ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարկավոր է քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը գիտական և իրավական դաշտում իրազեկելու ուղղությամբ

18 Ապրիլ 2019 Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, պատմաբան Նորա Արիսյանի ջանքերով Սիրիայի ավարտական դասարանների դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման:

Tert.am-ը զրուցել է պատգամավորի հետ՝ պարզելու, թե ինչպես ստացվեց, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչած Սիրիայում նա հաջողել է նման նախաձեռնություն և ինչո՞ւ Սիրիան չի ընդունում պատմական փաստը:

-Տիկի՛ն Արիսյան, Ձեր նախաձեռնության շնորհիվ, Սիրիայի դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության թեման: Կպատմե՞ք՝ ինչ ջանքերի արդյունքում հաջողություն արձանագրեցիք, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Սիրիան Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրներից է:

-Ի վերջո, իմ պարտականությունն է ծառայել ազգիս և մանավանդ ցեղասպանության իրազեկման խնդրին:

Խորհրդարանում մի քանի անգամ հարցը բարձրացրել էի տարբեր նախարարների ներկայությամբ: 2017 թվականին կրթության նախարարի ներկայությամբ ելույթներիս մեջ պահանջել էի դպրոցական դասագրքերի մեջ ներառել Սիրիայում Օսմանյան կայսրության հետևանքների և հայերի դեմ կատարված ցեղասպանության մասին դասեր կամ հատվածներ:

Միևնույն ժամանակ, նկատի առնելով, որ դասագրքերը ենթարկվելու էին վերամշակման, նույն պահանջը ներկայացրի Սիրիայի կրթության նախարարության «Ուսումնական ծրագրերի վերամշակման Ազգային կենտրոնին»: Իհարկե, ցեղասպանության մասին իմ հեղինակած գրքերից օրինակներ ներկայացրի և մասնագետների հետ երկարատև նիստեր և քննարկումներ ունեցանք:

Իսկ 2019 թվականի հունվարի 31-ին պատմության դասագրքերի վերամշակման համար ունեցած հատուկ սեմինարին Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելուց հետո կենտրոնը որոշեց, որ 2019-2020թթ ավարտական դասարանների պատմության դասագրքերում պետք է ներառել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող թեմայի իմ ներկայացրած հատվածը:

-Որքանո՞վ է կարևոր, որ Սիրիայի դասագրքերում այդ թեման ներառված լինի: Սիրիացիները տեղեկացվա՞ծ են խնդրից:

-Իմ շփումներից և տարածած գիտահետազոտական աշխատանքներից ելնելով՝ կարող եմ ասել, որ հնարավոր չէ հանդիպել սիրիացի մտավորականի կամ քաղաքական գործչի, որ տեղեկացված չլինի Հայոց ցեղասպանության խնդրից ու իր դրական մարդկային տեսակետն ու դիրքորոշումը չհայտնի: Սակայն կրթական ծրագրերում թեման ներառելն այլ հանգամանք է, մանավանդ որ գրքում իմ առաջարկած և ներկայացրած բաժնում ներառվեց սիրիացի արաբ հայտնի պատմաբանի վկայությունը, որն ուսումնասիրել եմ վաղուց: Սա հիմք է տալիս, որ Հայոց ցեղասպանության խնդիրը դասավանդվի նաև սիրիական դպրոցներում և ի վերջո ուշադրության է արժանանալու սիրիահայերի ներդրումը Սիրիայի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքում:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ Սիրիան մինչ հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ձեր նախաձեռնության հաջողությունը կարո՞ղ է նպաստել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման թեման նորից մտնի Սիրիայի քաղաքական օրակարգ և ի վերջո ընդունվի:

– Սիրիայի խորհրդարանը 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մեծ քայլեր է նախաձեռնել: Նախորդ երկու տարիներին խորհրդարանում բազմիցս քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման թեման, և ինքս բազմիցս իմ ելույթներում ներկայացրել եմ այն:

Իմ կարծիքով՝ ճանաչման հարցն արդեն մեծ նպաստ չի ունենալու, դրա փոխարեն, անկախ քաղաքական տեղաշարժերից, մեզ հարկավոր է լինելու քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը գիտական և իրավական դաշտում իրազեկելու ուղղությամբ:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company