ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Լուրեր

Գյումրիում տեղի է ունեցել ՀՅԴ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախմբի անդրանիկ մարզային այցը

25 Հունիս 2019 Հունիսի 23-ին ՀՅԴ կրթության և գիտության մասնագիտական ոլորտային հանձնախումբը սկսեց իր մարզային հանդիպումների շարքը: Հանձնախմբի առաջին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում: ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի գրասենյակում Շիրակի մարզի կրթության և գիտության ոլորտի դաշնակցական և համակիր շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես համահայաստանյան, այնպես էլ Շիրակի մարզի կրթության ոլորտի մի շարք հիմնախնդիրներ:

Հանձնախումբն արձանագրել է դրանցից առավել կարևորները.

• Հայաստանին արնհրաժեշտ է ազգային կրթական մոդել՝ հստակ մշակված հայեցակարգով:

• Անհրաժեշտ է վերականգնել ուսուցչի, մանկավարժի հանդեպ հասարակության ունեցած նախկին հարգանքը: Դա պետք է դառնա համընդհանուր քարոզչության առարկա:

• Կրթության ոլորտի աշխատողների ցածր աշխատավարձը բացասաբար է ազդում ոչ միայն վերջիններիս սոցիալական վիճակի, այլև կրթության որակի վրա:

• Այլևս անքննելի է այն համոզումը, որ կրթությունը պետք է առանձնացնել քաղաքականությունից, և սա պետք է լինի տարբեր տեսանկյուններից դիտարկելիս: Կրթությունը շարունակական գործընթաց է: Այն չպետք է վերանայվի ըստ քաղաքական հայեցողության: Կրթական գործընթացը չպետք է ծայայեցնել քաղաքական շահերին: Կրթությունը պետք է սպասարկի հասարակությանը:

• Կրթության գործընթացը պետք է դիտարկվի կրթություն-գիտություն-արտադրություն եռամիասնության մեջ:

• Ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Շիրակի մարզում, (նաև մյուս մարզերում) օրակարգային է նախադպրոցական կրթության խնդիրը: Եթե Երևանում մանկապարտեզ չի հաճախում այստեղ ապրող մանկապարտեզի տարիքի յուրաքանչյուր երրորդ երեխա, ապա մարզերում այդ թիվն ավելի մեծ է: Միաժամանակ հայտնի է, որ նախադպրոցական կրթությունը մեծապես ազդում է երեխայի սոցիալական ադապտացիայի վրա: Շիրակի մարզում մանկապարտեզների վիճակը շատ վատ է, այն մշտապես լինելու է մեր ուշադրության կենտրոնում:

• Ընդհանուր առմամբ անմխիթար են գյուղական դպրոցների շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան: Սա նույնպես բացասաբար է ազդում ոչ միայն կրթության որակի վրա, այլև մարզերի ժողովրդագրության վրա: Թեկուզ լավ շենքային պայմաններով դպրոցի համար գյուղական բնակավայրերի աշակերտները ձգտում են դեպի քաղաք:

• Հեռավոր գյուղական դպրոցներում կրթության որակի վրա բացասաբար է անդրադառնում նաև բազմահամակազմ դասարանների հանգամանքը (Երբ աշակերտների փոքր թվով պայմանավորված մեկ դասասենյակի մի ուսուցիչը միաժամանակ դասավանդում է երկու տարբեր դասարանների):

• Շիրակի մարզում հաճելի հավակնոտ տրամադրություն կա Գյումրին համալսարանական կենտրոն դարձնելու առումով: Պետք է խոստովանե,լ որ Գյումրին, թե մտավոր ռեսուրսների, թե աշխարհագրական, թե կլիմայական (շատ շոգ չէ) պայմանների և այլ առումներով կարող է դառնալ այդպիսին: Պետք է միայն լծվել այդ գործին:

• Արդիական է դարձել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդները պրոֆեսիոնալ դարձնելու հարցը:

• Ոչ ֆորմալ կրթութայն առումով հետաքրքիր իրողություն արձանագրվեց: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրակակացնում են տարատեսակ կրթական ծրագրեր, որոնք երբեմն սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը: Կարճաժամկետ կրթական ծրագրերի մասով օրենսդրական բաց գոյություն ունի: Պետք է հստակեցվեն և համակարգվեն այն ծրագրերը, որոնք, որպես կարճաժամկետ ուսուցում իրակակացվում եմ դպրոցականների շրջանում: Հանձնախումբը զբաղվելու է այս հարցով:

Քննարկվել են նաև այլ հարցեր:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company