ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պարզվում է կոռուպցիան չի վերացել

18 Հուլիս 2019 Գրեթե ամեն օր լրատվական աղբյուրներից տեղեկանում ենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, համապատասխան քրեական գործերի հարուցման մասին: Փաստը, բնականաբար, վկայում է այն մասին, որ կոռուպցիան մեր երկրում չի վերացել` չնայած որ այդ մասին, իշխանության ղեկը ստանձնելուց շատ չանցած, հայտարարեց երկրի նոր Վարչապետը: Ավելին, հրապարակվող փաստերը վկայում են ընդամենը երեւույթի գոյության մասին, իսկ ինչպիսիք են դրա մասշտաբները մենք դեռ չգիտենք:

Մանավանդ, որ իշխանափոխությունից եւ նոր իշխանության «սահմռկեցուցիչ» սպառնալիքներից հետո, տրամաբանական կլիներ, որ այս բնույթի հանցագործությունների մեջ ներգրավվողները գործեին շատ ավելի զգուշորեն: Չնայած դրան պարբերաբար լսում ենք նմանաբնույթ հանցագործությունների բացահայտումների մասին:

Հուլիսի 17-ին, օրինակ, տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ սույն թվականի առաջին կիսամյակում, Սյունիքի մարզում, հարուցվել է կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ: Մեկ մարզի օրինակն, իհարկե, որպես վիճակագրական օրինաչափություն չի կարող դիտարկվել ողջ երկրի համար, սակայն որոշակի միտումներ բացահայտում է եւ արժե հպանցիկ անդրադառնալ դրանց:

Տեղեկատվությունից պարզվում է, որ 18 հանցագործություններից 11-ը իրականացվել են պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգերում, մնացածից 4-ը սոցիալական ապահովության, մեկական՝ կրթության, անտառների պահպանության և ջրօգտագործման զգայուն եւ, ավանդաբար կոռուպցիոն հանցագործությունների ռիսկեր պարունակող, ոլորտներում: Դարձյալ խուսափելով նախորդող նույն ժամանակահատվածի հանցագործությունների հետ քանակական համեմատությունից արձանագրենք, որ դրանց բնույթը կարծես թե մնացել է նախկինը:

Քանակական համեմատության հնարավորություն ունենք ավելի ներքեւում՝ ընթերցելով, որ. «նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 38 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի փոխարեն»: Այս թվերը մեզ հուշում են, որ նախորդ իշխանության օրոք էլ եղել է որոշակի պայքար կոռուպցիայի դեմ, որի արդյունքները նույնպես լայնորեն լուսաբանվում էին, բայց դրանք, ավելի շուտ քարոզչական արժեք ունեին, քան թե հետապնդում էին երեւույթը արմատախիլ անելու նպատակ: Այդպիսին լինելու համար պատժիչ գործողությունները պետք է ուղեկցվեին համալիր միջոցառումներով եւ համակարգային բարեփոխումներով, որոնք կընդգրկեին իրավական, սոցիալական, տնտեսական եւ այլ ոլորտներ, միտում ունենալով հարվածելու քաղցկեղի պես հասարակական-պետական կյանքը շոշափուկների մեջ առած երեւույթի արմատներին: Նույնը կարելի է հաստատել նոր իշխանության դեպքում: Ի դեպ այս պայքարի անկեղծության ու վճռականության մասին է վկայում նաեւ այն փաստը, թե հանցագործությունների բացահայտման գործընթացը որքանով վեր կբարձրանա ու կթակի բարձրագույն իշխանության դռները, որոնց ետեւում տրամաբանորեն ու օրինաչափորեն սկսում են «հոտել ձկների գլուխները»:

Բայց անցնենք առաջ:

Հիմա փորձենք հասկանալ ինչի վրա էր հիմնված Վարչապետի վերոնշյալ պատասխանատու հայտարարությունը եւ որքանով էր այն հիմնավորված: Ինչի վրա էր հիմնված՝ կարծես թե պարզ է մանավանդ՝ գրեթե մեկ տարի անց: Պարոն Վարչապետը խոստանում էր, որ իր թիմը ազնիվ է աշխատելու եւ սպառնում էր, թե մեղանչողներին կփռի ասֆալտին ու կծեփի պատերին:

Չեմ հաշվել քանիսին է այդպես դաժանորեն պատժել, բայց փաստ է, որ կոռուպցիան վերացած չէ եւ ավելին՝ դրա մեջ թաթախված լինելու կասկածներ կան նաեւ բարձրագույն պաշտոնյաների վերաբերյալ:
Իսկ այն միջոցառումներն ու գործընթացները, որոնք պետք է իրապես վերացնեին երեւույթը ծնող պատճառները եւ որոնց մասին նշվեց վերեւում իհարկե չեն իրականացվել եւ տեղի չեն ունեցել: Եւ այս փաստը անհրաժեշտ է մատնանշել ոչ թե պարզպես արձանագրելու համար Վարչապետի բազմաթիվ պատասխանատու հայտարարություններից եւս մեկի անհիմն լինելու իրողությունը այլ, փաստելու համար, որ պատճառը վերացնելու փոխարեն մարդիկ ընկած են հետեւանքների ետեւից: Ընդ որում ընտրովիության սկզբունքով: Ակնհայտ է, որ նոր իշխանությունը գայթակղված է որքան կարելի է շատ դատական գործեր հարուցելու կրքով, բայց երբ պետք է նույնքան եռանդով լծվի, օրինակ, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարեփոխմամբ, երկրի ներքին մթնոլորտի առողջացմամբ առանց որի տապալված են ներդրումների մասին նախընտրական շռայլ խոստումները՝ տեսանելի չէ:

Կոռուպցիա երեւույթի պարզ ու մատչելի բացատրություններից մեկը բանաձեւում է.«Կոռուպցիան անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։ Կոռուպցիան, որպես վստահված իշխանության չարաշահում, ունի մի շարք դրսևորումներ և բազում «նրբերանգներ», որոնցից են կաշառակերությունը՝ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը, կաշառքի շորթումը, հովանավորչությունը, պաշտոնական դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, պաշտոնական կեղծիքը, պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական սեփականության յուրացումն ու վատնումը, ինչպես նաև պաշտոնեական այլ չարաշահումները»։

Հիմա անդրադառնանք, թե արդյո՞ք ամեն օր չենք լսում տարբեր փաստերի մասին, որոնք կոռուպցիայի դրսեւորումներ են ըստ վերաբերյալ իրավական որակումների: Պարոն Վարչապետը իր շուջը չի՞ նկատում օրինակ երեւույթներ, որոնք այլ բան չեն քան հովանավորչությունը, պաշտոնական լիազորությունների, դիրքի կամ կապերի չարաշահումը, պաշտոնական կեղծիքը եւ այլն:
թեմային առնչվող եւս մեկ հարցի մասին:

Կոռուպցիայի, պետական սեփականության յուրացումների ու թալանի բացահայտումից հետո իշխանությունը յուրատեսակ մեկ մոտեցում է դրսեւորում երբեմն՝ պատժական տնօրինումների փոխարեն մեղավորներին պարտադրել (կամ առաջարկել) յուրացված, անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարները վերադարձնել բյուջե եւ ազատվել պատասխանատվությունից: Ի դեպ Վարչապետի տիկինը ժամանակին մեկ այլ առաջարկ արեց՝ դրանք փոխանցել իր տնօրինած բարեգործական հիմնադրամին:

Եթե սա պատժի ձեւ է, ապա յուրօրինակ ձեւ, որը նաեւ փողերի լվացում է հիշեցնում: Գուցե նաեւ ոմանց համար խրախուսիչ ելք նկատվի՝ կարելի է օրինակ գողանալ, յուրացնել, իսկ բռնվելու պարագայում ետ վերադարձնել:

Քրիստոսի թվարկության առաջին դարի հռոմաեցի կայսր Վեսպասիանը հարկ էր սահմանել հասարակական զուգարանների վրա եւ հիմնավորել էր, թե.«Փողերը հոտ չեն արձակում»: Թեւավոր խոսքի վերածված այս արտահայտությունը չէ՞ որդեգրված այս դեպքում՝ որպես գործելակերպ:

Կրկին վերադառնալով հիմնական թեմային անդրադառնանք գլխավոր հետեւությանը՝ եթե ցանկանում ես արմատական ու համակարգային բարեփոխումներ իրականացնել երկրում, ապա անհրաժեշտ է կատարել համարժեք արմատական ու համակարգային քայլեր, այլապես այսրոպեական քարոզչական էֆեկտներ առաջացնող միջոցառումները, զգայացունց հայտարարությունները, վաղ թե ուշ, բացահայտելու են իրենց սնանկությունը, ինչպես օճառի հոդս ցնդող պղպջակներ:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company