Այսքանից հետո մի պարզ հարց է ծագում` իսկ ո՞ւր է ասվածից բխող եւ ասվածի տրամաբանական շարունակությունը կազմող, ողջ հայությանը միավորող պետական ու համաժողովրդական տոնախմբությունը: Հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն ընդհանուր գծերով նկարագրել է այն մթնոլորտը, որ պետք է տիրեր Հայաստանում մայիսի 28-ին: Ըստ նրա` «մայիսի 28-ին պետք է թնդար Տոնը… Հայաստանի Հանրապետությունում ամենուր՝ գյուղերում եւ քաղաքներում պետք է հորդար ուրախությունը, ամեն թաղամասում հնչեր զուռնան, զարկեր թմբուկը, պարեին հզոր քոչարին, փողոցները, բակերը, այգիները լեցուն լինեին տոնական հագնված մարդկանցով, մթնոլորտը հագեցած լիներ տոնով, ուրախ հույզերով, ժպիտներով, ծիծաղով, խինդով, խորովածի եւ գաթայի հոտով…»:

Այլապես ինչի՞ նման է, երբ այսպիսի տոնն ավարտվում է երկրի ղեկավարի ելույթով` իր իսկ կազմած թերի, որեւէ կերպ հայությունը չխորհրդանշող պատվիրակության առաջ: Եվ սա արդեն երկրորդ Մայիս 28-ն է, որ Փաշինյանի պատճառով, այո, այո՝ պատճառով, նրա քմահաճույքներով ու չգիտես ինչ տրամաբանությամբ վերածվում է անկապ միջոցառման: Ո՞ւր էր Արցախի Հանրապետության պատվիրակությունը, ո՞ւր էր սփյուռքահայությունը, որ ամեն Մայիս 28-ի հարյուր հազարներով է գալիս Հայաստան, ո՞ւր մնաց այն համոզումը, որ սա մի եզակի իրադարձություն է, որի հետ կապված՝ հայ ազգը ներքին տարաձայնություններ չունի, չկան գիտական ու պատմագիտական վեճեր, չկան քաղաքական հայացքների տարբերություններ:

ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսպես է բնութագրում Մայիս 28-ի խորհուրդը. «Այս պետականությունը Հայոց պետականությունն է: Ճիշտ է, որ արմատներում կանգնած էինք մենք` Դաշնակցությունը, բայց դա դաշնակցական հանրապետություն չէր: Պետականությունը լինում է ազգային, եւ այն բոլորինն է»:

Փաշինյանի մայիսի 28-ի տոնական ուղերձում, ինչպեսեւ սպասելի էր, Դաշնակցության մասին որեւէ ակնարկ չկար: Այս առումով նրա ելույթը նման էր խորհրդային եւ հետխորհրդային այն ղեկավարների ելույթներին, որոնք «Դաշնակցություն» բառը շրջանցելու համար դիմում էին զանազան մանիպուլյացիաների:

Զորավար Անդրանիկի, Նժդեհի, զորավար Սեպուհի մասին խոսելիս, օրինակ, այսպիսի բաներ են ասում. «Երբ լրացավ նրա 18 տարին, զենքը վերցրեց եւ գնաց թուրքի դեմ կռիվ»: Ո՞ւմ ասես, որ չէ, եղբայր, այդպես չէ, այդ մարդիկ դպրոց են անցել, դաստիարակություն ստացել, նրանց աշխարհայացքը ձեւավորվել է Դաշնակցության մեջ: Փաշինյանն էլ այս առումով բացառություն չկազմեց: Դեռ մի կողմ դնենք զավեշտը, որ նա Առաջին հանրապետության հիմնադիրների մասին խոսելիս համարյա ասաց` «հանգիստ հանգչեք տեղներդ»: Իսկ ո՞ւր է տեղի ոնեցածի մեկնաբանությունը, ո՞ւր է այն պարզ բացատրությունը, թե ինչպես հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության հռչակումը, որն այսօր մեծարվում է որպես նորօրյա Հայաստանի Հանրապետության գոյության գրավական: Կարելի է միշտ էլ ասել, որ կործանման եզրին հասած ժողովուրդը մի հրաշքով վերագտավ իրեն եւ հաղթեց դարավոր թշնամուն:

Առաջին հանրապետության հիմնադիրների եւ Արամ Մանուկյանի արածն իսկապես սխրանք էր, եթե կուզեք` հրաշք, բայց նույնիսկ այդ հրաշքն ունի առավել հարիր մեկնաբանություն, որն անհնար է բաժանել Դաշնակցությունից:

ՀԳ. Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը մի գեղեցիկ օր կհրաժարվի «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը» հրաշք համարելուց: Թե բա իսկական հրաշք էր, որ ժողովուրդը կանգնեց ու մերժեց Սերժին: Հրաշքներ, էն էլ էդ բոյի, չեն լինում, պարոն Փաշինյան, եթե չասենք, որ հանրությունը տակավին անտեղյակ է, թե Դուք այդ ինչպես գլխի ընկաք, որ պետք է հրաշքը սկսել Գյումրիից: Բայց խնդիրն այստեղ Ձեր խոստովանել-չխոստովանելը չէ, այլ այն, թե այդ հեղափոխությունից 100 տարի անց ինչ ելույթներ են ունենալու Հայաստանի ապագա ղեկավարները, երբ նշելիս լինեն հայկական հեղափոխության հոբելյանը: Հավանաբար կասեն` հանգիստ հանգչիր տեղդ, ով թավշյա հրաշքի հայր, քո գործն անմահ է…

«Հրապարակ» օրաթերթ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company