ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարությունն այժմ գնում է ծայրահեղ լիբերալ ճանապարհով

03 Հունիս 2019
Կառավարությունը նախատեսում է գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնել և նախատեսել եկամտային հարկի միասնական մեկ դրույքաչափ՝ 23 տոկոս: Թեմայի վերաբերյալ այսօր լրագրողների հետ զրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Առաջարկվող փոփոխություններով` համեմատաբար ցածր վարձատրությամբ աշխատողների եկամտային հարկի բեռն առնվազն սկզբնական շրջանում կմնա նույնը՝ 23 տոկոս, փոխարենը էապես կնվազեն բարձր եկամուտ ունեցողների եկամտային հարկի դրույքաչափերը՝ 28 և 36 տոկոսից դառնալով 23 տոկոս:

Համահարթ սկզբունքը Պարսյանը որակում է որպես անարդար ու անազնիվ մոտեցում, քանի որ դրա հետևանքով հասարակության մեջ խաթարվելու է սոցիալական արդարությունը և համերաշխությունը: Հիշեցնում է` ըստ Սահմանադրության` մեր երկիրը սոցիալական երկիր է, ու այս դրույթից ելնելով` պետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ:

«Շատ ունեցողը պետք է հարաբերականորեն շատ վճարի, քանի որ պետությունը շատ ունեցողի համար կատարում է ավելի մեծ աշխատանք կամ մատուցում է ավելի մեծ ծառայություններ, և այս տրամաբանությունը պետք է պահպանել հարկային դրույքաչափերի իրականացման կամ հարկման ժամանակ: Այս կառավարությունը նախորդի նման հռչակել է ներառական տնտեսական աճի ապահովման մասին, ինչը ենթադրում է, որ այդ աճից պետք է օգտվի հասարակության մեծ մասը: Բայց այժմ կառավարության ներկայացուցիչները փորձում են ներառականության նոր սահմանում տալ, ըստ որի` ներառականությունը հասարակության մեծ մասի մասնակցությունն է: Դա սխալ բացատրություն է, համաշխարհային տնտեսագիտության տեսության մեջ նման մոտեցում չկա: Ներառականությունը ենթադրում է, որ աճը պետք է բաշխվի հասարակության բոլոր անդամների միջև, և հարկային պրոգրեսիվ համակարգը կոչված է հենց այդ բաշխումն ապահովելու համար, այսինքն` շատ ունեցողից վերցնել ու ապահովել այդ բաշխումը»,- բացատրեց տնտեսագետը:

Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, թե հարկային դրույքաչափի համահարթեցումը գրավիչ կլինի ներդրողի համար: Ըստ նրա` ներդրողներին պետք են լինելու որակյալ ու առողջ կադրեր, բայց արդյո՞ք մեր երկիրն այս հարկային համակարգի միջոցով կարող է ապահովել որակյալ կադրերով:

«Կառավարությունն այժմ գնում է ծայրահեղ լիբերալ ճանապարհով` ամեն ինչ թողնեով շուկային, բայց շուկան նաև անարդար է բաշխում: Այս քաղաքականության հետևանքը եկամուտների բևեռացվածությունն է լինելու: Ասածիս վառ օրինակը Վրաստանն է: Պետք չէ ընդունել այնպիսի օրենսգիրք, որը եթե ոչ հիմա, ապա հետագայում սոցիալական բունտերի պատճառ է դառնալու»- ընդգծեց Պարսյանը:

Տնտեսագետի խոսքով` համահարթեցման միջոցով կառավարությունը փորձում է ներդնել պարտադիր կուտակային համակարգն ամբողջ ծավալով, քանի որ 2022-ից արդեն 500 հազար դրամից ավելի ստացողները վճարելու են ոչ թե 5, այլ 10 տոկոս: «Տեղի է ունենում հետևյալը` պետությունն առաջարկում է 8 տոկոսով նվազեցնել եկամտահարկը` հետագայում 10 տոկոսով կուտակային վճարներն ավելացնելու պայմանով: Այս մոտեցման պատճառով բարձր աշխատավարձ ստացողները չեն շահելու: Կարևոր մոտեցում է նաև այն, որ համահարթեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտները նվազելու են 27-30 մլրդ դրամի չափով, իսկ այդ բացն առաջարկում է լրացնել` ակցիզային հարկի դրույքաչափերն ավելացնելով, ինչպես նաև մի շարք գործունեության պետական տուրքերն ավելացնելով: Օրինակ` այս պահին Ազգային ժողովի դիմաց կառուցապատողները բողոքում են պետական տուրքի բարձրացման դեմ: Պետությունը, զիջելով բարձր եկամուտների հարկերը, այն լրացնում է ի հաշիվ փոքր բիզնեսի ու հասարակության»,- բացատրեց Սուրեն Պարսյանը:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company