ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական ծածկագիրն իր սաներին

06 Օգոստոս 2020 Հայոց պատմության դասագրքի չափորոշիչների շուրջ ծավալված բանավեճի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը վերնագրված է «Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն, ոչ վայել փառահեղ պատմություն ունեցող հայ ժողովրդին»։

Վերնագիրը կարդալիս անակնկալի եկա. մի՞թե սա հնարավոր բան է։ Բայց գրվածքը կարդալուց հետո համոզվեցի, որ հրաշքներ չեն լինում, այն էլ՝ Լ. Տեր-Պետրոսյանի դեպքում։

Տեսնենք, թե ինչի մասին է խոսքը։ Հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա։

ԱՌԱՋԻՆ՝ տպավորություն է ստեղծվում, թե նա խիստ մտահոգված է հայոց պատմության աղավաղումներով ու նենգափոխումներով.«Բանավեճից տպավորություն է ստեղծվում, որ խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտությանը Հայաստանի անկախությունից ի վեր փոխարինելու է գալիս ավելի գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտությունը»։

ԵՐԿՐՈՐԴԸ հայկական պետականության, բնականաբար՝ նաև հայոց պատմության հիմնահարցն է, որի վերաբերյալ նրա նրա համոզմունքն այն է, որ հայ ժողովուրդը «պետություն է ունեցել ավելի քան 2500 տարի առաջ և այսօր էլ պետություն ունի»։

Առաջին հարցի առիթով պետք է ասել հետևյալը. Լ. Տեր-Պետրոսյանը, զգալով որ իր սաները այս բանավեճում կարող են պարտվել և կպարտվեն, նրանց վերցնում է պաշտպանության տակ՝ հայ պատմաբաններին համարելով «գավառական, չափազանց վտանգավոր, հայդատական պատմագիտության» կողմնակիցներ։

Պետք է ասել, որ գիտականության տեսակետից պարզ չէ, թե ինչ է նշանակում «հայդատական» պատմագիտություն, բայց մի բան պարզ է՝ Արցախի ազատագրված շրջանները վերադարձնելու և Արցախը ինքնավարության կարգավիճակով Ադրբեջանի կազմում թողնելու, Թուրքիային տարածքային կամ այլ պահանջներ չներկայացնելու քաղաքականության կողմնակիցը չի կարողանում թաքցնել բնածին հակահայդատականությունը, որով խրախուսում է իր սաներին՝ առնվազն 1890-1921 թթ․ շրջանի ազգային-պետական գործիչների և 1919-1921թթ. ՀՀ պատմության և Արցախի վերջին 30 տարվա պատմության նենգափոխման համառ, բայց ապարդյուն ջանքերի գործադրման մեջ։

Երկրորդ հարցում նույնպես Լ. Տեր-Պետրոսյանը չի թաքցնում հայոց պատմության նենգափոխման մեջ իր համակրանքը հավատարիմ սաների նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ, պաշտպանելով հայ ժողովրդի՝«ավելի քան 2500 տարի» առաջ պետություն ունենալու տեսակետը, նա բացահայտում է «խորհրդային տարիների գռեհիկ-մատերիալիստական պատմագիտության» պաշտպան ու հետևորդ լինելու իրողությունը, քանզի սա խորհրդային պատմագրության պաշտոնական տեսակետն էր։ Ավելին՝ 2500 տարուց առաջ գոյություն ունեցող պետությունը կոչելով Ուրարտու, խորհրդային պատմագրությունը այսպես կոչված ուրարտացիների ժառանգորդներ էր համարում, հայերից բացի, նաև ադրբեջանցիներին և վրացիներին։ Այդ իսկ պատճառով նա հիշատակում է պատմաբաններ Նիկողայոս Ադոնցի, Հակոբ Մանանդյանի, Սուրեն Երեմյանի և Գագիկ Սարգսյանի անունները, ովքեր պաշտպանում էին հայերի՝ 2500 ամյա պետություն ունենալու տեսակետը և ընդունում, որ Ուրարտու կոչվածը հայկական պետություն չէ։ Ճիշտ է, Ադոնցը տեսակետը մի քանի հարյուր տարվա կտրվածքով տարբերվում էր, և Ուրարտուի մասին էլ մի-փոքր այլ կարծիքի էր, բայց խորրդային շրջանում այդ մասին գրեթե ոչ ոք չգիտեր։

Այնինչ հայ պատմիչներն ու մինչխորհրդային պատմաբանները՝ Խորենացուց մինչև Միքայել Չամչյան, բոլորովին այլ կարծիքի էին։ Նրանք համոզված էին, որ հայոց պետականության պատմությունն սկիզբ է առնում Հայկ Նահապետի հիմնադրած պետականությունից՝ Հայկազունյաց գահակալությամբ։ Անկախության շրջանում հայ պատմաբաններից շատերի կողմից պաշտպանվող այս տեսակետն է, որ հանգիստ չի տալիս հայ ժողովրդի պատմության կեղծարարներին, ովքեր արդեն մի քանի տասնամյակ է՝ շրջանառության մեջ են դրել պատմության շրջաբաժանման՝ Եվրոմիության կողմից հորինված և խրախուսվող այն տեսությունը, որ այսօր մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդները, բնականաբար՝ նաև նրանց պետություններն ունեն առավելագույնը 2500-2600 տարվա պատմություն։ Այսինքն՝ այսպես կոչված Ուրարտուից առաջ գոյություն չեն ունեցել, ըստ որի հավասրության նշան է դրվում պարսիկների, հայերի, վրացիների, Կովկասի թաթարների (ադրբենջանցիներ) և իրենց ծագումը նույնպես Ուրարտուից բխեցնող օղուզ-թուրքերի միջև։

Ակնհայտ է, որ այսօր մենք գործ ունենք եվրոպական շինծու հանդուրժողականության, ազգային ինքնությունների ոչնչացման և համահարթեցման կործանարար սկզբունքների հենքի վրա ստեղծվող կրթական ծրագրերով և դասագրքերով մեր դպրոցները քանդելու դավադիր ծրագրի հետ։
Վերջում ավելացնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանը, պատմական կեղծարարությունը աններելի համարելով, մտահոգություն է հայտնում, որ այս ընթացքով «մենք հավասարվում ենք Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը»։

Հարց ՀՀ առաջին նախագահին. Հայոց պատմությունից ջնջելով 2000-ամյա հսկայական մի ժամանակահատված, պաշտպանելով 1890-1921 թթ. և Արցախի վերջին 30 տարվա պատմության տրամաբանությունը, փաստերն ու իրադարձությունները, Ձեր հովանավորյալները, ովքեր, ինչպես տեսանք, պաշտպանում են Ձեր տեսակետները, արդյոք Ձեզ հետ միասին մեր պատմագիտությունը չե՞ն հավասարեցնում «Ադրբեջանի և Թուրքիայի պատմագիտությանը»։

ՀԳ։ Լ.Տեր-Պետրոսյանի այս կարճ գրությունը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի ասել մեկ բան՝ նկատի ունենալով բոլորովին հակառակ բան. նա վստահ է, որ յուրայինները կհասկանան և ճիշտ կգործեն։

Սակայն հայտնի ճշմարտություն է, որ սատանան միշտ երևում է այլ կերպարանքով, հաճախ՝ հրեշտակի, բայց ճանաչվում է գործերով։

Հայկազուն Ալվրցյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company