ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա ոչ թե իշխանության գալու համար շարքային ընտրարշավ է, այլ պետականության գոյապայքար

01 Հունիս 2021

Ներքին ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Հայաստան» դաշինքի ցուցակի 3-րդ տեղում պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ։

– Տիկի՛ն Գալստյան, արդեն պլանավորե՞լ եք, թե ինչպես եք անցկացնելու քարոզարշավը։ Ինչպե՞ս եք հանդիպելու քաղաքացիների հետ, խոսելու՝ հաշվի առնելով նաև ներկա լարվածությունը, սահմանագծման ու սահմանազատման հետ կապված խնդիրները, Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումը։

– Իսկապես Հայաստանում արտակարգ, անբացատրելի իրավիճակ է։ Մի կողմից՝ խաթարված ինքնիշխանություն, մյուս կողմից՝ ընտրություններ։ Սրանք սովորական ընտրություններ չեն։ Հայաստանի լինելու և չլինելու ընտրությունն է։ Երկրին և մեզ այս հանգրվանին հասցրեց մոլագար ազգակործանը։ Եթե պարտվածը, ինչը բնական էր քաղաքագիտակական և բարոյական առումներով, հեռանար ժամանակին, մեր պարտությունները գնալով չէին խորանա։ Մենք գրեթե անդառնալիության շեմին ենք։ Ըստ էության, ցավոք, ընտրությունները մնացին չարիքից ազատվելու և երկրի կործանումը կասեցնելու միակ ճանապարհը։ Մենք չենք կարող շարունակել արձանագրել պետականության կորուստը։ Քարոզարշավն էլ սովորական չէ։ Մոլորված, ատելության և ողբերգության մեջ պարփակված ժողովրդի հետ պետք է խոսել։ Պետք է ընկալելի բացատրել, որ ելքեր կան, կարելի է վիճակը շտկել, քանդվող երկիրը ոտքի հանել։

– Պատրա՞ստ եք այն բոլոր սցենարներին, որ իշխանությունները կարող են մատուցել՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընդդիմադիրներին հետապնդելու և ձերբակալելու, շտաբներ ներխուժելու տեսանկյունից։

– Այս իշխանություններն ունակ են ամեն ինչի։ Պատերազմ ստողից ու զոհվածների մարմին թաքցնողից, պարտությունը հպարտություն համարող մոլագարից ամեն բան սպասելի է։ Մենք էլ պիտի պատրաստ լինենք։ Նահանջելու տեղ չկա։ Սա ոչ թե իշխանության գալու համար շարքային ընտրարշավ է, այլ պետականության գոյապայքար։

– Արտաքին հարաբերություններում ո՞ր երկրների հետ եք աշխատանքի տեղ տեսնում։ Հայաստանի տարածքների, սահմանների շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ի՞նչ քայլեր եք ձեռարկելու՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական ճնշումներն ու գործող իշխանությունների անգործությունը։ Հայաստանի գործընկերների արձագանքն ինչպե՞ս եք գնահատում՝ կապված Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժման հետ։

– Իշխանությունների հանցավոր սխալների արդյունքում, բոլոր ոլորտներում, այդ թվում արտաքին հարաբերություններում, միայն ձախողումներ ենք արձանագրել։ Հայաստանն անօգնական է և մեկուսացած․․․ Սա զրոյական կետից ամեն բան սկսելու ստահակ ամբարտավանության և տգիտության արդյունքն է։ Մենք մեր միջազգային հարաբերությունները վերականգնելու և առողջացնելու խնդիր ենք դրել։ Վարելու ենք հավասարակշիռ և հետևողական արտաքին քաղաքականության, տարածաշրջանային հարևանների հետ մեր համագործակցությունը լինելու է արդյունավետ և արժանապատիվ։ Աշխարհաքաղաքական մարտահրավերները շատ են։ Եվ դրանք պահանջում են, որ տարածաշրջանում շահեր հետապնդող դաշնակից երկրների հետ ձևավորվեն համագործակցության և տարածաշրջային խաղաղության նոր մոդելներ։ Մենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի, նաև այլ երկրների հետ, ունենք բարեկամական և ռազմավարական հարաբերությունների մեծ պոտենցիալ, որ ցավոք չի արդյունավորվել։ Պիտի բոլոր ոլորտներում, նորից քարը քարի վրա դնելով՝ երկիր կառուցենք։ Սա է իրականությունը։

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք նախատեսել։ Ո՞ր երկրների և կառույցների հետ եք ավելի ինտենսիվ աշխատելու այս հարցում։

– Մեզ համար Արցախի կարգավիճակի հարցը և Արցախի մեր հայրենակիցների անվտանգության հարցը փակված չէ։ Ձգտելու ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիային միջազգային գնահատական տրվի։ Համոզված ենք, որ խաղաղ բանակցությունների նոր փուլով կարող ենք հասնել արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը: Ի վերջո պիտի կարողանանք ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային այլ կազմակերպություններում ընձեռած բոլոր հնարավորությունները լիարժեք օգտագործել։

Սերգեյ Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company