Ջահերով երթ Ստեփանակերտում
23 Ապրիլ 2019Ապրիլի 23-ին Ստեփանակերտում կազմակերպվել է ավանդական ջահերով երթ: Այն մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից և ուղղվել դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:
Հազարավոր երիտասարդներ, ուսանողներ ու աշակերտներ իրենց խոնարհումն են բերել 1915թ. զոհերի հիշատակին: Երթին մասնակցում էին ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի ևզբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության անդամներ:
Ջահերթի կազմակերպման նախաձեռնությունը ՀՅԴ Արցախի երիտասարդական և «Արամ Մանուկյան» ուսանողական միություններինն է, որի իրականացմանն աջակցել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, Արցախի մի շարք հասարակակական կազմակերպություններ, համալսարանների ուսխորհուրդներ ու անհատներ:
Նույն օրը ջահերով երթեր են կազմակերպվել նաև Ասկերան, Մարտունի, Կովսական, Քարվաճառ քաղաքներում և Շեխեր գյուղում:
aparaj.am