ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Սագերը փրկեցին Հռոմը» կամ Փաշինյանի նոր հայտարարության մասին

25 Ապրիլ 2019 22 տարեկանում երեք լեզու իմանալու, 3 տարվա ստաժ և բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունները դրական կարող են լինել միայն նոր սերնդին մղելու ուսման, սովորելու, փնտրելու, գիտելիքները գեներացնելու իմաստով։

Իրականում տնտեսության զարգացումը կամ երկրի բարեկեցությունը անմիջականորեն կապելը հասարակության՝ օտար լեզուների տիրապետման աստիճանի հետ, ինչպես և լեզուների դերի բացարձականացումը, կարծում ենք, քննության չդիմացող միտք է, իսկ սերունդներին այդ մտածողությամբ դաստիարակելը՝ վնասակար։

Եթե հասարակության շրջանում օտար (միջազգային) լեզվի իմացության բարձր մակարդակը հանդիսանար երկրի զարգացման նախապայման, ապա ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ ֆրանսախոս երկրներ Կոնգոն, Բուրունդին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Նիգերը, Մադագասկարը, անգլիախոս երկրներ Զիմբաբվեն, Լիբերիան, Մալավին գտնվում են աշխարհի ամենաաղքատ երկրների առաջին տասնյակում, որոնց քաղաքացիները տարեկան միջինը աշխատում են 400-1000 դոլար։ Պարզորոշ է, որ երկրի զարգացումը կախված է բոլորովին այլ գործոններից, որոնք շատ դեպքերում որևէ աղերս չունեն օտար լեզուների հետ։

Դառնալով քննարկվող խնդրին՝ փաստենք, որ, եթե խոսվում է որակյալ կրթության մասին, ապա, բնականաբար, որակյալ կրթության մեջ մտնում են ինչպես որակյալ ֆիզիկան, քիմիան, կամ երկրաբանությունը, այնպես էլ որակյալ անգլերենը կամ ռուսերենը, և այստեղ ամենևին էլ կարիք չկա տարանջատելու որակյալ կրթությունը օտար լեզվից։ Մյուս կողմից՝ ամենասակավագալար ուղեղի համար էլ պարզորոշ է, որ, եթե մարդ ուզում է պատմագիտության, երկրաբանության, քիմիայի կամ հիդրոլոգիայի բնագավառում խորանալ, ապա պետք է ռուսերենով, գերմաներենով, ֆրանսերենով կամ անգլերենով բազում նյութեր ուսումնասիրի, և այստեղ ծիծաղելի կլինի ասելը, որ մարդ պետք է 22 տարեկանում դառնա լավ երկրաբան, գումարած՝ իմանա լավ ռուսերեն կամ անգլերեն։

Որակյալ կրթության (մասնագիտության) տարանջատումը օտար լեզվի իմացությունից՝ աբսուրդ է։ Դա նույնն է, եթե ասենք, օրինակ, Պողոսն ունի շքեղ առանձնատուն, գումարած՝ առանձնատան կտուր։ Պարզ է, որ առանձնատունը չի կարող լինել առանց կտուրի, և դրանք այնքա՜ն փոխկապակցված են։ Ավելին, օտար լեզվի իմացության արհեստական քարոզն է հենց առաջացրել այն մեծ խզումը, որն այսօր առկա է նոր սերնդի շրջանում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն դառը իրողությանը, որ հազարավոր աշակերտներ, ուսանողներ կամ երիտասարդ ծնողներ, կատաղի կերպով կենտրոնանալով օտար լեզուների վրա, մնացյալ առարկաները կամ մասնագիտական ոլորտները մղել են հետին պլան։

Իրականում Փաշինյանի ակնարկն ամենևին էլ պատահական չէր․ գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում հասունանում են դժգոհություններ, և այսօր լայն շերտեր պահանջում են խոստացված բարեկեցիկ կյանքը․ այն աշխատատեղերը, գործարաններն ու ներդրումները, որոնք խոստանում էր Փաշինյանն ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին։

Ահա այստեղ Փաշինյանը, կիրառելով փորձված հնարքներ, բարձրաձայնեց, որ այդ բարիքների լինել-չլինելը կախված է ոչ թե իրենից, այլ հասարակությունից։ «Մարդն ուզու՞մ է լավ ապրել, խնդրեմ, թող ունենա որակյալ մասնագիտություն և տիրապետի երեք օտար լեզվի և կգտնի աշխատանք։ Չունի՞ այդ տվյալները, թող հույսը կտրի լավ կյանքից, նստի տեղը և չփորձի բողոքել», – մոտավորապես սա է Փաշինյանի ուղերձը լայն հանրությանը իշխանափոխությունից մեկ տարի անց։

Փաստորեն, հասարակության շրջանում 3 լեզուների իմացության պակասը այս փուլում փրկում է կամ գալիս է փրկելու Փաշինյանին («Սագերը փրկեցին Հռոմը»)։

Վահե Սարգսյան, պատմական գիտությունների թեկնածու

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company