ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հակասություն կա վարչապետի հայտարարած թվերի եւ կառավարության ծրագրի միջեւ

12 Օգոստոս 2019 Ժողովրդագրության ոլորտը բավականին բարդ ոլորտ է, եւ ցավով պիտի արձանագրենք, որ մեր հասարակությունը արդեն ոչ միայն ծերացող է, այլ նաեւ ծնելիության ցուցանիշները էապես բացասական միտում ունեն եւ արդեն տարիներ շարունակ, եւ դա շարունակվում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած նպատակին, ըստ որի՝ 2050 թվականին ունենալու ենք 5 միլիոն բնակչություն, եւ դրա իրագործման հնարավորությանը։

«Մենք ունենք լուրջ խնդիրներ ժողովրդագրության ոլորտում, եւ պատահական չէ, որ օրվա իշխանությունները եւս այս ոլորտին ուշադրություն են դարձնում։ Այո, ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել, մահացության ցուցանիշը, որ մինչեւ 2017 թվականը ուներ նվազման միտում, ցավոք արձանագրել է արդեն աճի միտում։ Եվ նաեւ մենք ունենք միգրացիայի բացասական մնացորդ, որը մի փոքր նվազել է, բայց այնուամենայնիվ մենք այդ ցուցանիշը ունենք։ Եթե մենք հետեւում ենք պաշտոնական վիճակագրությանը, 2019-ի 1-ին կիսամյակում միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -6 գործակից, նույնը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ - 6 գործակից, իսկ 2017-ին մի փոքր ավելի է եղել՝ - 8 գործակից, բայց այնուամենայնիվ սա շարունակում է»։

Տնտեսագետն ընդգծեց, որ ծնելիությունը խթանելու միանվագ նպաստը արդյունավետ չէ․ «Եվ մտահոգիչ է նաեւ, որ ծնելիությունն է նորից շարունակաբար նվազում՝ չնայած նրան, որ նախորդ տարի կառավարության գրեթե մի անբողջ նիստ նվիրվեց այն դրական մեսիջին, որ այ տեսեք՝ երկրորդ երեխայի համար մենք կատարում ենք դարակազմիկ փոփոխություն եւ միանվագ 100 հազար դրամով բարձրացնում ենք երկրորդ երեխայի նպաստը՝ 50-ից դարձնելով 150 հազար, եւ այ սպասեք՝ հիմա ինչպիսի արդյունքներ են լինելու։ Հենց այդ ժամանակ էլ բազմաթիվ անգամ առիթներ ենք ունեցել ասելու, որ սա մոտեցում չէ, սա ոչ թե կխթանի, այլ ընդհանրապես որեւէ ազդեցություն չի ունենալու, եւ այստեղ այլ լուծումներ են պետք առաջադրել։ Մի քանի միլիարդ դրամ ծախսվեց բյուջեից, արդյունավետությունն էլ գնահատվում է պարզ թվերով՝ երկրորդ երեխայի ծնունդները նվազեցին։ Դա նաեւ միջազգային դրական փորձին է հակասում, չի կարելի երեխա գնելու տրամաբանությամբ ժողովրդագրական քաղաքականություն վարել, այսինքն՝ մենք գումար ենք տալիս, դուք ունեցեք երեխաներ։ Այս մոտեցումը վաղուց վերացել է, օրինակ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը, դրական փորձ ունեցող ցանկացած երկիր բերում է Իսրայելի օրինակը։ Այստեղ համակարգային լուծումներ են պետք, պետք են լուծումներ, որ մայրերը կարրողանան արագորեն երեխայի խնամքը համադրել եւ վերադառնալ աշխատանքի։ Բնակարանային ապահովման խնդիր մենք ունենք եւ ամենատարբեր խնդիրներ»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ մինչեւ իշխանափոխությունը այդ բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները ձեւակերպվել էին ռազմավարական ծրագրում, որը սակայն անհասկանալի պատճառով դուրս եկավ օրակարգից․ «Եկավ նոր օրակարգ, որը ավելի շատ ուներ պոպուլիստական հնարավորություն եւ անաշխատ քվեներ բերելու լիուլի ներուժ։ Ի դեպ 5 միլիոնի 2050-ի սցենարը նույն նախորդ իշխանությունների նույն ժողովրդագրական ռազմավարության սցենարն է, այսինքն՝ աստիճանաբար գոնե հեռահար թիրախներով օդից գետնին ենք հայտնվում, այդ ծրագիրը բավականին լուրջ քննարկումներ է անցել, մասնագիտական լուրջ ներդրում կա այդ ծրագրի մշակման մեջ եւ նաեւ միջազգային կազմակերպությունների եւ միջազգային փորձագետների հետ է քննարկվել, նրանց մասնակցությունը կա այս ծրագրում, եւ հուսանք չեն հապաղի եւ օր առաջ կանդրադառնան, «քարերը փեշերից կթափեն» եւ այդ ծրագիրը կբերեն օրակարգ, որոշակի շտկումներով կընդունեն, կվերցնեն պարտավորություններ իրականացնելու` չմոռանալով նաեւ, որ մինչեւ 2050 թիվը մենք պիտի ապրենք եւ մինչեւ 2050 թիվը ընթացիկ, միջնաժամկետ ծրագրեր են պետք եւ բացի հորդորներից հազարավոր, հարյուր հազարավոր մարդիկ օր առաջ սպասում են աշխատանք գտնելու, վերադարձել են տարբեր երկրներից, որ գտնեն իրենց ապագան, այս բոլոր բառերը իրենք մասնագիտական իմաստով, քաղաքական իմաստով պետք է տեսնենք ծրագրերով, պետք է տեսնենք պետական բյուջեում, միջնաժամկետ ծախսային ծրագրերով, բայց մենք միջնաժամկետ ծախսային ծրագրերով առնվազն պետական բյուջեում այդպիսի հատկորոշումներ չենք տեսնում»։

Տնտեսագետը նաեւ հակասություն է տեսնում վարչապետի հայտարարած թվերի եւ նույն վարչապետի կառավարության ծրագրի միջեւ․ «Նույնիսկ այդ երկարաժամկետ թվերում, եթե նկատել եք, արդեն տարբերություններ կան: Մի քանի ամիս առաջ պարոն վարչապետը, նույն քաղաքական ուժը՝ 72 տոկոս ստացած, շատ հստակ իրենց ծրագրում սեւով սպիտակի վրա գրել էին, որ 20 տարի հետո 2038 թ-ին, մենք 6 միլիոն բնակչություն ենք ունենալու: Եթե այս 2 թվերին էլ հավատալու պարագայում, 2038-ին 6 միլիոն ենք դառնալու, հետո նվազելու ենք եւ դառնալու ենք 5 միլիոն արդեն 2050-ին: Այդքան էլ լավ չէ այդ սցենարը, հետեւաբար ես պետք է չհավատամ 6 միլիոնին եւ հավատամ 5 միլիոնին, որն ավելի իրատեսական է»։

Ավետիսյանի խոսքով՝ 15 ամիսների ընացքում օր օրի հաստատվեցին իրենց մտահոգությունները․ «Այս իրավիճակում մեծ քայլով 2050-ը տեսնենք՝ 5 միլիոն բնակչությամբ, մի տեսակ շոկային վիճակ է առաջացնում մասնագիտական շրջանակներում, եւ դա կարող է լուծվել, եթե միայն մենք թողնենք մեր մասնագիտությունը, մոռանանք հիմնական կանոնները եւ պատկերացնենք, որ հեքիաթում ենք եւ հրաշքներ են լինելու»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company