ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցության նոր հուշագիր՝ ՀՀ ԵՒ ԱՀ խորհրդարանների երկու հանձնաժողովների միջեւ

07 Սեպտեմբեր 2019 Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում ԱՀ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագիր ստորագրվել էր դեռևս 2012թ., բայց այն թարմացնելու, լրացնելու անհրաժեշտություն էր առաջացել: ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով` հուշագրի միջոցով մեխանիզմ է մշակվել, որի շնորհիվ համակարգված աշխատում են երկու հանրապետությունների համապատասխան հանձնաժողովները` անկախ գործող իշխանության կազմից: «Հուշագիրն առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, այն իմաստով, որ 1998թ. երկու հանրապետությունների Ազգային Ժողովների միջև կնքված համաձայնագրի հիման վրա համապատասխան հանձնաժողովները կնքել են հուշագիր, որով ոչ միայն դե ֆակտո աշխատում ենք, այլև դե յուրե ճանաչում ենք միմյանց»,- ասել է Արմեն Սարգսյանը` առանձնացնելով նաև մասնագիտական ոլորտում համաձայնեցված աշխատանքը:

ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ հուշագիրը չափազանց կարևոր քայլ է երկու խորհրդարանների համար` և քաղաքական, և խորհրդանշական առումով: «Մենք փաստորեն սերտ համագործակցության նոր մակարդակի ենք հասնում, որովհետև այս փաստաթուղթը ոչ միայն խորհրդանշական է և հռչակագրային, այլև բովանդակային: Հստակ առանձնացված են գործնական քայլեր, որոնք ենթադրում են, որ դեռևս 2012թ. հիմք դրված համագործակցությունը այս պահից սկսած նոր մակարդակի վրա է բարձրացվում»,- մասնավորապես ասել է Մխիթար Հայրապետյանը:

Հուշագրի կնքմանը ներկա էին ԱՀ գիտության, կրթության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՀ և ԱՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցներ, լրագրողներ:

Նարինե Աղաբալյանն իր խոսքում կարևորել է հուշագրի կնքումը համագործակցության խորացման տեսանկյունից. «Մեծ ակնկալիքներ ունեմ կոնկրետ գիտության և կրթության ոլորտում համագործակցությունից` հատկապես օրենսդրական կարգավորման առումով»:

Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ երկու հայկական հանրապետությունների օրենսդիր մարմինների համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն: Նախարարն առանձնացրել է պատմամշակութային ժառանգության, նաև թատրոնի և կինոյի բնագավառում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը. «Արցախում անհրաժեշտություն է առաջացել կինոյի մասին օրենքի ընդունումը և կարևորում եմ այդ բնագավառում երկու խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքը: Վերջին տարիներին Արցախը դարձել է կինոյի համար հետաքրքիր վայր, արտասահմանյան տարբեր կինոստուդիաներ են հետաքրքրություն ցուցաբերում»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը` անդրադառնալով նաև մշակույթի համաչափ զարգացման խնդրին և երիտասարդության մասին օրենքի բացակայությանը: Հուշագրի ստորագրումից հետո կայացել է ՀՀ և ԱՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստը:

Տաթևիկ Աղաջանյան
aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company