ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Համաճարակվածները

27 Մարտ 2020 Արտաշես Շահբազյան

Ամենահաս համաճարակը բացահայտում է ժամանակակից աշխարհի իրական էությունը: Ամենից առաջ ակնառու է դառնում, թե որքան փոքրացած է աշխարհը և փոխկապակցված: Եթե ամազոնյան անտառների և Ավստրալիա մայրցամաքի հրդեհները բավարար չէին համոզվելու համար, որ մեծ աղետները երկրագնդի որ անկյունն էլ պատուհասեն, ուղղակիորեն առնչվում են մեզ, ապա նորահայտ գրիպը ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրեշի պես փաստում է մարդկության շաղկապվածությունը ճակատագրով:

Աշխարհակալ թագավարակն ի ցույց դրեց այն իրողությունը, որ զարգացման ու բարեկեցության գագաթները նվաճած 21-րդ դարի մարդկությունը պատրաստ չէ ինչպես ակնհայտ և մասամբ ծանոթ երևույթների գիտական ըմբռնմանը, այնպես էլ նյութատեխնիկական ու պարենային ապահովվածության հարցերին: Կարճ ժամանակում արձանագրվեցին տնտեսական (և ոչ միայն տնտեսական) ճգնաժամի առաջին դրսևորումները, և լուրջ մտավախությունների տեղիք է տալիս այն հանգամանքը, թե իրավիճակի երկարաձգման պայմաններում այս գործընթացներն ինչի կարող են հանգեցնել:

Այս ամենի խորապատկերին հասարակությունններին համակել է համընդհանուր տագնապը: Պետությունների հզոր առաջնորդները շփոթի մեջ են հնարավորությունների սահմանափակության և հնարավոր վատթարագույն հեռանկարի պատճառով, ինչը ստիպում է մի կողմ թողնելով քաղաքական նրբանկատությունը փակել սեփական սահմանները և արգելել օտարերկրացիների մուտքը, Եվրոմիության օրինակով վճռել, որ ունեցած դեղորայքն ու առողջապահական միջոցները չպետք է դուրս բերվեն սեփական տարածքից, իսկ երկրների ներսում` պարտադրել մարդկանց իրավունքների ու գործողությունների աննախադեպ սահմանափակումներ:

Պետական ու հանրային եսասիրությունը, ստեղծված իրավիճակին արդյունավետորեն դիմակայելու անպատրաստությունը և դաշինքային գործելակերպի` անցյալից գրանցած սխալների հետևանքներն անխուսափելիորեն մղում են միասնականության հոգեբանությունից ազգային մեկուսացումների և ինչն էլ իր հերթին կհանգեցնի ազգայնական տրամադրությունների աճի:
Հպանցիկ անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմներ հրահրելու հավակնություններին` հարց է ծագում՝ աշխարհի հզորագույն բախտախնդիրները պարզորոշ պատկերացնո՞ւմ են արդեն շուրջ քառասուն տարի բորբոքվող հրդեհների մեծ բռնկումների հետևանքները, երբ աշխարհն այսօր այսպիսի շփոթի մեջ է գրիպի վարակի պատճառով, որը իհարկե պատճառել է կորուստներ որոնց թիվը չի կարող չանհանգստացնել, միաժամանակ այն անհամեմատելի է այլ բնույթի աղետների հնարավորև հետեւանքների հետ:



Այս օրինակով կարելի՞ է երևակայել, թե ինչ տեղի կունենա, եթե հնարավոր պատերազմների դեպքում զոհվեն հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ, հաշմվի մի քանի անգամ շատ մարդ, քանդվեն երկրներ, կապեր ու տնտեսություններ և այլն: Բայց վերադառնանք հիմնական ասելիքին: Իհարկե, այս ամենի կենտրոնում մարդն է, նրա վախերը ոչ միայն ներկայի, այլև ավելի շատ անորոշ հեռանկարի նկատմամբ: Առերեսվում ես այն իրողության հետ, որ անհատի ինքնուրույնությունը, անհատական ազատությունը և հնարավորությունների ու իրավունքների ներուժն իրականում ունակ չեն պաշտպանելու վերջինիս համընդհանուր փորձությունից, և այդ գիտակցությունն անհատներից բաղկացած հանրույթներին դատապարտում է հիստերիկ շփոթի: Ակնհայտ է դառնում, թե իրականում որքան փխրուն և անպաշտպան է մարդկային այն արարածը, որին տասնամյակներով փորձել են ներշնչել, թե նա իր անհատական ազատությամբ ամենակարող է, կերտողն ու տնօրինողն է սեփական ճակատագրի: Իրականում ընդհանուր գաղափարախոսություններից, իդեալներից, նպատակներից, պարտականություններից ու վարքականոններից ձերբազատելը նրան հեռացրել են ամբողջից՝ նրա նկատմամբ հեշտությամբ բարոյական, հոգեբանական, հասարակական և այլ բնույթի հաշվեհարդարներ տեսնելու, ինչպես և դյուրությամբ կառավարելու համար:

Իբրև թե ազատելով մարդուն գաղափարական ընդհանուր համակարգերի «ամբողջատիրությունից»` զրկել են նրան գաղափարի և մտածելակերպի հիմք- ելակետից, երևույթների իրական գնահատման համակարգված դատողությունից՝ նետելով նրան կողմնորոշիչների չգոյության, գիտակցական քաոսի, անսկզբունքայնության, նպատակի բացակայության նեղ <բանտախուցը>: Որքան էլ պարադոքսալ (հակասական) թվա, եթե արժեհամակարգն ու գաղափարներն ապահովում են մարդու մտավոր հասունությունն ու այդ հարթակից ազատ թռիչքներ կատարելու հնարավորությունը, նման ելակետային հնարավորությունների բացակայությունը կամ, այսպես ասած, «բեռից ազատ» գիտակցությունը հեշտությամբ ստրկացվում է` ենթարկվելով ցանկացած այլ արժեքների ու գաղափարների պարտադրանքին: Այս ճանապարհով մարդը կորցնում է սեփական անհատականությունը և վերածվում է ամբոխի անդեմ մասնիկի: Նա դառնում է դիմակ, «անոնիմուս»՝ իր նման անդեմների բազմության մեջ, դառնում է ենթակա ամբոխային տրամաբանությանը՝ կառավարվող հոտի հոգեբանությամբ: Մարդուն ներշնչվում է, թե ինքն իր Աստվածն է, ազատ` հոգով ու մարմնով, և ինքն է սահմանում իր առաքելությունն աշխարհի վրա, իր բարոյական արժեհամակարգը, պատկանելությունը տեսակին և հավաքականությանը, իր պարտականությունները ի սկզբանե սահմանված պարտականություններից հրաժարման պայմաններում: Իրականում վերջինս «դատապարտվում» է անգաղափարայնության գաղափարախոսությանը և «այլընտրանքային» արժեքներին, նա վերածվում է հոտի հլու անդամի, որի համար գերիշխող արժեքներ են սեփական անձի հանապազօրյա սնունդը, բնազդային պահանջները, գովազդվող իրերը, և ազատությունը իր նմանների բազմությանը վերահսկողության տակ պահող հովիվների թելադրանքի ներքո:
Զիջելով սեփական բարոյականի, արժեհամակարգերի և պարտականությունների սահմանները` նման մարդը չի կարող նախանձախնդիր լինել այլ սահմանների պաշտպանության հարցում:

Մարդուն զոմբիացնելու գլխավոր պայմանը նրան պարտականություններից ազատելն է: Ի տարբերություն այն երևակայական էակի, որ մարդկության քարտեզից դուրս ինքն իրեն կարող է ծնել, մնացած բոլորը աշխարհ են գալիս մերկ ուսերին կրելով բազմաթիվ պարտականությունների բեռը: Յուրաքանչյուր անձ առաջին հերթին պարտական է այն մարդկանց, ովքեր իրեն լույս աշխարհ են բերել և ամեն ինչ արել են նրա ոտքի կանգնելու և որպես մարդ կայանալու համար: Նույն չափով և գուցե ավելի շատ նա ժառանգում է պարտականություններ` պահպանելու և զարգացնելու այն նյութական ու հոգևոր արժեքները, որոնք ստեղծել, պաշտպանել և իրեն են փոխանցել նախնիները: Պարտական է դառնում հասարակությանը և այդ հասարակության կազմակերպական ղեկավարությանը, որոնք ապահովել են իր կենսագործունեությունը՝ կրթվելու, բուժվելու, աշխատելու, հանգստանալու և մյուս պահանջները: Այլ կերպ կարելի է ասել, որ մարդն աշխարհ է գալիս որպես հասարակական էակ, իր սոցիալական պարտավորություններով: Մարդ առանձնյակների բազմություններին քարոզել պարտականություններից լիակատար ազատություն նշանակում է ոչ միայն զրկել պաշտպանելու և պաշտպանված լինելու բնական իրավունքից, այլև ստրկացնել վերջինիս` դարձնելով ամբոխի զոմբիացված անդեմություն, միաժամանակ ներսից խորտակել հասարակության մաս կազմող անդամների թիկունքներով ստեղծված երկրի պարիսպները, որպես տրոյական ձիերի ներդնել անդեմների զանգվածներին պարիսպներից ներս և ազգ, պատմություն, եկեղեցի, մշակույթ, արժեհամակարգեր քանդելով ստրկացնել նաև դեմք ունեցողներին և նրանց երկրները:

Կարող է թվալ, թե մեր ասելիքը շեղվեց իր նախնական նպատակից, բայց այսօր, երբ համաճարակի պատճառով մարդիկ հայտնվել են խուճապի մեջ, և հատկապես զգալի է մտքի, գործի ու նպատակի միասնությամբ համաշխարհային աղետը հաղթահարելու հրամայականը, զգալի է դառնում, թե որքան անհաղթահարելի կարող են լինել վերահաս փորձությունները այն հասարակությունների համար, որոնք պառակտված են արժեքների ու պարտականությունների «այլընտրանքներով»:
Այո որոշակի ուժերը պառակտում են, որ տիրեն մարդկանց կամքին, ժողովուրդների ժառանգությանը և պետությունների ինքնիշխանությանը: Այդ նույն ուժերը փորձում են ներշնչել, թե տեղի ունեցողը քաղաքակրթության ու գլոբալիզացիայի անխուսափելի հետևանքն է: Իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատ վաղուց և բազմիցս կատարվածի կրկնությունն է, համաշխարհայնացումն իրողություն է դարձել դեռևս հելլենիզմի դարաշրջանում, ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում՝ իրականում սկիզբ առնելով վաղնջական ժամանակներից, երբ տարբեր հանրույթների միջև տեղի ունեցան առաջին փոխառնչությունները:

Օրինաչափություն է նաև, որ երբ հասարակարգերը սպառվելով հայտնվում են ճգնաժամի մեջ, այդ ճահճի մեջ են հայտնվում նաև արժեքներն ու արժեհամակարգերը: Օրինակները շատ են` սկսած Հին Հռոմից և գուցե ավելի վաղ ժամանակներից: Ակնհայտ է, որ աշխարհն այսօր նույնպիսի ճգնաժամի մեջ է: Պատկերավոր ասած` մենք գիտակցում ենք, որ հայտնվել ենք պատի առջև, բայց թե ինչպես հաղթահարել արգելքը, և ինչ է սպասվում պատի մյուս կողմում, առայժմ հայտնի չէ ոչ ոքի: Աշխարհը քաղաքական, իրավական, բարոյական ու արժեհամակարգային քաոսը հաղթահարելու խնդրի առջև է կանգնած, և այդ անհրաժեշտության մասին ևս մեկ անգամ ահազանգեց համաճարակի ցնցումը:

Չինաստանում և այլուր մարդկանց հերոսական ինքնազոհաբերությունները, բարձր կազմակերպվածության դասերը, միասնականության դրսևորումները փաստում են, որ այնուամենայնիվ դրականը բազմապատիկ գերազանցում է վատին, անբարոյականին և հակամարդկայինին:

Մենք` որպես քաղաքակրթության վաղորդայնից մեծ երթի մասնակից ժողովուրդ և քրիստոնեական արժեքների ջահակիր, կարիք ունենք սեփական ինքնության ավազանում մաքրվելու, այդ առանցքի շուրջ ամրանալու և վաղվա օրվան ներկայացնելու մեր հավակնությունների հայտը:

ԴՐՕՇԱԿ, թիվ/3 Մարտ 2020, էջ 6-7

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company