ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Մախլուտո. Համբույր ձեր արի բազուկներուն, համբույր ձեր սուրբ շիրիմներուն

28 Մայիս 2019 Անկախություն. բառ մըն էր սա, որ դեռ քսան տարի առաջ մեր սիրելիները վախով ու երկյուղածությամբ կարտասանեին, կարծես թե արգիլված պտուղն ըլլար ատ իրենց համար կամ կրակ մը, որ իրենց շրթները այրեր:

Տասը տարի առաջ 1918-ին այդ բառը մարմին առավ, իրականություն դարձավ մեզ համար: Ու մենք՝ դարերով զրկվածներ, խենթի պես գրկեցինք զայն, սեղմեցի՜նք , սեղմեցինք զայն մեր կուրծքին, մինչեւ որ կիսամահ ըրինք:

Բաշ-Աբարանի ճակատի հրամանատարական կազմ

Ինչքան փշոտ եւ արյունոտ է այն ճամփան, ուրկե անցանք մեր անկախության հասնելու համար: Անոնք որ հեռուեն լսեցին միայն մեր ազատամարտի արյունոտ պատմությունը, շուտով թիկունք դարձուցին պայքարին, անոնց համար անկախությունը բառ մըն է, այո, գեղեցիկ բառ մը, որուն անունով կրնան գովք ասել կամ բաժակներ պարպել, առանց, սակայն, կարենալ թափանցելու անոր արյունոտ գեղեցկության եւ արժեքին:

Մեր անկախությո՜ւնը. անիկա մեզ եկավ հեռուեն, կամ ավելի ճիշտ բռնորեն բերվեցավ մեր բյուրավոր նահատակներու արյունով, մեր դիցազանց սվիններուն ծայրով կամ հրացաններու որոտով:

Մեր անկախությո՜ւնը. անոր ամեն մեկ քայլը հազարավոր զոհերու արյունով սրբացավ, ավերակներու վրայեն անցավ: Կա՞ ազգ մը , որ մեզի չափ ու մեզի պես զոհաբերած ըլլա իր ազատության: Եւ այդ ազատությունը ո՛րքան անգութ, որքան ժլատ գտնվեցավ մեզ հանդեպ: ինչ որ բուռերով ցրվեց ուրիշներուն, մեզի տվավ հատիկ, հատիկ, ժլատորեն, չկամությամբ:

Բայց օրհնյալ ըլլաք դուք, ո՜վ Հայկածին դյուցազներ, ո՜վ զենքի ու տառապանքի ընկերներ, որ Ավարայրի քաջերուն նման ձեր մահով մահը մեռցուցիք եւ անկախությունը բերիք ձեր տառապած ազգին:

Դո՛ւք, ով նահատակ ընկերներ, որ կեցցեներով ճամփու դրվեցաք, հիմա, ո՛վ գիտե, ո՛ր անծանոթ հողի տակ կհանգչիք մոռցված: Ամեն ազգ իրհիշատակը անմահացուց, բայց ձեր հիշատակը մոռացության տրվեցավ: Մայր մը չի գար ձեր անունով աղոթք մը մրմնջալու ձեր գերեզմանին վրա, կույս մը չի գար իր արցունքով ցողված պսակ մը դնելու ձեր շիրիմին վրա: Ի՜նչպես ապերախտ գտնվեցանք ձեզի հանդեպ, ո՜վ նահատակ զենքի ընկերներս:

Բայց անոնք, որ ձեզի հետ կռվեցան կողք-կողքի, անոնք որ դեռ կապրին, բայց նույնպես մոռցված ու արհամարհված, անոնք չեն մոռնար ձեզ: Անոնց սիրտերը թե աղոթք եւ թե արցունք ունին ձեզ համար:

Կուգա օր մը, որ արդարությունը իր ձայնը լսելի կնե: Այն ատեն ձեր հիշատակը դուրս կուգա մոռացության խավարեն ու դուք ալ կո՛ւնենաք ձեր արժանի հուշարձանը անկախ ու երախտագետ հայրենյաց գիրկը:

Համբույր ձեր արի բազուկներուն, համբույր ձեր սուրբ շիրիմներուն: Օրհնյա՜լ ըլլա ձեր հիշատակը:

Զորավար Սմբատ (Մախլուտո)

Ասպարեզ շաբաթաթերթ Ֆրեզնո, 31. 5.1929, էջ 1

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ Նի

14 Ապրիլ 2026
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պէտք է ըլլայ յստակ ու անդ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր Գեւորգեանի բացման խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրո

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Իրանի հայ համայնքի խնդիրները լուծվում

Ապրիլի 10-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, իրանահայ հա

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company