ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Նիկոլենց «Իզմ»ի Հետքերով

20 Նոյեմբեր 2018


ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ

«Իզմ»երու ժամանակաշրջանը անցած է, յայտարարած էր Փաշինեան եւ խուսափած ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ: Անցումային շրջանի շեմին՝ գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժեհամակարգային ընկալումները:

Արդէն քիչ-քիչ կ՛ուրուագծուի կառավարող նոր խումբի իզմ-ը, առնուազն սոցիալ-տնտեսական ոլորտին մէջ: Անցումային (եւ հաւանական հետագայ) կառավարութեան առանցքային ներկայացուցիչներու հնչեցուցած միտքերն ու դաւանած արժէքները յաճախ կատարելապէս կը տեղաւորուին նոր-ազատական (նէոլիպերալ – neoliberal) տրամաբանութեան եւ արժեհամակարգին մէջ:

Այլ առիթով պէտք է երկար գրել նոր-ազատականութեան մասին: Առայժմ, սակայն, ամփոփ կերպով համրենք որոշ հիմնական սկզբունքները միայն. եւ այսպէս, գործնական նախապատուութիւն՝ բիզնեսին, շուկայի ազատականացում ու ազատագրում հանրային վերահսկողութենէ, պետութեան սոցիալական պարտաւորութիւններու կրճատում եւ արդար բաշխում ապահովելու պատասխանատուութեան թօթափում. «ամէն ինչ շուկան թող ընէ»… հոգ չէ թէ փոքրամասնութեան իշխանութեան է անիկա ենթակայ, եւ ուրեմն ապաժողովրդավարական է հիմնովին:

Լուսարձակներէ հեռու մնացած հետեւեալ երեք յայտարարութիւնները բաւարար են, կը կարծեմ, արձանագրելու համար թէ նորայայտ քաղաքական վերնախաւը այսպիսի արժէքներու կրողն է:

Առաջինի հեղինակը Փաշինեանն է: Դեռ Օգոստոսին, սփիւռքահայ պատանիներու հետ հանդիպման ընթացքին, ան փորձած էր սահմանել «սոցիալական արդարութիւն» եզրոյթը, երբ Հայաստանի մէջ արդարութեան հաստատման մասին հարց ուղղուած էր իրեն:

Փաշինեան ըսած էր. «Տեսէ՛ք, պէտք է մենք հասկանանք, թէ ի՛նչ է նշանակում սոցիալական արդարութիւն. մենք չենք կարող ակնկալել, որ բոլորը, բոլոր քաղաքացիները բարեկեցութեան նոյն մակարդակը ունենան: Ընդհանրապէս ընդունուած է մոդել, որ պէտք է մարդկանց սոցիալական օգնութիւններ տրամադրել, որպէսզի փորձ արուի նրանց բոլորին սոցիալական հաւասարութեան նոյն մակարդակի վրայ դնել. անկեղծ ասած՝ ես կարծում եմ որ սա անիրականանալի է եւ ճիշդ չէ:» (տես https://www.youtube.com/watch?v=qybsIIiaR6s-31:41էն)

Բայց սա «սոցիալական արդարութեան» ոչ թէ սահմանում, այլ ապասահմանում, նոյնիսկ հակասահմանում է: «Չենք կարող ակնկալել»ով՝ Փաշինեան կարծես կը թելադրէ չպահանջել սոցիալական արդարութիւն, որովհետեւ «անիրականանալի» է անիկա… չ՛արժէր ձգտիլը նոյնիսկ: Աւելին, Փաշինեան անկեղծօրէն կը կարծէ, որ ճիշդ չէ պետութեան կողմէ տրամադրելի սոցիալական օգնութիւններով գոնէ փորձել մեղմել գոյացած ու աճող անհաւասարութիւնը: Ի՞նչ է սա, եթէ ոչ սոցիալական անարդարութեան վաւերականացում (լեգիտիմացում-legitimization) եւ բնականոնացում (normalization):

Գիտակցելով անշուշտ, որ պէտք է ինչ որ լուծումանման բան առաջարկել՝ Փաշինեան կը դիմէ նէոլիբերալիզմի դասական ու մաշած հեքիաթներուն. «Մենք պէտք է մարդկանց համար հնարաւորութիւն ստեղծենք, որ իւրաքանչիւրը ինքը իր աշխատասիրութեամբ, իր եռանդի համաձայն գտնի իր սոցիալական նիշան եւ հնարաւորութիւն ունենայ, ինքը իմանայ, որ այդ իր նիշան իր համար դատավճիռ չէ: Եթէ էսօր ինքը այս նիշայում է, ուզում է աւելի բարձր աւելի լաւ սոցիալական վիճակում լինել, ինքը կարող է դրան հասնել աշխատանքով: Մեզ համար ամենակարեւոր խնդիրը աշխատանքի համար, աշխատանքով զարգանալու, աշխատանքով առաջընթաց ունենալու, աշխատանքով բարեկեցութեան հասնելու պայմաններ ստեղծելն է…» (տես դարձեալ https://www.youtube.com/watch?v=qybsIIiaR6s-32:19):

Ասոնք նոյն այդ «հնարաւորութիւն»ներն են, երեւի, որոնց շնորհիւ նոյնիսկ զարգացած համարուող երկիրներու մէջ մարդիկ մասսայաբար հասեր են այնքա՜ն բարձր սոցիալական վիճակի, որքան ուզեր են. եւ կանգ առեր են միայն երբ այլեւս չեն ուզեր, կամ երբ ծուլացեր են: Միլիոնաւոր անտունները, ծայրայեղ աղքատները, աշխատանքային գաղթականները կամ օրը օրին պարտքերու տակ հազիւ գոյատեւողները՝ չցանկացող-ծուլացողները պէտք է ըլլան անպայման: Սա անարգանք է, թէկուզ անգիտակից, նոյն այդ «հաւասար հնարաւորութիւններ» խոստացող հասարակարգերու մէջ գործազրկութենէ մաշող կամ աշխատանքային ծանր պայմաններու մէջ մաշեցուող ու աղքատ բազմահազարներու հանդէպ:

Պետութենէն ակնկալիքները նուա-զեցնելու եւ փոխարէնը աշխատելու Փաշինեանի այս հռետորաբանութիւնը, վերջերս արդէն հասեր է աղքատները ուղղակի կշտամբելու, դատապարտելու, եւ ձրիակերութեան ու ծուլութեան մէջ մեղադրելու աստիճանի (օրինակ՝ 17 Հոկտեմբերին, որուն արձագանգ եղաւ «Սեւ Բիբար»ի նախորդ յօդուածով եւ 8 Նոյեմբերին, որ ընկերային ցանցերու վրայ բուռն հակազդեցութիւններու տեղիք տուաւ): Բայց անցնինք առաջ:

Յաջորդը, Աւտօվարկային ընկերութեան ընդհանուր տնօրէն, «Արդշինբանկ» դրամատան նախ-կին բարձրաստիճան պաշտօնեայ ու ներկայիս վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելեանի համոզումներն են՝ հնչեցուած նախատեսուող նոր-ազատական եւ հակա-սոցիալական համահարթ հարկային համակարգի (flat tax) շուրջ քննարկման ատեն (ուր, ի դէպ, վրացի մասնագէտը կը ներկայացնէ յետ-յեղափոխական Վրաստանի նէօլիպերալ դառն փորձը՝ աճող աղքատութեամբ ու արտագաղթով յատկանշուած — https://www.youtube.com/watch?v=2x9fAcvbNVQ&t=1367s):

Ահա՛ առաջարկուող հարկային տարբերակի արդարացումը, ըստ վարչապետի խորհրդականին. «…Ընդհանրապէս եկամտային հարկի դրոյքաչափը չի կարելի համարել պետութեան կողմից քաղաքացուն օժանդակութիւն եկամտի տեսքով: Այսինքն այնպէս չէ, որ մենք եկամտահարկը իջեցնենք, որ մարդը հազար դրամ աւել ստանայ, երբ որ ինքը աշխատում է մասնաւոր ոլորտում. դա բացառապէս քաղաքացու եւ գործատուի յարաբերութիւնն է, և քաղաքացին եւ գործատուն են որոշում իրենք ինչքան եկամուտ են ստանում, և ոչ թէ պետութիւնը պէտք է եկամտային հարկի 2 տոկոս դրոյքաչափը նուազեցնելով փորձի սոցիալական աջակցութիւն (ցուցաբերել)» (տես https://www.youtube.com/watch?v=4IeERoC- -7c&t=3958s՝ 50:49էն):

Դարձեալ՝ նէոլիպերալիզմի դասագրքային ներկայացում, ուր կ՛երեւին հետեւեալ միտումները. պետութեան սոցիալական պարտաւորութիւններու աստիճանական յանձնում եւ տնտեսական բեւեռացումը մեղմելու գործիքակազմէ ձերբազատում, պետութեան նահանջ՝ գործատու-աշխատաւոր խիստ անհաւասար յարաբերութիւններէն, այսինքն աշխատաւորի փաստացի լքում՝ իր շահագործման աստիճանի որոշման գործընթացին մէջ:

Այս մօտեցման համահունչ են, թէեւ աւելի անկաշկանդ ու կոպիտ, փոխվարչապետի պաշտօնակատար եւ Փաշինեանի թիմի տնտեսական հարցերու առաջատար դերակատարներէն (գործարար) Աւինեանի վերջերս հնչեցուցած միտքերը: Հանրային պատկերասփիւռին տրուած հարցազրոյցէն հատուած մըն է մէջբերուածը.

Հաղորդավար.– …Ամէն դէպքում յաջորդ տարուայ բիւջէում, կարծէք թէ, աշխատավարձերի փոփոխութիւն նախատեսուած չէ:

Աւինեան.– Ինձ միշտ հետաքրքրել է, երբ խօսում են աշխատավարձերի բարձրացումից, կոնկրետ ինչ ի նկատի ունեն, որովհետեւ…

Հաղորդավար.– Առնուազն նուազագոյն աշխատավարձի նուազագոյն շեմի բարձրացում…

Աւինեան.– ԸՄ… լաւ… էդ պարագայում մենք… ըհ… ո՞ւմ ենք օգուտ տալիս:

Աւինեանը աշխատավարձերու նուազագոյն շեմի բարձրացման մէջ ոչ ոքի ոչ մէկ օգուտ չի տեսներ. աշխատավարձը վճարող գործարարներու հասնելիք վնասն է, հաւանաբար, իր տեսածը:

Շարունակենք.

Աւինեան.– Ըմ..լաւ… էդ պարագայում մենք… ըհ… ո՞ւմ ենք օգուտ տալիս:

Հաղորդավար.– Դուք պէտք է ասէք:

Աւինեան.– Ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք պէտք է այնպիսի պայմաններ ստեղծենք ՀՀում տնտեսական զարգացման համար, որպէսզի շուկան ինքը աստիճանաբար բարձրացնի աշխատավարձերը… պետութիւնը ինքը ընդհանուր առմամբ նման կարգաւորիչ դեր չունի շուկայում, պետութիւնը երբեւէ չի կարող մասնաւոր ոլորտում աշխատավարձ բարձրացնի: (տես https://www.youtube.com/watch?v=82uFklo1WvA՝ 16:28էն)

Կարճ ըսած՝ Աւինեան բաց տեքստով կ՛անտեսէ աննշան աշխատավարձով գոյատեւել փորձող մեծամասնութեան շահը, մասնաւոր ոլորտի աշխատաւորները կը ձգէ իրենց բախտին ու շուկայի քմահաճոյքին: Նուազագոյն աշխատավարձի շեմը ինչո՞ւ բարձրացնել. ինչո՞ւ նոյնիսկ մտածել այդ մասին կամ ծրագիր մշակել այդ ուղղութեամբ: Ազատ շուկան թող ընէ, եթէ, որքան, երբ եւ մինչեւ այն ատեն որ շահագրգռուած ըլլայ…

Նոր վերնախաւի իզմ-ը նէոլիպերալիզմն է:

Անիկա ինքզինք կը մատնէ ոչ միայն յայտարարութիւններու մակարդակով, այլ նաեւ արդէն գործնապէս: Համահարթ հարկային համակարգի անկոտրում առաջարկը, եւ վերջերս Ծառուկեան խմբակցութեան կողմէ առաջարկուած եւ Փաշինեանի կառավարութեան կողմէ հաւանութիւն ստացած արհեստակցական միութիւններու համակարգը ականապատող օրէնքի փոփոխութիւնը առաջին նախանշանները կարելի է համարել:

Կը մնայ տալ հետեւեալ հարցը.

Որքա՞ն աղերս ունի այս «աներեւոյթ»իզմը յեղափոխութեան յոյսով փողոցները հեղեղած բազմահազարներու պահանջներուն ու շահերուն հետ:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինէն Պատուիր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը եւ Հայ կաթողիկէ Պէյրութի պատ

08 Մայիս 2026
Ազգային սկզբունքային հարցերու գծով սփի

Տրուած ըլլալով, որ հարցազրոյցը կը զուգադիպէր Լիբանանի մամլոյ եւ մտաւորականներո

08 Մայիս 2026
Ակնարկ. Մրցահարթակի Չվերածուելու Համար

Վարագոյրը իջած է արդէն Երեւանի մէջ Եւրոպական Միութեան գագաթնաժողովներու եւ

08 Մայիս 2026
Նախաձեռնողականություն եւ կամք․ այն ամե

-Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Իշխանյանի դիմուները ՄԻՊ Ա․ Մանասյանի դաշտում են,

07 Մայիս 2026
Մաքրոնի Մաքառումները

«Ոչ ոք կրնայ բոլորին անունով ինքնագլուխ գործել, եւ ոչ ոք կրնայ ընդունիլ կանոնն

07 Մայիս 2026
Գոյժ

Ա․Մ․Ն․ Արեւելեան շրջանի Հ․Յ․Դ․ Կեդրոնական Կոմիտէն կը գուժէ մահը` վաստակաւոր ըն

07 Մայիս 2026
Խորհրդաժողովը եկավ ցույց տալու, որ պայ

«Առավոտ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապե

06 Մայիս 2026
Չի կարելի ծաղրի առարկա դարձնել մի ամբո

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը

06 Մայիս 2026
Այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ միջնորդելու մեղադրական ակտի և

06 Մայիս 2026
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտա

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը նկատի է ունենում Երևանում անցկացված ԵՄ-Հայա

06 Մայիս 2026
Ճիշտ չենք համարում, ընտրություններից

Մենք Ֆրանսիայում աշխատանքներ ենք տարել, քաջալերել ենք Ֆրանսիայի բոլոր կառավարո

06 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company