ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետևում կարող է թաքնված նպատակ լինել

03 Օգոստոս 2019 Ստամբուլյան կոնվենցիան այսօր շահարկումների, քննարկումների պատճառ է դարձել, և որպեսզի իր բուն ասելիքը տարընթերցումների տեղիք չտա, ապա հենց սկզբից ընդգծում է` կողմ է ընտանիքում, սոցիալական միջավայրում բռնությունը բացառող յուրաքանչյուր նախաձեռնության. Yerkir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը:

«Միշտ էլ դատապարտել ու դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում ու ընդունել անձի՝ գենդերային ինքնությունը որոշելու իրավունքը՝ չփորձելով անգամ դա քննարկման նյութ դարձնել: Բայց այդ ամենով հանդերձ՝ Ստամբուլյան կոնվենցիան որոշ մտահոգիչ հարցեր է առաջացնում, այն վավերացնելուց առաջ մի շարք լուրջ հարցեր կան, որ պետք է քննարկվեն։ Կոնվենցիայի առաջին հոդվածում հստակ նշվում է, որ փաստաթղթերի նպատակը կանանց պաշտպանությունն է բռնության բոլոր ձևերից ու դրանց կանխարգելումը, խտրականության վերացումը, կանանց ու տղամարդկանց միջև հավասարության խթանումը։ Սակայն հիշեցնեմ, որ վերոնշյալ նպատակներն իրագործելու համար օրենսդրությամբ արդեն իսկ ունենք բավարար փաստաթղթեր, որոնք լիովին կարող են իրականացնել այդ նպատակը։ Դեռևս 1993-ին Հայաստանը վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, 2013-ին ընդունել ենք «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, 2017-ին՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին օրենքը»,- նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամն ու հավելեց, որ վերոնշյալ երեք օրենքներն ամբողջությամբ բավարար են, որ իրականացվեն այն նպատակները, որոնք հնչեցվում են Ստամբուլյան կոնվենցիայի հոդված 1-ում։

Ըստ նրա` կարելի է ենթադրել, որ այս փաստաթղթի վավերացման հետևում թաքնված նպատակ կա, որը կարող է լինել տարաբնույթ սկզբունքով կազմված ընտանիքներին լրացուցիչ հնարավորությունների ընձեռումը։

«Ըստ կոնվենցիայի` որպես ընտանեկան բռնության սուբյեկտներ դիտարկվում են նաև զուգընկերները (հոդված 3, կետ բ)։ Իհարկե, ես երբևէ ինձ թույլ չեմ տա ասել, որ զուգընկերների նկատմամբ բռնությունը թույլատրելի է։ Բռնության ցանկացած ձև ցանկացած սուբյեկտների միջև անթույլատրելի է, բայց այստեղ խնդրահարույց է զուգընկերների միությունն ընտանիք դիտարկելը։ Գիտեք՝ ցանկացած երկու սուբյեկտ կարող են կազմել իրենց միությունը` իրենք են, իրենց որոշումը, բայց եկեք դրա անունն «ընտանիք» չդնենք: Հայ հասարակության համար ընտանիքը սուրբ գաղափար է, ու այն բոլորովին այլ ընկալում ունի: Որոշել են միասին ապրել, իրենց գործն է, բայց այն թող այլ անուն ստանա, միայն թե ոչ` ընտանիք»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Դառնալով կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ կետին՝ Արմենուհի Կյուրեղյանը մեկնաբանեց, որ փաստաթուղթը վավերացնող պետությունները պարտավոր են ապահովել կոնվենցիայի դրույթների կատարումը՝ առանց խտրականության՝ անկախ սեռից, ռասայից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից:

«Իսկ արդեն նույն փաստաթղթի բացատրական զեկույցի 53-րդ կետով` գենդերային ինքնությունը մեկնաբանվում է հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր ոք կարող է ընտրել իր գենդերն ու հասարակության մեջ իրեն դրսևորել որպես այդպիսին»։ Սա նշանակում է, որ տղամարդը կարող է, օրինակ, իրեն կին համարել և ընտրել այդ գենդերը՝ իրեն որպես կին դրսևորելով հասարակության մեջ, կամ հակառակը՝ կինը՝ տղամարդ: Արդյունքում` նման տղամարդը կարող է ցանկություն ունենալ մեկ այլ տղամարդու հետ (նաև` կինը կնոջ հետ) ընտանիք կազմելու և օրինական ճանապարհով այն գրանցելու: Նույն հոդվածի 12-րդ հոդվածի 1-ին կետն ասում է, որ կոնվենցիան վավերացրած երկրները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց ու տղամարդկանց սոցիալական մշակույթի վարվելակերպում փոփոխություններ մտցնել` նպատակով, որպեսզի արմատախիլ արվեն կանանց ու տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա հիմնված այն նախապաշարմունքները, սովորույթներնը ու ավանդույթները, որոնք առկա են հանրության մեջ։ Ստացվում է՝ որոշ կարծրատիպային ավանդույթներից պետք է հրաժարվենք։ Այո, գենդերային ավանդութային տարբեր կարծատիպեր կան, որ մեր հասարակության առաջընթացին գուցե խանգարում են, և օր առաջ դրանցից ազատվելը անհրաժեշտություն է, բայց պետք է քննարկել, հասկանալ, թե, մասնավորապես, ինչ ավանդույթների մասին է խոսքը։ Իսկ խոսել ընդհանրապես կանանց ու տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրան հիմնված սովորույթներն ու ավանդույթները արմատախիլ անելու մասին` վտանգավոր մոտեցում է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Արմենուհի Կյուրեղյանը շեշտեց, որ մեր Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ ընտանիքը համապատասխան տարիք ունեցող կնոջ ու տղամարդու ազատ կամաարտահայտմամբ միասնությունն է։ «Եթե մենք վավերացնում ենք փաստաթուղթն ու ասում, թե կարծրատիպը խանգարում է գենդերային ինքնություն ընդունած մարդու որոշումներին, ուրեմն այդ կարծրատիպը պետք է արմատախի՞լ արվի։ Իսկ եթե կարծրատիպն արմատախիլ ես անում, ապա թույլ ես տալիս, որ ինքնությունը կյանքի կոչվի ու տղամարդը որպես կին ձևակերպվի, կինն էլ` որպես տղամարդ: Նշանակում է` իրեն կին համարող տղամարդը կարող է ամուսնանալ տղամարդու հետ, և հակառակը, ու ընտանիք ձևավորել»,- նշեց նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը կոնվենցիայի ավելի վտանգավոր ու խնդրահարույց մեկ այլ հետևանք էլ է առանձնացնում: Ասում է, որ որոշակի կարծրատիպային նախապաշարումներ արմատախիլ անելուց հետո կարող է վտանգավոր հետևանք առաջ գալ, այն է՝ տարաբնույթ կերպով կազմված ընտանիքները հնարավորություն կստանան երեխա որդեգրելու: Թեև մեր ներկայիս պաշտոնյաներն ասում են, որ փաստաթղթում որևէ ձևով ամրագրված չէ, որ նման ընտանիքներին պետք է տալ երեխա որդեգրելու իրավունք, բայց Արմենուհի Կյուրեղյանը կարծում է, որ այդ ամենը կարող է արդեն հետևանք լինել:

«Այսօրվա մեր օրենսդրությամբ` երեխա որդեգրելու իրավունք ունի յուրաքանչյուր քաղաքացի, որը բավարարում է անհրաժեշտ որոշակի պայմաններին: Եվ եթե հանկարծ որդեգրման հանձնաժողովն այդպիսի ընտանիքներին թույլ չտա երեխա որդեգրել, այսինքն,` հենվելով ազգային կարծրատիպային մտածողության վրա, բացասական եզրակացություն տա, ապա, ըստ այս կոնվենցիայի, պետք է մերժել կամ վերանայել այդ հանձնաժողովի` բացասական եզրակացություն տալու հիմքերը։ Իսկ մեր Սահմանադրության 37-րդ հոդվածը հստակ ասում է, որ երեխային վերաբերող հարցերում նրա շահերը պետք է առաջնային ուշադրության արժանանան ու երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի երեխայի լավագույն շահերից։ Հիմա հարց`արդյո՞ք ոչ ավանդական ընտանիքի կողմից երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից։ Սա անգամ քննարկման նյութ չէ, բայց եթե այդ փաստաթղթից բխեցվելու է նաև այս կետը, ուրեմն այս դրույթը նույնպես պետք է լրջագույնս քննարկել»,- ափոփեց Արմենուհի Կյուրեղյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company