Ավարտվել է շվեդական Սոդերթելիե քաղաքի քաղաքապետ Բուել Գոդների այցը Հայաստան
26 Ապրիլ 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/04/Շվեդ-1024x638.jpeg)
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և ՀՅԴ Հայ դատի Շվեդիայի հանձնախմբի հրավերով ապրիլի 23-25-ը Հայաստան էր ժամանել Շվեդիայի Սոդերթելիե քաղաքի քաղաքապետ տիկին Բուել Գոդները։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ ավարտվեց երկօրյա հագեցած օրակարգը, որի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել և երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ է քննարկվել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում, Սևանի քաղաքապետարանում։ Լավ հիմքեր են նախապատրաստվել Շվեդիայի Սոդերթելիե և Հայաստանի Սևան քաղաքների միջև կայուն համագործակցություն սկսելու համար՝ ընդգրկելով երկկողմ հետաքրքրության փոխադարձ միջոցառումների լայն շրջանակ։
yerkir.am