ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը մերժում է հրաժարական տալ՝ չնայած իր ժողովրդականության կտրուկ անկմանը

14 Հունիս 2023

Վերջերս Հայաստանում երկու հարցախույզ է անցկացվել՝ մարդկանց հնարավորություն տալով արտահայտել իրենց տեսակետները տարբեր հարցերի, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման վերաբերյալ։

Առաջին հետազոտությունն անցկացվել է 2023 թվականի հունվարի 23-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, Հարցումների հետազոտության կենտրոնի կողմից, որը Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագիծն է: Այս գիտական հետազոտությունը, որը հիմնված է Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա, ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։

Հարց. «Ձեր կարծիքով, արդյոք Հայաստանը շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»: 52 տոկոսի կարծիքով՝ սխալ ուղղությամբ (2018-ի 11-14 տոկոսի համեմատ, երբ Փաշինյանն առաջին անգամ եկավ իշխանության), 36 տոկոսի կարծիքով՝ ճիշտ ուղղությամբ (2018-ի 72-73 տոկոսի համեմատ):

Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ մեր երկրում ժողովրդավարության ընթացքից»։ 17 տոկոսը գոհ է, 46 տոկոսը՝ դժգոհ, 35 տոկոսը՝ փոփոխություն չի տեսնում։

Հարց. «Որքանո՞վ եք հետաքրքրված քաղաքականությամբ»։ 43 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով հետաքրքրված է, 57 տոկոսը՝ ընդհանրապես կամ որոշ չափով հետաքրքրված չէ:

Հարց. «Ինչպե՞ս կգնահատեք հայ բնակչության շրջանում տիրող տրամադրությունը»։ 44 տոկոսը՝ ապագան ավելի լավ կամ որոշ չափով ավելի լավ կլինի, 55 տոկոսը՝ անապահովություն, անհանգստություն, վախ ապագայի հանդեպ, լիակատար հիասթափություն և հավատի բացակայություն որևէ բարելավման նկատմամբ:

Հարց. «Ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք ամենից շատ վստահում»: 64 տոկոսը՝ ոչ մեկին, 14 տոկոսը՝ Նիկոլ Փաշինյանին, 3 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, մյուսներին՝ 2 տոկոսը:

Հարց. «Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի»։ 47 տոկոսը՝ չի քվեարկի կամ հրաժարվել է պատասխանել կամ չգիտի, 17 տոկոսն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին, 4 տոկոսը՝ «Հանրային ձայն» կուսակցությանը, 2 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 2 տոկոսը՝ ՀՅԴ-ին, մյուսներին՝ 1 տոկոս յուրաքանչյուրին:

Հարց. «Որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ հետևյալ հաստատություններից»: Հայ Առաքելական եկեղեցի, 54 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով գոհ է, 40 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով դժգոհ է, վարչապետի աշխատակազմ՝ 38 տոկոս գոհ է (2018-ի 82-85 տոկոսի համեմատ), 61 տոկոսը՝ դժգոհ (2018-ի 13-17 տոկոսի համեմատ):

Հարց. «Ի՞նչ եք կարծում վերջին վեց ամիսների ընթացքում հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրի ուղղության վերաբերյալ»: Խոսքի ազատություն, 56 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (2018-ի 73-83 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2018-ի 3-6 տոկոսի համեմատ), 26 տոկոսը՝ փոփոխություն չկա (2018-ի 19 տոկոսի համեմատ):

Արտաքին քաղաքականություն, 37 տոկոսը՝ շատ կամ որոշ չափով բարելավվել է (նույնը, ինչ 2019 թ.), 33 տոկոսը՝ ինչ-որ չափով հետընթաց կամ շատ հետընթաց է (2019-ի 17 տոկոսի համեմատ), 26 տոկոս՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 39 տոկոսի համեմատ): Հայաստանի քաղաքականությունը Արցախի հարցում՝ 10 տոկոսը՝ շատ կամ որոշակիորեն բարելավվել է (2019-ի 32 տոկոսի համեմատ), 69 տոկոսը՝ շատ հետընթաց կամ որոշակիորեն հետընթաց է (2019-ի 18 տոկոսի համեմատ), 18 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն չկա (2019-ի 45 տոկոսի համեմատ): Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունը՝ 43 տոկոսը՝ բարելավվել է (2018-ի 82 տոկոսի համեմատ), 22 տոկոսը՝ հետընթաց (2018-ի 2 տոկոսի համեմատ), 32 տոկոսը՝ ոչ մի փոփոխություն (2018-ի 14 տոկոսի համեմատ):

Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ հաջողությունը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 43 տոկոսը՝ չկա, 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 6 տոկոսը՝ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, այլ փոքր խնդիրներ։

Հարց. «Ձեր կարծիքով ո՞րն է կառավարության ամենամեծ ձախողումը վերջին 6 ամիսների ընթացքում»։ 21 տոկոսը՝ չգիտի կամ հրաժարվել է պատասխանել, 15 տոկոսը՝ Լաչինի միջանցքի փակումը, 9 տոկոսը՝ արցախյան հիմնախնդրի տապալումը, 8 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները, 7 տոկոսը՝ տարածքների կորուստը, այլ փոքր խնդիրներ:

Հարց. «Ինչերի՞ պետք է հասնի Փաշինյանի կառավարությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում». 23 տոկոսը՝ բանակի պայմանների բարելավման, 22 տոկոսը՝ Հայաստանի ազգային անվտանգության և սահմանների պաշտպանության, 16 տոկոսը՝ աշխատատեղերի ստեղծման, 15 տոկոսը՝ խաղաղության հաստատման, 13 տոկոսը՝ Լաչինի միջանցքի բացման, 13 տոկոսը՝ Արցախի հարցի հայանպաստ կարգավորման։

Հարց. «Որքանո՞վ է կոռուպցիան խնդիր»։ 73 տոկոսը՝ շատ մեծ կամ ինչ-որ չափով մեծ խնդիր, 25 տոկոսը՝ ինչ-որ չափով փոքր, շատ փոքր կամ խնդիր չկա:

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և… հարաբերությունները»: 96 տոկոսը՝ Ֆրանսիա (շատ լավ կամ որոշ չափով լավ), 91 տոկոսը՝ Իրան, 88 տոկոսը՝ Միացյալ Նահանգներ, 86 տոկոսը՝ Եվրամիություն, 84 տոկոսը՝ Չինաստան, 80 տոկոսը՝ Վրաստան, 50 տոկոսը՝ Ռուսաստան, 44 տոկոսը՝ Ուկրաինա, 23 տոկոսը՝ Թուրքիա, 4 տոկոսը՝ Ադրբեջան։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները 2018-ի 87-92 տոկոս լավ գնահատականից նվազել է մինչև 50 տոկոս՝ 2023-ին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները 2018-ի 1-11 տոկոս լավ գնահատականը 2023-ին հասել է 23 տոկոսի, մինչդեռ Հայաստանի քաղաքացիների 75 տոկոսը հարաբերությունները վատ է համարում (2018-ի 85 տոկոսի համեմատ)։

Երկրորդ հարցախույզն անցկացվել է 2023 թվականի մայիսին Gallup International-ի հետ փոխկապակցված Marketing Professional Group-ի կողմից։ Սա գիտական հետազոտություն է՝ հիմնված Հայաստանի բնակչության պատահական ընտրանքի վրա։

Հարց. «Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը»։ 3.8 տոկոսը՝ միանշանակ դրական, 5.4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 63.4 տոկոսը՝ ոչ դրական, 18.5 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 8.9 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ արցախահայերը որպես էթնիկ փոքրամասնություն գոյություն ունենան Ադրբեջանում»: 2.8 տոկոսը՝ այո, 5.6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 77.7 տոկոսը՝ ոչ, 8.7 տոկոս՝ ավելի շուտ ոչ, 5.1 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Այս դատողություններից որի՞ հետ եք համաձայն»: Փաշինյանը փորձում է վարել հավասարակշիռ քաղաքականություն Արևմուտքի և Ռուսաստանի հետ՝ 32.8 տոկոս, Փաշինյանը փորձում է Հայաստանն ինտեգրել Եվրոպայի, Արևմուտքի և ՆԱՏՕ-ի շրջանակներ՝ 20.5 տոկոս, Փաշինյանը նպատակ ունի Հայաստանը մերձեցնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ 14.7 տոկոս, Փաշինյանի գործողություններն ուղղված են դուրս մղելու Ռուսաստանին Հայաստանից՝ 12.9 տոկոս, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Հարց. «Հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյոք անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն»։ 41 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ անհրաժեշտ է, 18.9 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ է, 12.2 տոկոսը՝ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 19.5 տոկոսը՝ անհրաժեշտ չէ, 8.5 տոկոս՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Թուրքիան իր դժգոհությունը հայտնեց Երևանում Նեմեսիսի արձանի տեղադրման կապակցությամբ և որպես առաջին քայլ փակել է իր օդային տարածքը հայկական թռիչքների համար։ Ի՞նչ եք կարծում, պետք է արդյոք ՀՀ կամ քաղաքային իշխանությունները տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնտաժեն Նեմեսիսի հերոսներին նվիրված հուշարձանը»։ 82.5 տոկոսը՝ միանշանակ ոչ, 7.7 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 2.6 տոկոս՝ միանշանակ այո, 3.5 տոկոսը՝ ավելի շուտ այո, 3.5 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Հարց. «Մասնակցե՞լ եք արդյոք 2018 թվականի հեղափոխությանը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 62.6 տոկոսը՝ ոչ, 37.4 տոկոսը՝ այո։ 2018 թվականի հետազոտության մեջ 91 տոկոսը՝ այո, 9 տոկոսը՝ ոչ։
Հարց. «Ըստ Ձեզ ճի՞շտ էր արդյոք ցուցարարների կողմից ճանապարհների և խաչմերուկների փակումը՝ և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 44.5 տոկոսը՝ այո, 50.8 տոկոսը՝ ոչ։ 2018 թվականի հետազոտության մեջ՝ 87.1 տոկոսը՝ այո, 8.7 տոկոսը՝ ոչ։

Հարց. «Հեղափոխությունից անցել է հինգ տարի։ Այս ընթացքում որքանո՞վ են արդարացել ձեր սպասումները»: 2023 թվականի հետազոտության մեջ 3.8 տոկոսը՝ ամբողջությամբ արդարացան, 21.5 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 18 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 52.1 տոկոսը՝ չարդարացան։ 2018թ.-ի հետազոտության մեջ 14.4 տոկոսը՝ ամբողջությամբ չարդարացան, 64.2 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 7.6 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 10.9 տոկոսը՝ չարդարացան։

Հարց. «Գնահատեք վարչապետ Փաշինյանի գործելաոճը»։ 2023 թվականի հետազոտության մեջ 5.4 տոկոսը՝ լիովին դրական, 13,4 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 24.2 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ բացասական, 10 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել: 2018 թվականի հետազոտության մեջ 45.4 տոկոսը՝ դրական, 46.2 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 3.9 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 2.4 տոկոսը՝ բացասական։

Մենք բոլորս ունենք մեր անձնական կարծիքը, սակայն կարևոր է իմանալ, թե Հայաստանի քաղաքացիներն ինչ են մտածում այս հարցերի մասին։ 2018 թվականից մինչև 2023 թվականը նրանց ընկալման մեջ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company