ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայ ժողովրդին եւս մեկ անգամ ստորացնելու փորձ է արվում. Իշխան Սաղաթելյան

23 Հոկտեմբեր 2021

Հայ ժողովրդին մեկ անգամ ևս ստորացնելու փորձ է արվում. «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով հայկական և ռուսական մամուլում ակտիվ շրջանառվող լուրերը, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը պատրաստվում են երկու նոր փաստաթուղթ ստորագրել:

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթը հերթական ստորացուցիչ, հայ ժողովրդի արժանապատվությունը և կենսական շահերը ոտնահարող թուղթ է լինելու:

Հարցին՝ ընդդիմությունն արդյո՞ք տեղյակ է՝ ի՞նչ նոր փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ է ենթադրվում դրանցով, Սաղաթելյանն ասաց.

«Գործընթացներ են տեղի ունենում, որոնց համադրությամբ և վերլուծությամբ, նաև տարբեր կողմերի հայտարարությունները մեզ հուշում են, որ լավ ճանապարհով չենք գնում: Իշխանությունը չի էլ թաքցրել, որ գնալու է այս ճանապարհով, իսկ ընդդիմությունը դրա մասին խոսել է ամեն օր, այնպես չի, որ առաջին անգամ է խոսում: Եթե ես խորհրդարանում 10 ելույթ եմ ունեցել, 7-ը դրան է նվիրված եղել: Շատ մեծ անակնկալ չի եղել, որ երկիրը կտանեն նոր կործանարար ճանապարհով»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ»:

Ճշգրտող հարցին՝ արդյո՞ք իր այս հայտարարության մեջ հենց նոր ստորագրվելիք փաստաթղթերը նկատի ուներ, Սաղաթելյանը հաստատեց․

«Այո, դա նկատի ունեմ»:

ԱԺ փոխնախագահը նաև վստահեցրեց, որ նոր ստորագրվելիք փաստաթղթերը իշխանությունը կրկին կփորձի ներկայացնել որպես ձեռքբերում, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու փորձ.

«Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում և չեն էլ կարող սպասարկել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերը, այդ մասին մենք վերջին մեկ տարում անընդհատ խոսել ենք: Մենք պարբերաբար ասել ենք, որ այս իշխանությունն ի վիճակի չէ բանակցություններ վարել և մտածում ենք, որ երկիրը կտանեն նոր կապիտուլյացիայի:

Մենք գտնում ենք, որ այս ամեն ինչը ավարտվելու է նոր զիջումներով՝ նաև կենսական զիջումներով: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սա, բոլորը հասկանան, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ նոր զիջումների գնալ»,-ասաց Սաղաթելյանը:

Նկատենք, որ, ըստ մամուլի,Հայաստանը և Ադրբեջանը նոր փաստաթուղթը ստորագրելու են հենց նոյեմբերի 9-ին՝ եռակողմ կապիտուլյացիոն փաստաթղթից ուղիղ մեկ տարի անց:

Ըստ Սաղաթելյանի՝ սրանով փորձ է արվում հայ ժողովրդին երկրորդ անգամ ստորացնել։

«Միայն այն, որ այդ փաստաթուղթն ամսի 9-ին է կնքվում, արդեն իսկ արժանապատվության, ինքնասիրության հարց է:

Հայ ժողովրդին մեկ անգամ ևս ստորացնելու փորձ է արվում: Միայն սա բավարար է, որ ողջ ժողովուրդը դուրս գա սրա դեմ»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ ընդդիմության ներսում քննարկումներ են ընթանում, իսկ նոյեմբերի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում.

«Մինչ այդ կորոշենք՝ ի՞նչ ենք անում: Քննարկումներ են ընթանում, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company