ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Քաղաքական գործիչը, որը հայտարարում է, թե «չէր նախատեսել», արդեն ընդունում է իր ձախողումը

18 Հուլիս 2019 ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանի հետ Yerkir.am-ը զրուցել է մայրաքաղաքի հիմնախնդիրների, կառավարման և հարակից այլ հարցերի շուրջ:

- Պարո'ն Ռոստոմյան, մեր նախորդ հարցազրույցից անցել է մոտավորապես մեկ ամիս, և այս ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հասցրել է մի շարք հաշվետվություններ ներկայացնել իր կատարած աշխատանքների վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Եթե քաղաքապետն ինքն իր հետ անկեղծ լինի, պետք է խոստովանի, որ, մեծ հաշվով, դեռևս ոչինչ չի կատարվել. երևանցիներն այսօր էլ շարունակում են աշխատանքի գնալ գերծանրաբեռնված «ԳԱԶել»-ներով, աղբի հարցը շարունակում է մնալ չլուծված, վերելակների վիճակում ոչ մի առաջընթաց, անմխիթար վիճակում գտնվող գետնանցումներ, շարունակ խցանվող ճանապարհներ և այլն: Հասկանալի է, որ ամեն ինչ մի քանի ամսում չէր փոփոխվելու, քաղաքապետի ու նրա թիմի համար ժամանակ պիտի պահանջվեր, որպեսզի մանրամասն ծանոթանան խնդիրներին ու համակարգին, սակայն ընդունենք, որ երեք ամիսն ավելի քան բավարար էր այդ ամենի համար։ Փաստացի, քաղաքապետի եւ նրան առաջադրած թիմի նախընտրական խոստումների արդյունքների նշույլներն անգամ չեն երևում քաղաքում ու երևանցու կյանքում։ Ինձ հատկապես հետաքրքրեց քաղաքապետի` վերջերս տված հարցազրույցներից մեկում հնչած այն միտքը, թե իր պարտականությունների կատարմանն անցնելիս պատրաստ չէր առերեսվել այդպիսի մեծ ծավալի խնդիրների հետ: Բայց չէ՞ որ քաղաքապետն անձամբ երկար ժամանակ քաղաքացիական ակտիվիստ է եղել, նա ու նրան առաջադրած քաղաքական շարժումը ջրի երես էին հանում համակարգային բոլոր խնդիրներն ու նախընտրական քարոզարշավում մեծ-մեծ խոստումներ տալիս։ Հարց է առաջանում` եթե պատրաստ չէիք, ինֆորմացիա չունեիք Երևանում առկա խնդիրների մասին, ինչո՞ւ էիք օդում կախված խոստումներ տալիս: Քաղաքական գործիչը (ընդունենք, որ Երեւանի քաղաքապետը որքան վարչական, նույնքան էլ քաղաքական պաշտոն է), որը հայտարարում է, թե «չէր նախատեսել», արդեն ընդունում է իր ձախողումը։

– Հիմնական թեման, որի շուրջ միշտ բանավեճ է ծավալվում, տրանսպորտի հարցն է, կա՞ որոշակի տեղաշարժ այս հարցում:

-Այս հարցում ևս, մեծ հաշվով, դոփում ենք տեղում: Նույն հարցազրույցի ընթացքում, որի մասին արդեն խոսեցինք, քաղաքապետը հայտարարեց, որ առնվազն երկու տարի է անհրաժեշտ, որպեսզի Երևանի տրանսպորտի հարցը կարգավորվի: Այստեղ տեղին է հիշել, որ իր նախընտրական ելույթների ժամանակ դեռևս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն անընդհատ շեշտում էր, թե տրանսպորտի հարցն իր ընտրվելուց հետո երկու տարվա ընթացքում իսպառ լուծվելու է, մինչդեռ անցել է ավելի քան 9 ամիս, և դեռ խոսում է առնվազն երկու տարու մասին: Գուցե երկու տարի հետո էլ երևանցին ստիպված լինի սպասել ևս «առնվազն երկու տարի», և այսպես շարունակ: Մինչ այդ, սակայն, ինչո՞ւ երկու տարի սպասել, եթե կարելի է գոնե այսօր գործող տրանսպորտային միջոցներում ծխելու արգելքը պարտադրել, այդ մեքենաներում մաքրություն պարտադրել, անսարք մեքենաների տեղաշարժն արգելել` մինչև սարքվեն, քանի որ ուղևորների կյանքի խնդիր է դրված։ Ինչո՞ւ երկու տարի ևս սպասել՝ տրանսպորտային միջոցների կանգառները կահավորելու, ճանապարհներին երկրորդ ու երրորդ գիծ կանգնելով` ամբողջ երթևեկությունը կաթվածահար անելը կասեցնելու համար։ Եթե այդ քայլերը կատարվեն, երեւանցիները կսկսեն գոնե նվազագույն արդյունքներ տեսնել։

– Քաղաքապետն առանձնակի շեշտադրում կատարեց թափառող շների ստերջացման վրա` նշելով, որ նախկին սպանդի փոխարեն թափառող շներն այժմ ստերջացվում են բարձր որակի վիրահատությամբ, և շաբաթական հարյուր շուն է ստերջացվում:

– Ինձ մոտ տպավորություն է, որ քաղաքապետը պարզապես տեղեկություն չունի իրական վիճակի մասին, կամ նրան ոչ ճիշտ տվյալներ են տալիս, կամ էլ, բազմազբաղ լինելով, շրջում է միայն Երեւանի կենտրոնի մի քանի փողոցներով ու ժամանակ չի ունենում մութն ընկնելուց հետո այցելել վարչական շրջանների` մանավանդ չլուսավորված փողոցները։ Շները շարունակում են ոհմակներով շրջել, աղբի կույտերում կեր փնտրել, մեկ-մեկ ընկնում են մեքենաների տակ ու օրերով սատկած մնում` ասֆալտին փռված։ Լավ են անում, որ օրական հարյուր շուն են ստերջացնում, բայց հարցը շարունակում է մնալ այժմեական, ու գործնապես արդյունքները չեն երևում։

– Ի՞նչ կասեք պատմաճարտարապետական շինությունների վրայից գովազդների ու ցուցանակների հեռացման մասին:

– Իհարկե, ցանկալի և գովելի է, որ պատմական արժեք ներկայացնող շենք-շինությունների վրայից ապամոնտաժվում են գովազդային վահանակներն ու ցուցանակները։ Մեր ակնկալությունն է, որ այս աշխատանքը լինի շարունակական եւ տարածվի Երեւանի բոլոր` պատմական արժեք ներկայացնող շենքերի վրա, ու վերացվեն այդ շենքերի, ինչպես նաև Երևանի մշակութային հուշարձանների տեսքն ու շրջապատը խաթարող բոլոր ոտնձգությունները։ Մեր ցանկությունն է նաև, որ առաջին հերթին պաշտպանվեն ու իրենց պատմական տեսքին բերվեն ազգային հատուկ արժեք ներկայացնող շենքերը։ Օրինակ` մենք ամեն օր անցնում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության շենքի մոտով, որի պատշգամբից Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը կարդացել է Անկախության հռչակագիրը, և առաջին բանը, որ աչքիդ է զարնում, նույն այդ պատմական պատշգամբից կախված ցուցանակն է։ Տեսնենք, թե այս հարցազրույցի հրապարակումից հետո ինչպե՞ս կարձագանքի Երևանի քաղաքապետարանը, քանի՞ օր կպահանջվի, որքա՞ն հետևողական կլինեն, որ ապամոնտաժեն այդ ցուցանակը և վերականգնեն մեր անկախության վերակերտման խորհրդանիշ համարվող շինության ամբողջ հմայքը:

Մայա Ավետիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company