ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տօն է բազմաշխատ՝ մահուան Գէորգին, Սասնոյ հարազատ մեծանուն քաջին

27 Մայիս 2019 ՍԵԴՕ ՊՈՅԱՃԵԱՆ

Ծնողքը կը փափաքէր գրել, կարդալ սորվի, որպէսզի քահանայ ձեռնադրուի։ Այդ նպատակով, 1876ի Մայիսի 14ին, պատանի հասակին, զինք ղրկեցին Մշոյ Ս. Առաքելոց Վանքը։ Հոն հանդիպեցաւ Արաբոյին եւ այլ ֆետայիներուն։ Երկու տարի ետք, 1878ի Մայիսի 4ին, հրաժարեցաւ վանքէն, վերադարձաւ տուն։ Եւ, ինչպէս ան կը գրէ իր յուշերուն մէջ, «այնուհետեւ իմ գործը շարունակ զէնքերը եղան»:

Այսպէս յայտնուեցաւ մեր ազատագրական պայքարի խիզախագոյն ֆետայիներէն ԳԷՈՐԳ ՉԱՒՈՒՇը՝ Սարերու Ասլանը, Սարհատը։ Ան քսան տարի պայքարեցաւ անընդհատ՝ միշտ զէնքը ձեռքին։ Մեր յեղափոխական կռիւի ազատութեան ձայնը գոռաց անոր զէնքի խողովակէն։ Այդ պայքարին մէջ ան էախառնուեցաւ հայրենական հողին, մարմնացաւ անոր լեռներով, եւ վերածուեցաւ մեր յեղափոխութեան ապառաժին՝ մեր ժայռերուն պէս։

Գէորգը հայ էր իր ամբողջ էութեամբ։ Սասունցի իր անհատնում քաջութեամբ։ Դաշնակցական էր իր կրակի մկրտութեամբ։ Միշտ հաւատարիմ Դաշնակցութեան գաղափարին եւ զէնքին, ան պայքարեցաւ յանուն ազատութեան՝ միանալով Դաշնակցութեան միւս հաւատարիմներուն՝ Հրայր Դժոխքին, Աղբիւր Սերոբին, Անդրանիկ Փաշային…։ Գէորգն ու Ռուբէնը (Տէր Մինասեան) յեղափոխական կռիւի մտերմագոյն ընկերները եղան եւ դարձան հայրենիքի ազատութեան անբասիր գործակիցները։

Եւ, բազում ճակատագրական կռիւներէ ետք, օր մը՝ 1907 թուականի չքնաղ Մայսի 27ին, երբ վարդն էր նոր բացուած, Սուլուխը յանկարծ չորս կողմէն մթնցաւ։ Ահաւոր սոսկումը պատած էր Մշոյ դաշտ։ Անհաշտ Սուլթանը նորէն կը հառաչէր։ Բայց ապստամբ Սուլուխը մնաց աներեր։ Սկսաւ կռիւ, բարձրացաւ վեր մուխ։

Ազատ որդիներ՝ Գէորգ եւ Ռուբէն, ինչ միջոց որ պէտք էր՝ ի գործ դրին։ Տղերքը դիրք արին եւ Աստուած կանչելով կրակ բաց արին։ Երբ իր անտարբեր հրացանը կը քննէր, գնդակի կայծ մը Գէորգի ձախ կողմը հարուածեց։

Զարնուէր էր Գէորգ՝ սարերու ասլանը։ Լուծուեց այդ կռվին եւ հերոսի մահվան վրեժը՝ մոսինը ոռնաց եւ, վար ինկաւ թշնամու հրամանատարը՝ Քէօսա Պինպաշին։

Այդ օրը հայոց քաջերու Զատիկն էր։ Ամպեր գոռացին, շանթեր արձակուեցան, հայրենական դրախտի ճամբան կրկին արեամբ ողողուեցաւ։ Հերոս մը ինկաւ նահատակ։ Այդ քաջ հերոսը, աւաղ, Սարհատն էր, որ քսան տարի մղեց կռիւներ անյաղթ։

Գիշէր էր։ Հերոսը փչեց իր շունչը վերջին եւ ըսաւ լուսնակին, «Սիրոյ համբոյր տար, որդւոյս Վարդգէսին։»

Եւ ազատագրական պայքարը շարունակեցին նոր Գէորգներ։

Երբ ֆետայիները լուսանկարելու համար քաղաքէն եկած էր Վահան Փափազեան (Կոմս), Գէորգ Չաւուշ մանկական ժպիտով մը Կոմսին դարձաւ ու ըսաւ, «Յեղափոխութիւնը մինակ մեզմով չի լինի, պարո՛ն, ի՞նչ կայ լեցուեր էք քաղաքներ, գրոց մարդիկդ, քաղաքներէն խեր չկայ, կու գա՞ս հետս, քեզի տանիմ մեր երկիրը, տես իմա՞լ անուշ երկիր է, իմա՞լ ժողովուրդ ունենք… արժէ որ մեռնենք անոր համար,» եւ լռեց Գէորգ…։

Բայց Գէորգի պատգամը շարունակեց արձագանքել։ Լսելի է մինչեւ այսօր։ Կը լսենք ամէն անգամ երբ արդարութեան ձայնի որոտումը ցնցէ մեզ։ Հարցուցէք Սարդարապատեան կտրիճներուն, Նեմեսիս արդարահատուցման վրիժառուներուն, արդարութեան մարտիկներուն, Արցախեան ազատամարտիկներուն… եւ տակաւին գալիք սերունդներուն։

Մայիս 26, 2019
Լոս Անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company