ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

Ի՞նչ վտանգներ է պարունակում վրացական լարիի արժեզրկումը Հայաստանի տնտեսության համար

01 Օգոստոս 2019 Վրացական լարիի արժեզրկման արդյունքում վրացական ապրանքների իրացման ծավալները կավելանան եւ աստիճանաբար դուրս կմղեն հայկական ապրանքները ինչպես արտահանման, այնպես էլ մեր ներքին շուկայից։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ լարիի արժեզրկումը Հայաստանի եւ Վրաստանի ապրանքաշրջանառության վրա։

Տնտեսագետը հիշեցրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում լարին մի քանի անգամ կտրուկ արժեզրկվել է, որի վրա ազդել են ներքին եւ արտաքին գործոններ: «Արտաքին գործոններից հիմնականը թուրքական տնտեսության ճգնաժամն է: Թուրքիան մեծածավալ ներդրումներ է իրականացրել Վրաստանում եւ հանդիսացել է վրացական ապրանքների արտահանման գլխավոր շուկաներից մեկը: Թուրքական լիրայի արժեզրկումը եւ թուրքական ներդրումների կրճատումը նպաստեցին վրացական լարիի թուլացմանը, իսկ այս ամառ դրան գումարվեց նաեւ ռուս–վրացական քաղաքական ճգնաժամը, ինչի արդյունքում ռուս տուրիստների թիվը զգալիորեն կրճատվեց»,–ասաց նա։

Տնտեսագետի խոսքով՝ վրացական լարիի արժեզրկումը կնպաստի Վրաստան ներմուծվող ապրանքների գների աճին, սակայն շահեկան դիրքերում կհայտնվեն վրացի արտահանողները:

«Լարիի արժեզրկումը Վրաստանից արտահանվող ապրանքներին մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես՝ դրանք դառնում են ավելի էժան արտահանման շուկաներում:

Օրինակ՝ ԱՊՀ տարածքում վրացական ապրանքներն ավելի մրցունակ դարձան, գներն ավելի էժանացան, քան հայկական ապրանքները: Արդյունքում՝ վրացական ապրանքների իրացման ծավալները կավելանան եւ աստիճանաբար դուրս կմղեն հայկական ապրանքները ինչպես արտահանման, այնպես էլ մեր ներքին շուկայից, հատկապես՝ գյուղմթերքի եւ վերամշակվող արդյունաբերության (գինի, պահածոներ, ոչ ալկոհոլային խմիչքներ եւ այլն) շուկաներում: Այս բացասական միտումը Հայաստանի տնտեսության վրա ավելի կուժեղանա հայկական դրամի արժեւորման պայմաններում: Արդյունքում՝ հայկական ապրանքների արտահանման մրցունակությունը կնվազի, ինչպես նաեւ մեր ներքին շուկայում օրինակ վրացական հանքային ջրի կամ լիմոնադի գնի կտրուկ նվազումը կարող է հարվածի մեր արտադրողներին: Հնարավոր է սպասել էժանացած վրացական ապրանքների հոսք մեր շուկա»,–ասաց նա։

Սուրեն Պարսյանը նշեց, որ լարիի արժեզրկումը կխթանի նաեւ Հայաստանից արտագնա տուրիզմը: Մասնավորապես հայ սպառողները կնախընտրեն ավելի էժան Վրաստանում հանգստանալ, քանի որ նույն գումարով այնտեղ ավելի շատ ծառայություններից կարող են օգտվել, քան Հայաստանում:

Տնտեսագետի կարծիքով՝ այս իրավիճակում Հայաստանի կենտրոնական բանկը պետք է վերանայի իր դրամավարկային քաղաքականությունը. թույլ տա դրամի արժեզրկումը, ինչը կավելացնի մեր ապրանքների եւ ծառայությունների մրցակցային առավելությունները եւ՛ ներքին, եւ՛ արտաքին շուկաներում: «Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի կենտրոնական բանկի վարող դրամավարկային քաղաքականությանը, քանի որ ԿԲ–ի քաղաքականության արդյունքում մեր տնտեսությունը գնալով ավելի մեծ կորուստներ է կրում եւ կորցնում մրցունակությունը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վրացական ազգային արժույթի արժեզրկումը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Վրաստանի երկու խոշորագույն առեւտրային բանկերում լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ գերազանցել է 3 լարին:

Վրաստանի Ազգային բանկը որոշում է կայացրել վաճառել արտարժութային պահուստների մի մասը, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել։ Երկրի կենտրոնական բանկը հայտարարել է, որ զբոսաշրջության հետ կապված շոկի ֆոնի վրա դոլարի փոխարժեքը հասել է այն աստիճանին, որ կարող է վտանգի տակ դնել գների կայունությունը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company