ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Կազմակերպություն, որը պետականություն կերտեց

01 Հունիս 2019 Յուրաքանչյուր տարի Հայոց պետականության վերականգնման օրը նշելուց, որ այժմ կոչվում է «Հանրապետության օր», ինչ-որ բաներ անտեսվում են: Անտեսվում են գաղափարական հիմքերը, արժեքային եւ կազմակերպչական հզոր համակարգը, որոնց բացակայության պարագայում չէր կարող իրականություն դառնալ պետականության ստեղծումը: «Մայիս 28»-ին հիշատակվում են համաժողովրդական ուժերով մղված ճակատամարտերում ձեռք բերված հաղթանակները, մեծարվում են առաջնորդներ, պետական գործիչներ՝ առանց հիշատակելու այդ անհատներին ծնող ու սնող կազմակերպական կառույցն ու անհատական նկարագիր կերտած ուղին:

Հասկանալի է, որ բոլշեւիկյան տիրապետության օրերին հայրենիքում չէր կարող անդրադարձ լինել ՀՅԴ-ի միջոցով սերմանված անկախության գաղափարին. դա հակասում էր Խորհրդային Միության գաղափարախոսությանը, եւ դրա պատճառով Դաշնակցությունը, ըստ բոլշեւիկների, համարվում էր հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին:

Սակայն այսօր, պետականության վերականգնման տոնին անկախության գաղափարը կրող կազմակերպությանը չանդրադառնալը հետին միտում է պարունակում եւ անկեղծության բացակայության վկայություն է:

Անհատների դերակատարությունը երբեք չի կարելի անտեսել գաղափարների նյութականացման գործընթացում: Սակայն, իրական առաջնորդ լինելը չի սահմանափակվում միայն ինչ-որ փուլում, ինչ-որ գործողությամբ, չի սահմանափակվում իշխանությամբ կամ իշխանական ինչ-որ աթոռի տիրանալով: Իշխանությունը շոշափելի երեւույթ է դառնում պաշտոնների միջոցով տրված լծակների օգտագործմամբ: Իսկ այդ լծակների օգտագործման համար անհրաժեշտ է նաեւ հեղինակություն, որը պայմանավորված է վաստակով: Հարցը շատ ավելի բարդ է դառնում, երբ մինչեւ իսկ գոյություն չի ունենում կառավարման համակարգը: Այս պարագայում ոչ միայն անհատը իր պաշտոնով է իմաստավորվում, այլ կառավարման կառույցի ստեղծումը պայմանավորվում է կազմակերպական հիմք ունեցող կառույցի աշխատանքով: Հենց այս բարդ իրավիճակում է, որ ՀՅԴ-ն կարողացել է ստեղծել պետական համակարգ:

Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը չի զբաղեցրել կառավարման համակարգի բարձրագույն պաշտոնը. միաժամանակ նա եղել է առաջնորդ, ժամանակի թելադրանքը նրան պարտավորեցրել է կարգավորել ներքին անկառավարելի քաոսը՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելով: Իսկ այդ քաոսը կարգավորելու հարցում ահռելի դեր է ունեցել Դաշնակցության կուսակցական կառույցը:

Պատմությունն ապացուցել է, որ պատմությունը եղծողների ճամփան կարճ է եւ անկումն անխուսափելի:

«Մայիս 28»-ի խորհրդից շատ դասեր կարելի է քաղել, շատ օրինակներ կարելի է կիրառել մեր պետականության հիմքերում, կարելի է փորձել նմանվել հանրապետություն կերտած անհատներին՝ օրինակելով նրանց անշահախնդրությունն ու անմնացորդ նվիրումը: Սակայն, ամենակարեւորն այդ բախտորոշ օրերի գաղափարական հիմքի եւ արժեքային համակարգի ընկալումն է:

«Ապառաժ»-ի խմբագրական 1 հունիսի, 2019թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Հայ Դատը Օզի Հակահայ Յայտարարութեան Նի

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դիմեց Միացեալ Նահանգներու առողջապահո

10 Փետրվար 2026
Ֆրանսահայ համակարգող խորհուրդի ընտրութ

ՓԱՐԻԶ․- Փետրուար 6-8-ին, առցանց դրութեամբ տեղի ունեցան ֆրանսահայ համակարգող խո

10 Փետրվար 2026
Ցեղասպանութեան Իւրայատուկ Ոգեկոչում՝ Պ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի կազմակերպութեամբ եւ մասնակցութեամբ դ

10 Փետրվար 2026
Ամէն անգամ նոյն հարցումն է մրճահարում

Նախագահը շեշտում էր այն փաստը, որ 30 տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը հա

09 Փետրվար 2026
Ինքնութեան եւ քաղաքակրթութեան ըմբռնու

«Շարունակութիւն ազգ» ըլլալու համար պէտք է գիտնանք թէ ի՞նչ պահած ենք, եւ ի՞ նչ

09 Փետրվար 2026
Ակնարկ. Երբ լռութիւնը մեղսակցութիւն է,

Ում խղճի վրայ կը մնայ Արցախցու խիղճը մարմնաւորող ղեկավարների դատը ՀԱՏԻՍ

09 Փետրվար 2026
ՀՅԴ Հիմնադրութեան 135ամեակի Խրախճանքը՝

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէն այս տարի եւս մեծ շուքով տօնախմբեց Հ

08 Փետրվար 2026
Դաշնակցութիւնը պայքարեցաւ եւ պիտի պայք

Աշխարհը լի է անթիւանհամար կազմակերպութիւններով, կուսակցութիւններով, միութիւննե

08 Փետրվար 2026
Յայտնի Արձանագործ Ռայըն Հայոց Ցեղասպան

Ձախէն աջ՝ Յակոբ Պատոլեան, Գարեգին քհնյ. Պետուրեան, Կրեկ Միխանճեան, Արլեթ Մատէն

07 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company