ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինժիներներու, թամադաներու եւ «Պիտանի աղքատներ»ու մասին

27 Նոյեմբեր 2019 (Կրթական համակարգի բարեփոխումը Սփիւռքեան դիտարկումէ)

Խ. Տէր Ղուկասեան

Թաւշեայ Յեղափոխութեան նախաձեռնած կրթական համակարգի բարեփոխումները վարչապետ Նիկոլ Փաշինեան Փարիզ իր վերջին այցելութեան ընթացքին պարզաբանեց/բանականացուց հետևալ ձևով. «Եկէք թամադա պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներ պատրաստող կրթական համակարգով»:

Արժանթինի նախագահ Մաուրիսիօ Մաքրի, որ անցեալ Հոկտեմբեր 27ին պարտուեցաւ նախագահական ընտրութիւններուն և իր պաշտօնի աւարտին կը հասնի Դեկտեմբեր 10ին, ինժիներ է: Ինժիներ ուսանած է առնուազն: Ինժիներ չէ աշխատած, որովհետև մեծահարուստ ընտանիքի մը զաւակը ըլլալով ընտանեկան ձեռնարկութեանց ղեկավարման մէջ փորձած է իր բաղդը և ապա անցած քաղաքական ասպարէզ: Բայց ինժիների իր տիտղոսը շատ կարևոր դեր ունեցած է իր հանրային կերպարի կերտման հոլովոյթին մէջ: Ընդհանրացած է որ ան քաղաքականութեան մասին կը մտածէ որպէս ինժիներ, այսինքն՝ հարցերուն լուծումի և ոչ թէ վերլուծումի (այսինքն՝ պոշ լաֆըրթիի) կը ձգտի: 2015ի իր ընտրութենէն չորս տարի անց, երկրի ընկերատնտեսական խնդիրներէն և ոչ մէկուն լուծում բերած է աջակենտրոն իր կառավարութիւնը՝ քանի մը բացառութիւններով: Ընդհակառակը, սղաճէն մինչև գործազրկութիւն, աղքատութեան յաւելում, դրամանիշի արժեզրկում և արտաքին պարտքի կտրուկ յաւելում տնտեսական բոլոր ցուցանիշերը աւելի վատացած են և երկիրը հասցուցած ճգնաժամի: Որպէս լիբերալ, ան պետութիւնը նկատած է հարց և ոչ թէ հարցերու լուծում, մսխումի ապարատ և փտտածութեան աղբիւր: Արժանթինեան պետութիւնը ունի ամէն մակարդակներու կրթական զօրաւոր համակարգ մը, որ, ինչ խօսք, պէտք ունի պարբերական բարեկարգումներու: Բայց այդ համակարգը կը գործէ, և բոլոր քաղաքացիներուն, նաև՝ ոչ քաղաքացիներուն, ձրի և որակաւորեալ բարձրագոյն կրթութիւն կ'երաշխաւորէ: Իր ընտրարշաւի վերջին օրերուն, սակայն, մօտ ատենէն ընթացաւարտ Նախագահը հանդէս եկաւ հասարակութեան ցածր եկամուտ ունեցող խաւէն ուսանողներու տրուած պետական յատուկ կրթաթոշակի ծրագրի փոփոխութեան առաջարկով: Խոստացաւ որ եթէ վերընտրուի նախագահական երկրորդ շրջանի մը համար, փրոկրեսար պետական կրթաթոշակներու ծրագրով յատկացումներ պիտի կատարուին միայն այն ուսանողներուն, որոնք կ'ընտրեն բարձրագոյն ուսման այնպիսի ասպարէզներ որոնց պէտք ունին մասնաւոր ձեռնարկութիւնները: Այդ տրամաբանութեամբ ալ, Մաքրի կոչ ուղղեց ուսանողներուն ընտրելու աշխատանքային շուկայի մէջ ամենէն աւելի առաջարկ ունեցող մասնագիտութիւններ:



Այս մասին Լէյլա Կեռիէրօ սպանական Էլ Փաիս թերթի 23 հոկտեմբերի թիւին մէջ «Պիտանի աղքատներ» խորագրուած իր ակնարկին մէջ կը գրէ. «Հարց չէ, ուրեմն, մտածել երկրի մը մասին որու բնակիչները հաւասար առիթներ ունենան ըլլալու այն ինչ կը փափաքին -ճարտարագէտ, իմաստասէր, ատամնաբոյժ, գրող, պարող, դերասան թէ համակարգիչի մասնագէտ: Այլ՝ պնդել երկրի մը մասին ուր աղքատները պարտին ընդունիլ մէկ ճակատագիր. պիտանի ըլլալ: Երկիր մը, ուր անոնք որոնք չեն կրցած երբևիցէ ինչ որ բան ընտրել. ինչ և երբ ուտել, ուր բնակիլ, ինչ աշխատիլ շարունակեն զրկուած մնալ ընտրութեան իրաւունքէն»:

Արժանթինն ու Հայաստանը իրարմէ շատ հեռու են և հարցերը որոնց մասին վարչապետ Փաշինեան և նախագահ Մաքրի արտայայտուած են իրարու հետ կապ ունին միայն այնքան որքան որ երկուքն ալ կը խօսին կրթական համակարգի մասին: Բայց կարելի չէ անտեսել լիբերալ մտայնութեան զուտ «գործնապաշտ» մէկ և միևնոյն տրամաբանութեան ենթախորքը երկուքին մօտ: Փաստօրէն, ամէն ինչ որ շուկայի պահանջարկին չի համապատասխաներ պիտանի ասպարէզ չէ, հիմնականին մէջ՝ հումանիտար ուղղություններ:

Եւ քանի որ կրթական համակարգի մասին կը խօսինք, յստակ է որ Երևանի մէջ նստացոյցի դիմած ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութեան ու Փարիզի Պրիւքսէլի մէջ անոնց զօրակցած գաղափարակից երիտասարդներուն չյաջողեցաւ նախարար Արայիկ Յարութիւնեանին համոզել, որ հրաժարի: Ըսենք որ Նախարարին ալ ձեռքը չէ: Թէկուզ և ինքը ուզէր, վարչապետ Փաշինեանը դէմ պիտի կենար, ինչ որ արդէն ըրաւ, որովհետև ան, հասկնալիօրէն, հարցը շատ անձնականի առաւ: Սպասելի էր նաև, որ այսպէս կտրուկ դրուած քաղաքական պահանջ մը, որու ետին դեռևս ժողովուրդի կարևոր մէկ հատուածի զօրակցութիւնը վայելող իշխանութիւններու վարքն ու կարողութիւնն է, որ խնդրոյ առարկայ կը դարձնե ունենար այս վախճանը: Մանաւանդ, երբ հակառակ առաջին օրերու դրական անդրադարձներու և շատ մը ակադեմականներու և մտաւորականներու հասկացողութեան եթէ ոչ աջակցութեան Երիտասարդականի միջոցառման, նստացոյցը չկարողացաւ քաղաքացիական պահանջ ու զօրաշարժ ստեղծել՝ արտախորհրդարանական ճնշումի կարողականութեան փաստը տալով կառավարութեան մը, որ Ազգային Ժողովով մտահոգուելու պէտք չունի իր որոշումներու գործնականացման համար: Յստակ չէ թէ կրթական համակարգի փոփոխութեան կառավարութեան նախաձեռնութեան մերժումը ինչո՛ւ չյաջողեցաւ ժողովրդային զօրակցութիւն և զօրաշարժ ապահովել: Քաղաքական ռազմավարութե՞ան, մարտավարական բացթողումներո՞ւ, հարցի բանաձևմա՞ն, թէ պարզապէս հարցի հանդէպ շարքային քաղաքացիի անտարբերութեան պաճառով: Առանձին քննարկելի նիւթ: Ամէն պարագայի, եթէ բացառենք ոստիկաններուն վառարանի գրաւման զաւեշտական բեմադրութիւնը, իշխանութիւնները բռնամիջոցներու չդիմեցին, իսկ ՀԵՄը քաղաքացիական հասարակութեան մէջ արտախորհրդարանական ընդդիմութեան օրինակ մը ցոյց տուաւ: Եթէ նստացոյցի մասսայականացման բացակայությունը իր մէջ ունի ուսանելի դասեր ապագայ զօրաշարժերու համար, նուազ կարևոր չէ նախաձեռնողներուն հիմնաւորուած դիմումը՝ խորհրդրանական ընդդիմութեան, որ թերևս սկսի գիտակցիլ իր դերին կարևորութեան:

Նախարարը կը մնայ իր պաշտօնին, ի զօրու կը մնայ նաև կրթական համակարգի բարեկարգումի որոշումը: Քաղաքական բախումի այս հանգրուանի աւարտին, և կիրքերու հանդարտեցումէն յետոյ, թերևս լաւ կ’ըլլայ որ կրթական համակարգի բարեփոխման հարցը դրուի աւելի լայն ու համապարփակ հանրային քննարկումի, առանց ազգային թէ ապազգայինի, Նախարարի հրաժարականի, նախքիններու փտածութեան, թէ «դուրսի-ներսի Դաշնակցութիւն» շեղումներու երթալու: Թերևս աւելի լաւ կ’ըլլայ որ այդ հրապարակային քննարկում-բանավէճ ներառէ նաև Սփիւռքը, տեղ տայ Սփիւռքէն եղած նկատառումներու: Ոչ թէ որովհետև այդ նկատառումները անպայմանօրէն հեղինակաւոր պիտի ըլլան կամ աւելի բանիմաց, քան հայրենի մասնագէտներուն կարծիքներն ու նկատողութիւնները: Այլ, որովհետև մի գուցէ նման մասնակցութիւն և հետաքրքրութիւն Սփիւռքի կողմէ քաջալեր հանդիսանայ հայրենի իշխանութիւններուն՝ Սփիւռքի մէջ ակտիւ աշխատանք տանելու, որ բարձրագոյն ուսման հետևելու հետամուտ երիտասարդները նկատի ունենան նաև հայրենի ԲՈւՀ-երը որպէս այլընտրանք, և, ինչու ոչ, հայրենադարձութեան առաջին քայլ: Սփիւռքի Նախարարութեան կազմալուծումը օրին պատճառաբանուեցաւ տարբեր Նախարարութիւններու յատուկ գործառոյթներու խաչաձևումը բացառելու մտահոգությամբ: Սփիւռքի հարցերով նոր յանձնակատարը, ըստ նոր կառոյցին, պիտի համակարգէ եղեր Նախարարութիւններուն գործառոյթները Սփիւռքին հետ: Այս հարցով, ըստ երևոյթին, ոչ գլխաւոր յանձնակատարին, և նուազ՝ Նախարարին մտքէն անցեր է Սփիւռքի մասնակցութիւնը հանրային բանավէճին, սակայն ուշ չէ:

Աւարտենք ըսելով որ Սփիւռքէն բանաձևուած այս առաջարկը Նախարարին հրաժարականը չի պահանջեր, պարզապէս կ’արտայայտէ հայրենի թէ համահայկական հարցերու քննարկման մէջ ներգրաււելու սփիւռքեան յանձնառութիւն մը որ կար, կայ և պիտի մնայ՝ անկախ օրուայ իշխանութիւններէն, անկախ մինչև իսկ Սփիւռքի նկատմամբ ցարդ կիրարկուած պետական քաղաքականութիւններէն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company