ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարությունը պետք է վերանայի իր որոշումը, չեղարկի այն և նոր հանձնախումբ կյանքի կոչի

17 Ապրիլ 2019 ՀՀ կառավարությունը մարտի 29-ին հրապարակել է 334-Ա որոշումը, որով ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաները պետք է տեղափոխվեն, և ներկայիս տարածքը տրվի մասնավոր ընկերություններին: Ինստիտուտում արդեն մոտ մեկ շաբաթ է բողոքում են կառավարության այդ որոշման դեմ, սակայն ոչ մի արձագանք չեն ստանում:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու, աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Սուրեն Պարսյանը, անդրադառնալով հարցի իրավական կողմին, ասաց որ 2019 թվականի մարտի 29-ին կառավարությունը գաղտագողի և շատ նուրբ այն ներառեց չզեկուցվող հարցերի շարքում և այս որոշումը կայացրեց, ըստ որի` ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի առաջին մասնաշենքն ամբողջությամբ հանձնվեց «ԱԶԱԴ» շվեյցարական դեղագործական ընկերությանը:

«Որոշման ընդունման հետ կապված ընթացակարգային լուրջ իրավական բացթողումներ կան: Մասնավորապես` կրթության և գիտության նախարարության եզրակացությունը, ըստ էության, հանձնաժողովի անդամների կողմից չի վավերացվել և կցված չէ որոշման նախագծին: Երկրորդ` հաշվի չեն առնվել ինստիտուտի կոլեկտիվի շահերը: Ինստիտուտն ուներ պայմանագիր, կոլեկտիվն էլ, ըստ այդ պայմանագրի, ստանում էր հավելավճարներ, լրացուցիչ աշխատավարձ, ամբողջ ինստիտուտը ստանում էր շահագործման պահպանման ծախսեր` համաձայն պայմանագրի: Այդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը վերցնելով ու մասնավորին տալով` ինստիտուտի և կոլեկտիվի համար ստեղծվում են խնդիրներ: Սա կառավարության կողմից սխալ մոտեցում է, և այդ սխալի փոխհատուցումը որոշման մեջ որևիցե ձևով արձանագրված չէ: Եթե այս մարդկանցից վերցնում ենք լաբորատորիաները, ապա իրենք իրենց ստանձնած պարտավորություններն ինչպե՞ս են կատարելու: Մենք կանգնում ենք պայմանագրի չկատարման վտանգի առջև: Երրորդ` 2014 թվականին մասնաշենքի երրորդ հարկը արդեն իսկ տրամադրվել էր վերոհիշյալ շվեցարական ընկերությանը: Հարկի ընդհանուր մակերեսը մոտավորապես 500 քառ. մետր է, որի վարձակալության ամսական արժեքը կազմում է 790.000 ՀՀ դրամ: Սա մուտք էր գործում ինստիտուտի բյուջե, ինչով էլ այն լուծում էր բազմաթիվ սոցիալական, տնտեսական, կազմակերպական խնդիրներ: Հիմա որոշվել է, որ երեք հարկերի համար կվճարվի 1.200.000 ՀՀ դրամ: Մեկ հարկը տրամադրվում է 800.000 դրամով, երբ, ըստ էության, պետք է այդ վարձակալության վճարը երեք անգամ թանկանար: Ըստ կառավարության որոշման` այդ գումարը ոչ թե ուղղվելու է ինստիտուտին, այլ գնալու է պետական բյուջե: Այս դեպքում ևս վնաս է հասցվում ինստիտուտին և աշխատողներին: Եթե մեր նպատակն է ամեն գնով պետական բյուջե լցնել, ապա` սա ուրիշ, բայց մենք կարևորում ենք գիտությունը, կրթությունը»,- ասաց Պարսյանը:

Նա կարևորեց մի խնդիր ևս` կան կոռուպցիոն ռիսկեր, քանի որ կառավարությունն ուղղակի եղանակով ամբողջ մասնաշենքը հանձնել է շվեյցարական դեղագործական ընկերությանը: «Հայաստանում գործում ենք բազմաթիվ դեղագործական ընկերություններ: Ինչո՞ւ հենց այս ընկերությանը և երեք անգամ ցածր վարձավճարով: Միայն նշեմ, որ այս ընկերությունը ստանձնել է պատսվորություն` երրորդ մասնաշենքում կիրականացնի 300.000.000 դրամի չափով ներդրում, բայց այդ նախագիծը որոշման նախագծի հետ ներկայացված չէ: Այն նշում է, որ 10 լաբորատորիա պետք է ստեղծվի, բայց թե դրանք ի՞նչ հագեցվածություն և տեխնիկա պիտի ունենան, նշված չէ,- ներկայացրեց բանախոսը:

Նա հավելեց, որ «ԱԶԱԴ»-ը խոստացել է ներդրումներ կատարել դեղագործության ոլորտում, և կառավարության հետ հիմա քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում նրանց մեկ ամբողջական շենք տրամադրելու հարցը: «Հիմա` այս մարդկանց կազմակերպությունը պարտադրում է այն մարդկանց տեղափոխվել այս լաբորատորիաներից, իսկ հետագայում` 4-5 տարի հետո, կարող է իր գործունեությունն այլ տեղում շարունակել: Սա ճիշտ ու երկարաժամկետ մոտեցում չէ: Եթե մեր նպատակն է ամեն գնով պահել այս ընկերությանը Հայաստանում` հանուն ապագայում նախատեսվելիք 20 միլիոն դրամի ներդրման, ապա կառավարությունը պետք է վերանայի իր որոշումը ու չեղարկի այն և նոր հանձնախումբ կյանքի կոչի` հասկանալու համար խնդիրները և պատճառահետևանքային կապերը: Եթե այս մարդկանց տեղափոխում են, այդ ծախսերն ո՞վ է հոգալու: Ինստիտուտը նման ֆինանսական միջոցներ չունի, մարդիկ ևս չունեն»,- նշեց Պարսյանը:

Ըստ նրա` նախորդ կառավարությունը տարիներ շարունակ պնդում էր, որ պետական ընկերություններն անարդյունավետ են գործում, մինչդեռ գիտական կենտրոնի աշխատակիցներն իրենց ստեղծագործ աշխատանքով գալիս են ապացուցելու հակառակը: «Նրանք ունենք գիտական, կրթական, արտադրական ոլորտում հաջողություններ: Հիմա ղեկավարությունը հարվածում է նրանց: Սա պետք է լավագույն օրինակներից մեկը լինի մեր պետական հատվածի համար, որ կարող է արդյունավետ գործել ու մեծ գումարներ ստանալ դրա դիմաց: Հիմա այս մարդիկ 400.000 ԱՄՆ դոլարի մասնավոր պատվերներ ունեն, որոնք լաբորատորիաների տեղափոխման հետևանքով կարող է չիրականանալ»,- ասաց Պարսյանը:

Հարցին, թե ի՞նչ կլինի կառավարության որոշման չչեղարկման դեպքում, նա պատասխանեց. «Այս մարդիկ կրելու են վնասներ, քանի որ ստանձնել են պայմանագրային պարտավորություններ, ինչի չկատարման դեպքում դիմելու են կառավարություն` վնասի փոխհատուցման պահանջով: Կա այլ հարց` ինչպե՞ս են այս մարդիկ շարունակելու իրականացնել իրենց ծառայություններն արդեն նոր իրավիճակում: Սրանք լուրջ խնդիրներ են: Կառավարությունը պետք է այս ամենը քննարկի ու պատասխան տա: Սա պիտի մինչ որոշում կայացնելն արվեր: «ԱԶԱԴ» ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում այս մարդկանց ծախսերը հոգալու համար: Իրականում, այս իրավիճակը նույնն է, թե տարվա կեսին ԵՊՀ-ից որևէ շենք վերցնեն ու տան ուրիշին»:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company