ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղարին
21 Մայիս 2019 Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (Armenian National Committee of America) գլխամաս և հանդիպել կազմակերպության ղեկավար կազմի հետ:Հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ներկայացրել է հանձնախմբի ներկայիս աշխատանքները և նպատակները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր։
Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։