ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայաստանեայց եկեղեցւոյ պատմութիիւնը կապ չունի կրօնագիտութեան հետ

21 Հուլիս 2020 Այսօր, ուշադրութիւնս գրաւեց Նախարար Արայիկ Յարութիւնեանի հարցազրոյցը Օրագիր Ինֆոյի կայքին վրայ, ուր ան կ՚ընէ հետևեալ հաստատումը։ Կ՚արտագրեմ նոյնութեամբ՝

«...Հարցազրոյցի ժամանակ Արայիկ Յարութիւնեանը ասաց, որ երբեք չի հասկացել, թէ ինչո՞ւ է Հայ Եկեղեցու պատմութիւնը առանձնացւում Հայոց Պատմութիւնից։

"Ինքս Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ եմ, բայց դէմ եմ անհարկի կրօնապաշտութեանը։ Քրիստոնէութիւնն, այո, մեզ համար ազգային կրօն է դարձել, բայց մենք ունեցել ենք նաև հեթանոսութիւն, որը ևս ազգային նշանակութիւն է ունեցել։ Կարծում եմ, որ կրօնի դասաւանդումը պէտք է տեղաւորուի պատմութեան դասագրքերում, իսկ կրօնի քարոզչութիւնը դպրոցից պէտք է հանել՝ խիստ արգելելով յատկապէս աղանդաւորների մուտքը դպրոց, իսկ յատուկ միջոցառումներին, իհարկէ, քահանայի ներկայութիւնը ցանկալի է։ Ուսուցչին կը տրուի ստեղծագործելու և ազատութիւնների որոշակի հնարաւորութիւններ։ Մեր նպատակն է դաստիարակել Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է հմտութիւններով և գիտելիքով զինուած, կարողանալու է քննադատել և վերլուծել",- ասել է նախարարը:»

Ցաւ ի սիրտ կը հաստատեմ, որ Պր. Նախարարը ծաւալուն մէկ շփոթի մէջ կը թողու ընթերցողը Հայց. Եկեղեցւոյ Պատմութեան ուսումնական յղացքը բացատրելու իր ճիգին մէջ։ Այս բանալի հանգամանք ունեցող հայագիտական առարկան իր կողմէ կը ներկայացուի որպէս «կրօնի դասաւանդում» և անոր ուսուցումը՝ որպէս «կրօնապաշտութիւն»։ Առաւել՝ Հայց. Եկեղեցւոյ Պատմութեան ուսուցումը ան անուղղակիօրէն կը կապէ «կրօնի քարոզչութեան»՝ զայն նոյնիսկ հաւասարեցնելով «աղանդաւորներու» գործունէութեան հետ…Շունչս բռնած կ՚ըսպասեմ, թէ ի՞նչ պիտի ըլլայ յաջորդ նախադասութիւնը։ Եւ վերջապէս կու գայ ան՝ յաջորդ և վերջին նախադասութի՛ւնը, որ կ՚ըսէ՝ «Մեր նպատակն է դաստիարակել Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է հմտութիւններով և գիտելիքով զինուած, կարողանալու է քննադատել և վերլուծել…» Ուրախ եմ, որ վերջապէ՜ս յանգած կը թուինք ըլլալ խոհեմ և մտացի մէկ եզրակացութեան, թէպէտ բաւական ընտիր յախճապակի ջարդուփշուր ընելէ ետք։

Իմ կարծիքով, Մեծարգոյ Պր. Նախարարը պէտք է հիմնական վերաքննութեան ենթարկէ իր մտքերը այս խնդրի կապակցութեամբ։ Հայց. Եկեղեցւոյ Պատմութեան ուսուցումը ՀՀ և ԱՀ մեր կրթօճախներէն ներս ռազմավարական առանցքային հրամայական մըն է հայոց երկրի քաղաքացին իր ամբողջական ներոյժով կեանքի կոչելու տեսակէտէն։ Վերջապէս բարձրաձայնենք նաև այն, որ մենք տակաւին խնդիր ունինք երկիրը Խորհրդային ժամանակաշրջանի աւերներէն դուրս բերելու։

Հայց. Եկեղեցին մեր հոգևոր իրականութեան մեծ կենսափորձը կը ներկայացնէ, որուն ձևաւորման հոլովոյթը սերտել կը նշանակէ զինուիլ մեր բարդ պատմութեան էութիւնը հասկնալու անհրաժեշտ կարողականութեամբ։ Հայոց Պատմութիւն, Հայց. Եկեղեցւոյ Պատմութիւն, Հայ Մշակոյթի Պատմութիւն…Ասոնք այն երեք բաղկացուցիչներն են, որոնցմէ իւրաքանչիւրը ԱՌԱՆՁՆԱԲԱՐ (և անշուշտ երեքին միջև խիստ ուշադիր փոխադարձ համակարգումով) հայոց հայրենիքի քաղաքացին լիարժէքօրէն կը պատրաստէ հայ անկախ պետականութեան ճամբան հարթելու դժուարին գործին համար։ Երեք անջատ — բայց փոխ-ներգործօն — հմտութիւննե՛ր՝ որոնց պէտք ունի պատանի քաղաքացին կարենալ կողմնորոշուելու և իր անհատականութիւնը հարազատօրէն կերտելու համար։ Երեք տարբեր և «մասնագիտացուած» գործիքնե՛ր՝ բարդ կերտուածք մը մէջտեղ բերելու։ Չմոռնանք, որ կառուցուողը հեծանիւ մը չէ։ Հայաստանի վաղուան քաղաքացին է։ Արդար չէ ըսել աշակերտին, որ սահմանափակ կարողութիւններ ունեցող նոյն գործիքը դուն պիտի գործածես բոլոր նպատակներուն համար…Հայոց Պատմութեան առարկան չի կրնար այդ բազմապաշտօն (բազմաֆունկցիոնալ) գործիքը ըլլալ։ Մենք իրաւունք չունինք աշակերտը անհրաժեշտ գործիքակազմէ զրկելու։ Հայց. Եկեղեցւոյ Պատմութիւնը կապ չունի կրօնի դասաւանդման կամ կրօնապաշտութեան հետ։ Կրօնի ուսուցումը պէտք է այլ ծրագրով արդէն իրագործուած ըլլայ աշակերտին Հայց. Եկեղեցւոյ մասին խօսելէ առաջ։ Այս վերջինը մեր պատմութեան զարգացման ինքնայատուկ մէկ ոլորտն է, որ պէտք է ուսուցուի Հայոց Պատմութեան առարկային ԶՈՒԳԱՀԵՌ, բայց ոչ՝ այս վերջինին ՄԱ՛Ս։ Ճիշտ ինչպէս Նախարարութեան պատրաստած կրթական ծրագրին մէջ հայ մշակոյթի ուսուցումը («Ես և Իմ Հայրենիքը») առանձնացուած է Հայոց Պատմութեան առարկայէն իր յատուկ կարգավիճակով։ Եւ եկէք չխօսինք «հեթանոսութեան» մասին։ Հայ ժողովուրդի կեանքին մէջ, այդ հարցը լուծուած է չորրորդ դարէն ի վեր։ Եւ վերջնականօրէ՛ն։

Յայտնեմ նաև, որ այսօր ես առիթը ունեցայ մօտէն քննելու նոր կրթական ծրագրին Հայոց Լեզուի, Գրականութեան, Հայոց Պատմութեան, Հայ Մշակոյթի («Ես և Իմ Հայրենիքս») և Օտար Լեզուներու ուսուցման փաթեթները և այդ մէկը ըրի մեծ բաւականութեամբ։ Կրթական քաղաքականութեան մեծ և հոգածու համակարգ մըն է, որմով շուտով պիտի օժտուին մեր դպրոցները։ Անշուշտ քննարկման կարօտ շարք մը խնդիրներ կան, որոնց հետզհետէ պիտի փորձեմ անդրադառնալ։ Բայց համակարգը, իր էութեամբ, մեծ ներդրում մըն է ապագայ սերունդներու համապարփակ դաստիարակութեան համար։

Եւ սակայն այստեղ ևս խիստ կենսական է, որ համակարգի վերջնական ձևաւորումը ընելէ առաջ Նախարարութիւնը խօսի ընդդիմութեան և արտախորհրդարանական ընդդիմութեան ուժերուն հետ։ Եւ յատկապէս իմ կուսակցութեան՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեա՛ն հետ, որ երկար տարիներու փորձ ունի երկրի կրթութեան ոլորտը կառավարելու տեսակէտէն։

Նախարարութիւնը կը զրկէ ինքզինք — և հետևաբար՝ ՀՀ հանրութի՛ւնը –, եթէ խուսափի նմանօրինակ երկխօսութենէն։ Կը սիրեմ յուսալ, որ այդ մէկը չի պատահիր։ Յաջողութիւն կը մաղթեմ Նախարարութեան և այս հարցի բոլոր պատասխանատուներուն։

Կարօ Արմենեան
Յուլիս 20, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company