ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Դրոյի 135-ամյակի առիթով

31 Մայիս 2019 Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը hայու հանդգնութիւնն ու խիզախութիւնը անկրկնելիօրէն մարմնաւորած «մրրկածին» ազատամարտիկին։

Իր անձն ու գործը, իբրեւ հայոց գալիք սերունդներու ներշնչման աղբիւր եւ հայ ժողովուրդի ամբողջական ազատագրութեան անխոնջ պայքարը լուսաւորող փարոս, տակաւ կը կտրեն ու կ՛անցնին ժամանակի եւ պայմաններու սահմանները։ Երեք տառի մէջ խտացած հերոսութեան խորհրդանիշը՝ ԴՐՕ իր առաջնորդող օրինակը կ’արմատաւորէ մեր ժողովուրդի ազգային յիշողութեան մէջ, հայու ազատութեան եւ Հայաստանի անկախութեան համար գերագոյն անձնազոհութեան եւ աննկուն մարտունակութեան սրբազան դաւանանքը։
Եւ բնաւ ալ պատահական չէր, որ Արցախեան ազատամարտի շղթայազերծման ու Հայաստանի վերանկախացման պայքարի առաջին իսկ պահերէն, ամբողջ 70 տարի ԴՐՕ անունը փնոված խորհրդային կարգերէն ազատագրուելու իր ծառացումին մէջ, հայրենի հայութիւնը սրտի երգի վերածեց «Դաշնակ ԴՐՕ»-ն.

Հայոց երկնքով անցէք հաւքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարեւ տարէք դէպի տուն,
Ծեր արծուի պէս մոլոր օտար ափերում
Ծնող հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին՝ քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարուածից,
Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր…
Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես, ապրել ազգի կարօտով.
Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով՝
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով…

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր…

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ-ի իր «դպրոց»-ը կերտած ազգային հերոսը եղաւ ԴՐՕ, որ իր անունին կապեց արութեան այնպիսի՜ պատմակշիռ գործեր, որոնցմէ իւրաքանչիւրը անջնջելի դրոշմը դրած է հայոց նորագոյն պատմութեան վրայ։

31 մայիս 1884-ին Իգդիր ծնած Դրաստամատ Կանայեանը վերապրեցաւ մահուան դէմ իր բոլոր ճակատումներէն։ Ռազմի դաշտերու վրայ անցան իր գիտակից կեանքի տարիները։ Յեղափոխական մարտիկի եւ ռազմական գործիչի մը համար երկար կեանք ունեցաւ ԴՐՕ։ Մինչեւ 72 տարեկան ապրեցաւ եւ մինչեւ վերջին շունչ, հայ ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին, շարունակ պատնէշի վրայ կանգուն մնաց ու յառաջապահ դեր կատարեց։

Միայն թւումի կարգով՝ ահա՛ գլխաւոր նշանաձողերը ԴՐՕ-ի կտրած փոթորկալի կեանքի ճանապարհին.

– 11 մայիս 1905-ին, ատենի հայ-թաթարական ընդհարումները սադրած Պաքուի նահանգապետ իշխան Նակաշիձէի դէմ Դաշնակցութեան որոշած մահապատիժը գործադրելով՝ 21 տարեկան հասակին ԴՐՕ անօրինակ յանդգնութեամբ եւ խիզախութեամբ ահաբեկեց արեւելահայութեան ջարդարարը։ Այդպէ՛ս սկսաւ հայ ժողովուրդի թշնամիները անպատիժ չձգելու արդարահատոյց ԴՐՕ-ի երկար ուղին։

– 1908-ին, Օսմանեան սահմանադրութեան բերած համեմատական ազատութիւններէն օգտուելով՝ Դաշնակցութիւնը որոշեց թուրք-ռուսական սահմանագլուխին վրայ դէպի երկիր զէնքի փոխադրութեան գլխաւոր կէտ մը հաստատել։ Պայազէտը ընտրուեցաւ իբրեւ յարմարագոյն կեդրոն եւ, Ռոստոմի յանձնարարութեամբ, ԴՐՕ հաստատուեցաւ Պայազէտ, իբրեւ Սուրէն Էֆենտի անունով վաճառական մը, կազմակերպելու եւ ղեկավարելու համար զինման ընդհանուր գործը։

– Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ ԴՐՕ փութաց Թիֆլիս եւ ստանձնեց Հայ Կամաւորական 2-րդ Ջոկատի հրամանատարութիւնը։

– 1918-ի մայիսեան բախտորոշ ճակատամարտներուն, ԴՐՕ գլխաւորեց Բաշ-Ապարանի բախտորոշ հերոսամարտը։

– Հայաստանի Հանրապետութեան կայացման պետականակերտ գործին մէջ, յատկապէս հայկական բանակի կազմութեան եւ հզօրացման ուղղութեամբ, ԴՐՕ ամբողջացուց Արամ Մանուկեանի պատմակերտ դերակատարութիւնը։

– 1918-ի Դեկտեմբերին ԴՐՕ գլխաւորեց հայկական զօրքերը՝ հայ-վրացական պատերազմի ժամանակ, հայրենի մեր հողը իւրացնելու վրացական ազգայնամոլութեան սանձ դնելով։

– Հայաստանի Հանրապետութեան վերջին կառավարութեան մէջ, Սիմոն Վրացեանի վարչապետութեան ժամանակ, ԴՐՕ ստանձնեց ռազմական նախարարի պատասխանատուութիւնը եւ ղեկավարեց քեմալական եւ լենինեան միացեալ գրոհին դէմ մեր ժողովուրդին դիմադրական կռիւը։

– 1920 թուի դեկտեմբեր 2-էն ետք, մինչեւ պոլշեւիկեան հեղկոմի Երեւան ժամանումը, խորհրդային կառավարութեան ռազմական ներկայացուցիչ Սելինի հետ, ԴՐՕ ղեկավարեց Հայոց նորաստեղծ պետականութիւնը ամբողջական կործանումէ փրկելու պայքարը։

– Յունուար 1921-ին, երբ հեղկոմի կողմէ հայկական բանակի սպայակոյտը հետիոտն աքսորուեցաւ Հիւսիսային Կովկաս, ԴՐՕ իր կարգին աքսորուեցաւ Մոսկուա, ուր տնային կալանքի տակ պահուեցաւ 5 տարի, մինչեւ որ արտօնութիւն ստացաւ ընդմիշտ հեռանալու Խ. Միութենէն։ Հաստատուեցաւ Ռումանիա, ուրկէ անցաւ Մ. Նահանգներ՝ 1930ականներուն։

– 1933-ի Հ.Յ.Դ. 12րդ Ընդհանուր Ժողովին ԴՐՕ ընտրուեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ։ Նոյն պաշտօնին վրայ վերընտրուեցաւ հետագայ Հ.Յ.Դ. յաջորդական Ընդհանուր Ժողովներուն։

– Երկրորդ Աշխարհամարտի ընթացքին, յանուն տարագիր հայութեան, Հ.Յ.Դաշնակցութեան յանձնարարութեամբ՝ ԴՐՕ ծայր աստիճան դժուարին բանակցութիւններ վարեց Նացիական Գերմանիոյ իշխանութեանց հետ, փորձելով Հիթլերին համոզել, որ հայերը արիացի են, որպէսզի կարելի ըլլար Խորհրդային Հայաստանի հայութիւնը պաշտպանել թրքական վտանգին դէմ՝ նացիական հաւանական յաղթանակի պարագային։

– Նոյն ժամանակաշրջանին նաեւ Եւրոպայի հայութիւնը փրկելու գործին մէջ ԴՐՕ ստանձնեց անուրանալիօրէն մեծ դեր։ Իր եւ նոյն նպատակով կազմուած դաշնակցական գործիչներու յատուկ մարմնին հետեւողական ջանքերով՝ հնարաւոր դարձաւ Նացի Գերմանիոյ վերաբերմունքը բարեփոխել Պալքաններու հայութեան նկատմամբ։ Միեւնոյն ժամանակաշրջանին եւ աշխարհամարտի աւարտէն յետոյ, ԴՐՕ նախախնամական դեր կատարեց խորհրդային բանակէն գերեվարուած բազմահազար հայ զինուորականները ստոյգ մահէ փրկելու պատմական գործին մէջ։

– Իր կեանքի եւ գործունէութեան վերջին տասնամեակը ԴՐՕ անցուց ընդհանրապէս Եւրոպայի եւ Միջին Արեւելքի մէջ։ Ի վերջոյ հաստատուեցաւ Լիբանան եւ հինգ տարի վաղեմի իր ընկերոջ՝ Սիմոն Վրացեանի հետ ապրեցաւ նոյն յարկին տակ։ Դէպի հայրենիք ներգաղթը, խորհրդային այլասերած քաղաքականութեան հետեւանքով, ընդհանուր հիասթափութեան մատնած էր տարագիր հայութիւնը։ Հետեւած էր Հայ դատի չարաշահումը խորհրդայիններուն կողմէ՝ Կարսն ու Արտահանը նախ պահանջելու, ապա մտահան ընելու ստալինեան խաղերով։

Տարագիր հայութեան ընդհանուր յուսաբեկման այդ ծանր շրջանին, ԴՐՕ իր կարապի երգը դարձուց նորահաս սերունդներու մէջ ազգային ինքնավստահութիւնը վերականգնելու սրբազան առաքելութիւնը, որուն համար մեր սերունդները ամբողջական պաշտամունք տածեցին մեծ հերոսին նկատմամբ։

ԴՐՕ հիւանդ էր սուր յօդացաւերով, որոնք խաբուսիկ ախտանշաններն էին արագօրէն տարածուող քաղցկեղի։ 1955-ի վերջերուն, բուժման նպատակով, ԴՐՕ այցելեց Միացեալ Նահանգներ։ Բայց մահը վրայ հասաւ եւ տապալեց հայու յանդգնութեան եւ խիզախութեան հաստաբուն կաղնին։

ԴՐՕ առյաւէտ փակեց աչքերը 8 մարտ 1956-ին եւ թաղուեցաւ Պոսթըն։

Բայց իր կտակն էր յաւերժական հանգիստը գտնել հայրենի հողի ծոցին, ինչ որ իրականացաւ 2000 թուականին, երբ մեծ հայուն աճիւնները պաշտօնական յատուկ հանդիսաւորութեամբ տարուեցան անկախ Հայաստան եւ մայիս 28-ի օրերուն ամփոփուեցան իր այնքան պաշտած Ապարանի (նախկին Բաշ-Ապարան) մէջ։

ՆԱԶԱՐԷԹ ՊԵՐՊԵՐԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company