ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքի բարձրացումը կվնասի հասարակությանը

12 Մարտ 2019 2016 թվականին Հարկային օրենսգիրքն ընդունելիս նպատակ կար բիզնես հանրության համար ստեղծել երկարաժամկետ իրավական կայուն դաշտ, որը երաշխիքներ էր ապահովում: «Այսօր գործող կառավարությունը հարկային փոփոխությունների փաթեթ է նախատեսում ԱԺ բերել, որի փիլիսոփայությունը սա է՝ հարուստները պետք է ավելի լավ ապրեն, որպեսզի երկիրը զարգանա և հզորանա: Այս տրամաբանությունից էլ բխում է եկամտային հարկի համահարթեցման առաջարկը, ինչը ենթադրում է հարուստների կողմից վճարվելիք հարկերի կրճատում մոտ 22 միլիարդ դրամի չափով»,- «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին:

Ըստ նրա` պետական բյուջեում առաջանում է պակասորդ, քանի որ հարուստները սկսելու են ավելի քիչ վճարել, և այդ կրճատված հարկերը կառավարությունը նախատեսում է փոխհատուցել փոքր և միջին բիզնեսի ու ամբողջ հասարակության հաշվին: «Այս փիլիսոփայությունից ելնելով է, որ առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Հարուստներին զիջված հարկային բեռը փոխանցվում է փոքր ու միջին բիզնեսին և հասարակությանը: Եվ այստեղ է անարդարությունը,- շեշտեց տնտեսագետը:

Համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթի՝ գրավատների համար նախատեսված պետական տուրքը, որը հիմա 100.000 դրամ է, բարձրացվելու է 6 միլիոն դրամի, իսկ փոխանակման կետերի դեպքում` 50.000 դրամը դառնալու է 3 միլիոն, այսինքն՝ մոտ 60 անգամ պետական տուրքերը բարձրանալու են, ինչի համար որևէ տնտեսական և սոցիալական հիմնավորում չկա նախագծում:

«Այս բարձրացումը նպաստելու է պետական բյուջե լրացուցիչ մուտքերին և այս դաշտի խոշորացմանը: ԿԲ-ի տվյալներով՝ ներկայումս 128 լիցենզիա է տրված գրավատնային գործունեության մասով, իսկ 229 լիցենզիա՝ փոխանակման կետերի: Պետական տուրքի բարձրացման արդյունքում մենք կունենանք այս ոլորտի համակենտրոնացում կամ մենաշնորհացում, ինչից հիմնականում կշահեն խոշոր և միջին բանկերը. այսօր մենք ունենք 17 բանկ: Այսինքն՝ այս բարձրացումից կշահի բանկային ոլորտը, իսկ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կդադարեցնեն իրենց գործունեությունը: Նշեմ, որ ԿԲ-ի լոբբինգի արդյունքում է այդ նախագիծը մտել հարկային բարեփոխումների փաթեթի մեջ: ԿԲ-ն տարիներ շարունակ խստացնում է իր պահանջները գրավատների և փոխանակման կետերի մասով, և սա նրա հերթական խստացումն է: Երկրորդ՝ ոլորտի համակենտրոնացման արդյունքում տեղի է ունենալու այս ծառայությունների գծով վճարների աճ, և շուկայում գործելու են մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, ու նրանց կողմից սահմանվելիք գները լինելու են մենաշնորհային, իսկ հասարակությունը ստիպված է լինելու ավելի շատ վճարել փոխանակման ծառայությունների և գրավատների մասով: Երրորդ՝ ունենալու ենք ստվերայնության աճ, քանի որ բարձր տուրքերի դեպքում այս տնտեսվարողների մի մասն անցնելու է ստվերային դաշտ, ինչն ավելի ձեռնտու է լինելու: Այսինքն՝ փոխանակման կետերի դեպքում չեն վճարի 3 միլիոնը և ձեռքի վրա կիրականացնեն փոխանակումը, ինչը մեզ հայտնի է 1990-ականներից, որը հետո քաղաքակիրթ դարձավ»,- մանրամասնեց Պարսյանը:

Նա հավելեց, որ գրավատների և փոխանակման կետերի համար պետական տուրքի բարձրացման դեպքում ունենալու ենք նաև համակենտրոնացում Երևանում և մարզկենտրոններում, ինչը չի նպաստում մարզերի և համայնքների համաչափ զարգացմանը, և որ առկա 17 բանկերը շարունակելու են գործել` ցածր տուրքեր վճարելով, օրինակ՝ մասնաճյուղ բացելու համար սահմանված է 350.000 դրամ պետական տուրք, որտեղ կարող են նաև արժույթի փոխանակմամբ զբաղվել:

«Ճիշտ կլիներ, եթե այս տուրքը սահմանվեր` գոտիականացումից ելնելով, այսինքն՝ գոտիավորում իրականացվեր, և մարզկենտրոններից դուրս տուրքն ավելի ցածր սահմանվեր»,- շեշտեց Պարսյանը:

Ըստ նրա՝ գրավատների մասով այն պատճառաբանությունը, թե դրանք վաշխառուական գործունեություն են ծավալում և բարձր տոկոսադրույքներ պահանջում, սխալ թեզ է, քանի որ անտեսվում է բանկերի վաշխառությունը, ավելին` բանկերը սպասարկման և ապահովագրական վճարներ էլ են վերցնում:

«Ապառիկ գործարքների դեպքում շատ հաճախ 30-40 տոկոսի է հասնում բանկերի կողմից պահանջվող վճարների մեծությունը, ինչը ոչնչով չի զիջում գրավատներին»,- ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ պետական տուրքի մասով այս փոփոխությունը հանգեցնելու է նաև եկամուտների կենտրոնացման, ինչը հակասում է ներառական տնտեսական աճի հասնելու` կառավարության տեսլականին:

«Այս կառավարությունը դեռ չի հրապարակել տնտեսական իր մոդելը, սակայն որոշել է առանձին ուղղություններով բարեփոխումներ իրականացնել: Դա նույնն է, որ դեռ չես որոշել` ինչ մեքենա ես ձեռք բերելու, բայց անվադող ես ձեռք բերում: Այս կառավարությունն այս տրամաբանությամբ է շարժվում, ինչը հանգեցնելու է տնտեսական վիճակի վատթարացման»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն:

Հարցին՝ կառավարության` վերը նշված գործողությունների փիլիսոփայությունը բխո՞ւմ է տնտեսական հեղափոխության տրամաբանությունից, Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ պետական տուրքերի բարձրացման նախագիծը բխում է ԿԲ-ի կողմից առաջ քաշվող քաղաքականությունից, իսկ ԿԲ-ն ստեղծված չէ տնտեսական հեղափոխությունների համար:

«ԿԲ-ն դեմ է տնտեսական հեղափոխություններին, քանի որ նրար հիմնական գործառույթներից մեկը գների և ֆինանսական համակարգի կայունության ապահովումն է, և այս կայունությունից ելնելով` բնականաբար, տնտեսական հեղափոխություններ չեն կարող լինել: ԿԲ-ն տանում է իր կուրսը, որը տարիներ շարունակ իրականացնում է, և այս կառավարությունը, ցավոք, չունի տնտեսական այն թիմը, որը պատրաստ է մշակել և իրականացնել տնտեսական իր քաղաքականությունը: Առհասարակ, տարիներ շարունակ խնդիր ենք ունեցել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության և կառավարության տնտեսական քաղաքականության միջև ներդաշնակություն ստեղծելու հարցում: Կառավարությունները, տնտեսական բլոկի ներկայացուցիչները գալիս էին և գնում` կարճաժամկետ կտրվածքով, սակայն ԿԲ-ն և նրա թիմը շարունակում էր գործել, և նրա մոտեցումները երկարաժամկետ կտրվածքով կյանքի են կոչվում: Այստեղ է մեր տնտեսության հիմնական խնդիրը, մինչդեռ` կառավարության տնտեսական քաղաքականությունն ավելի ուժեղ պիտի լինի, քան ԿԲ-ինը»,- ասաց Պարսյանը:

Դիտարկմանը՝ առկա 17 բանկերի ղեկավար կազմում կա՞ն «Իմ քայլը»-ին կամ ՔՊ-ին հարողներ, համախոհներ, օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, տնտեսագետն արձագանքեց, որ այդ բանկերի համասեփականատերերը դրսի կազմակերպություններ են:

«Խաչատուր Սուքիասյանը «Հայէկոնոմբանկ»-ում է, բայց այնտեղ մենակ նա չէ, կարծեմ` Եվրոպական զարգացման բանկն էլ է բաժնետեր: Զուտ հայկական բանկ մենք չունենք: Ի դեպ, այս 17 բանկերի լոբբինգը շատ ուժեղ է ԿԲ-ի վրա, և ԿԲ-ն այս դեպքում նրանց շահերն է առաջ տանում»,- ասաց Սուրեն Պարսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 10-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Ա

10 Սեպտեմբեր 2026
Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն»

Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագ

10 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեց

09 Սեպտեմբեր 2026
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company