ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սա հանրահավաք է հանուն մեր երկրի, հանուն մեր պետականության

23 Մայիս 2019

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ այսօրվա հանրահավաքն անդրադառնալու է իշխանությունների գործողություններին, գնահատական է տրվելու արված աշխատանքներին, եւ հնչեցվելու են հստակ տեսակետներ։

– Դժգոհությո՞ւն կա իշխանության աշխատանքից։

– Իհարկե։

– Կա՞ն ինչ-որ առանցքային հարցեր, որոնք ՀՅԴ-ն օրվա հրամայական է համարում, եւ պետք է լուծել։

– Մենք վերջին երկու հայտարարությունների մեջ շատ հստակ անդրադարձել ենք, եւ հանրահավաքի բովանդակությունն այդ հարցերին ավելի մանրամասն կանդրադառնա։

– Ովքե՞ր են ելույթ ունենալու՝ միայն դաշնակցականնե՞ր, թե՞ այլ ուժերից հրավիրյալներ էլ կլինեն։ Տեղեկություն կա, որ քննարկում եք՝ հրավիրե՞լ այլ ուժերից անձանց, թե՞ ոչ, քանզի ՀՀԿ-ից, օրինակ, ցանկացողներ կան։

– Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ բոլոր կողմերի հետ մեր բարձրացրած մտահոգությունների մասին խոսելու ենք։

– Պարոն Սաղաթելյան, արդեն քննադատություններ են հնչում, որ այս հանրահավաքը Քոչարյանին պաշտպանելու եւ նրա հետ համագործակցության շրջանակներում է։

– Չկա նման բան, սա հանուն մեր երկրի, հանուն մեր պետականության խորագրով հանրահավաք է, որտեղ կոչ ենք անում իշխանություններին՝ լրջացեք։ Ռոբերտ Քոչարյանը բացարձակ կապ չունի եւ չի կարող ունենալ այս հանրահավաքի հետ։ Մեր հանրահավաքի օրակարգը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը չէ։ Այդ մասին մենք շատ պարզ, հստակ հայտարարել ենք, մեկ անգամ եւս հաստատում եմ։ Բայց բազմաթիվ ուժեր այս պահին, ոնց արեցին Արցախի ֆորումի ժամանակ, աղավաղելու, ձեւափոխելու, խեղաթյուրելու նպատակով տարբեր նման տեղեկություններ են դնում շրջանառության մեջ։

– Դաշնակցությունը կարծես վերջին շրջանում սկսել է ակտիվանալ, թեեւ մամուլում տեղեկություն եղավ, թե պասիվացել, մի կողմ է քաշվել, բայց ձեր քայլերն այլ բանի մասին են խոսում։

– Դաշնակցությունը երբեք պասիվ չի եղել ու չի կարող լինել, որովհետեւ Դաշնակցությունը կենսագրություն, պատմություն, փորձառություն, համահայկական մեծ ռեսուրս ունեցող քաղաքական կուսակցություն է։ ՀՅԴ-ն երբեք պասիվ չի եղել ու չի կարող լինել, ու ամենակարեւորը՝ չի կարող անտարբեր լինել։ Չի կարող էսօր շատ-շատերի պես ասի՝ շառ ու փորձանքից հեռու՝ մի կողմ քաշվեմ, տեսնեմ՝ ինչ է կատարվում։

– Իսկ իշխանափոխության հարց կարո՞ղ է առաջ քաշվել ՀՅԴ-ի կողմից թե՛ այս հանրահավաքում, թե՛ առաջիկայում, առհասարակ։

– Մենք այս մասին շատ հստակ կասենք հանրահավաքի ժամանակ։ Եթե ես հիմա ամեն ինչ ասեմ, էլ ինչո՞ւ ենք հանրահավաք անում։

– Դաշնակցության մյուս կառույցները, նաեւ Բյուրոն, Բյուրոյի ներկայացուցիչները միակա՞մ են այս հարցում, թե՞ կան տարաձայնություններ։

– Դաշնակցությունը բոլոր հարցերում միակամ է, երբ որ որոշում է ընդունվում, ուրեմն բոլորի համար այդ որոշումն ընդունելի է արդեն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նի

14 Ապրիլ 2026
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պէտք է ըլլայ յստակ ու անդ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր Գեւորգեանի բացման խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրո

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Իրանի հայ համայնքի խնդիրները լուծվում

Ապրիլի 10-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, իրանահայ հա

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company