ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Ռազմագերիներ Եւ Տարաբնոյթ Վերագրումներ

14 Հունիս 2021

15 ռազմագերիներու վերադարձի գործընթացի կայացման տարաբնոյթ վերագրումներ կը կատարուին: Ընդհանուր առումով կայ երկու ուղղութիւն: Առաջին ուղղութիւնը գործընթացի իրականացման մէջ հիմնական դերակատարութիւն կը վերապահէ Վրաստան-Միացեալ Նահանգներ-Եւրոպական Միութիւն համակարգուած միջնորդութեան, մինչ միւս ուղղութիւնը` բացառապէս Մոսկուային:

Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնակատարը առաջին ուղղութեան բանաձեւումը կը կատարէ, երբ կը յայտարարէ, որ

«Երկու օր առաջ ես հանդիպում ունեցայ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ, ով ասաց, որ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Էնթընի Պլինքընի յանձնարարութեամբ ունի առաքելութիւն այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում: Ես բնականաբար ասացի, որ մենք պատրաստ ենք: Ահա այսօր` գործադրուած ջանքերի, այդ թւում` Վրաստանի վարչապետի, վրաց մեր եղբայրների, Եւրոպական Միութեան մեր գործընկերների ջանքերի արդիւնքում, մեր եղբայրները եկան Հայաստան»:

Վարչապետի պաշտօնակատարին եւ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները համահունչ գիծեր կը ներառեն. Էնթընի Պլինքթըն կը յայտարարէր, որ

«Մենք նաեւ ողջունում ենք Հայաստանի որոշումը Ազրպէյճանին տրամադրել կարեւոր տեղեկատուութիւն, որը կ՛օգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թոյլ կը տայ խուսափել հետագայ դժբախտ պատահարներից: Մենք երախտապարտ ենք վարչապետ Իրաքլի Ղարիպաշվիլուն ու Վրաստանի կառավարութեանը` այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին աւելի է մօտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են»:

Վրաստանի դերակատարութիւնը շեշտակիօրէն ընդգծուած է Ուաշինկթընի կողմէ հրապարակուած արժեւորումին մէջ: Պլինքըն միայն ռազմագերիներու վերադարձով չի պայմանաւորեր Թիֆլիսի դերը. ըստ անոր, Թիֆլիսին վերապահուած է Երեւան-Պաքու բնականոն յարաբերութիւններու հաստատման գործընթացին մէջ միջնորդական առաքելութիւն իրականացնելու դեր: Թիֆլիսին տրուող տարածաշրջանային դերը անշուշտ ամերիկեան ներշնչումներ ունի եւ ուղղակի կը հակադրուի Մոսկուային, նուազ չափով` Անգարային:

Պաշտօնական Երեւանի յայտարարութիւնը փոխլրացուցիչ բաղադրիչ կը պարփակէ: Այս առիթով երախտագիտութիւն կը յայտնուէր Միացեալ Նահանգներուն ու Վրաստանին, Մինսքի խմբակի համանախագահներ Ռուսիոյ ու Ֆրանսայի նախագահներուն եւ Եւրոպական Միութեան:

Անցնինք սակայն երկրորդ ուղղութեան: Ակներեւօրէն զուսպ է Մոսկուայի արձագանգը: Արտաքին գործոց նախարարութեան բանբերը կը յայտարարէր, որ Մոսկուան կ՛ողջունէ ազրպէյճանական կողմէն 15 հայ զինծառայողի փոխանցումը Երեւանին` ականապատուած դաշտերու քարտէսին դիմաց: «Երկար սպասուած եւ հիանալի նորութիւն»: Կ՛եզրափակէր Մարիա Զախարովան:

Այստեղ ընդհանրապէս ո՛չ Եւրոպական Միութիւն, ո՛չ Թիֆլիս, ո՛չ ալ Միացեալ Նահանգներ նշուած են. չէ նշուած նոյնիսկ Մոսկուայի դերին մասին:

Մոսկուայի դերին մասին նշելու պարտականութիւնը ստանձնած է ռազմագերի յանձնած կողմը: Հետաքրքրական է, որ Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութիւնը բացառապէս Մոսկուային կը վերապահէ յանձնումի գործընթացի իրականացման միակ դերակատարի հանգամանքը:

Այսպէս.

«Ռազմագերիները վերադարձուել են բացառապէս զօրավար Մուրատովի եւ ռուսական կողմի վճռորոշ ջանքերով եւ դերակատարութեամբ:

2021 թուականի յունիսի 12-ին Ազրպէյճանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարուած հայերի` Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղտամի ականապատ դաշտերի քարտէսները:

Փոխանակումն անցկացուել է ազրպէյճանա-վրացական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչների մասնակցութեամբ»:

Թիֆլիսի մասին նշումը աննշան է: Փոխանակման իբրեւ վայր կը յիշուի Ազրպէյճան-Վրաստան սահմանը: Մոսկուայի դերակատարութիւնը կը բնութագրուի իբրեւ բացառիկ եւ վճռորոշ:

Ռազմագերիներ յանձնող կողմը գործընթացի իրականացումը կը վերագրէ Մոսկուային, մինչ ստացող կողմը` Միացեալ Նահանգներուն, Եւրոպական Միութեան եւ Վրաստանին:

Տարաբնոյթ այս վերագրումները բացատրողական են տարածաշրջանին մէջ իրականացուող աշխարհաքաղաքականութեան տեսակէտէն: Դժուար է եզրակացնելը, որ հայկական կողմի բազմահասցէ վերագրումներն ու Մոսկուայի շրջանցումը այդ բոլորին մէջ որքանո՛վ պիտի նպաստէ ռազմագերիներու յանձնումի ընդհանուր գործընթացին. նաեւ` ընդհանրապէս հետագայ գործընթացներուն:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company