ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Լիզպոնի Գործողութեան 40-Ամեակ Երգի Մը Պատմութիւնը. Հայ Դատի Պահանջատիրութեան Ուխտապահներու` Լիզպոնի Հինգի Յիշատակը Յաւերժացնող Երգերուն Պատգամները

27 Հուլիս 2023

Լիզպոնի 5-ին արարքը հոգեկան եւ գաղափարական հրթիռ էր, որ հետագային այն բոցը հանդիսացաւ, որ վառեց արցախեան ազատագրութեան պայքարի կրակը` իրար միախառնելով Լիզպոնն ու Արցախը, փաստելով, որ երէկ եւ միշտ մէ՛կ է հայ մարտիկներու կտրած ուղին:

Լիզպոնի հինգին ռումբին ցնցիչ արձագանգը հասած էր Շուշի եւ Ստեփանակերտ: Անոնց գերագոյն զոհաբերութեան ոգեշնչող խորհուրդով Արցախի մէջ երիտասարդներ երդուեցին` «Անբիծ պատիւովը ձեր ընդարձակել պայքարը մեր»:

Այսպիսով, 1988-ին Լիզպոնի տղոց պայքարին միացան անվեհեր մարտիկները: Արցախեան լեռնաշխարհին մէջ քալող աստուածներուն կողքին, զանոնք յորդորելով` պաշտպանեցիք մեր հողը ու թիզ առ թիզ վերատիրացանք անոր:

Հայ ազգային ազատագրական պայքարի տարեգրութեան ցայտուն դրսեւորումներէն մէկը հանդիսացող Լիզպոնի զոհաբերութեան հերոսներուն մասին երգուող երգերու շարքին է 1988-ին լոյս ընծայուած «Մասիս սարը ձեզմով հպարտ» երգը:

Երգի խօսքերուն, երաժշտութեան եւ մեկնաբանութեան հեղինակը նոյնպէս Վարդան Եսայեանն է:

Վարդան այս երգը յատուկ գրած է արցախահայութեան պոռթկումի, ցոյցերու, Հայաստանին միանալու պահանջի ու մանաւանդ Արցախի ազատագրական պայքարի մեկնարկի տարին: Արցախահայութեան պահանջատիրութիւնը նոր էջ մը բացաւ Հայ դատի պատմութեան մէջ, կամրջուած` Լիզպոնէն Արցախ:

Վարդան արեւելահայերէն գրած երգի բառերուն առաջին տողով կ՛ակնարկէ 1983-ի եւ 1988-ի միջեւ հինգ տարին` «Հինգ տարի է, հինգ հերոսներ»: Երգը ընթացք կ՛առնէ Լիզպոնէն ժառանգուած արցախահայութեան հաւատքը, յուշը, վրէժը, ու մանաւանդ որ` «Հայրենիքում վանքն ու զանգեր, Ձեր կանչերով ղօղանջում…»: Կրկներգը Մասիս սարն է, որ Վաչէ Տաղլեան յաճախ Վարդանին ակնարկած էր իր խորհուրդներուն մէջ. Արարատին հասնելու հայաբորբ յանձնառութիւն եւ նուիրումի ցեղային առանձնայատկութիւն: Երգը իր կառուցուածքով` բառերու, միտքերու շարահիւսուածքով, քիչ մը բարդ է:

Երաժշտութիւնը, Վարդանի ոճի դրուածքով, կրկին մելամաղձոտ է, հոն կան ելեւէջներ: Մեղեդիին մէջ կը զգանք յուզական բովանդակութիւնը:

ՄԱՍԻՍ ՍԱՐԸ ՁԵԶՄՈՎ ՀՊԱՐՏ

Խօսք եւ երաժշտութիւն` Վարդան Եսայեանի

Հինգ տարի է, հինգ հերոսներ,
Հինգ էլ հաւատք մեր սրտում,
Յուշի օրեր, անզուսպ սուրեր,
Յուշ վրէժի պայքարում,
Հայրենիքում վանքն ու զանգեր,
Ձեր կանչերով ղօղանջում,
Ձայն են տալիս, ջնջել տարէր,
Ու չջնջուէք հայ մտքում:

Կրկներգ.

Մասիս սարը ձեզմով հպարտ,
Յոյսի կամքն է նոր հոգւում,
Շուրջ բազմել է սէգ Արարատ,
Քաջերն ձեր անուամբ երդւում:

Հինգ տարի է, նորից կ՛ապրէր,
Նորից նոր մէկ մեզ համար,
Հերոսների ջահ էք վառէր,
Խրախուսել միշտ պայքար,
Երկինքն հայոց երգ էք հիւսել,
Սաւառնում վեհ սարէ սար,
Թէ հինգ տարուց դարեր անցնեն,
Դուք կը լինէք նորից դար:

Կրկներգ.

Մասիս սարը ձեզմով հպարտ…

Իմ սուրբ քաջեր, կանգ մի՛ առէք,
Ողջ սրտերուն հայութեան,
Գալու օրեր ձեզմով կը զգանք,
Մեզ կ՛արշաւէք Հայաստան,
Ուղղուած ձեր սէր որպէս պատգամ,
Գրուեց հայոց պատմութեան,
Մարտի ընկեր եւ բարեկամ,
Ձեզ պիտ ապրենք յաւիտեան:

Կրկներգ.

Մասիս սարը ձեզմով հպարտ…

Յաջորդ երգը «Լիզպոն գնացին» երգն է, որ դարձեալ, ծանօթ է իբրեւ «Յիշէք, հայորդի՛ք, անունը նրանց» երգի տողով: Սոյն երգը ծնունդ է հայրենի արուեստագէտի, խօսքերու եւ երաժշտութեան հեղինակն է երգիչ, երաժիշտ, քամանչահար Աշոտ Վարդանեանը, որ Հայաստանի պետական գուսանական համոյթի մենակատարներէն է եղած:

Վարդանեան երգին մէջ եթէ մէկ կողմէ կը նկարագրէ Լիզպոնի հինգ նահատակներու անձնուրացութիւնը, միւս կողմէ` պահանջատիրական արարք կը սեպէ, վերակենդանանալու մասին: Ի զուր չէ, որ կրկներգին մէջ կտրական կերպով շեշտադրած է` «Դէ, զարկէ՛ք, զարկէ՛ք մինչեւ շունչ վերջին, Արժանի լինենք փառքի պսակին» բառերը:

Երգին հեղինակը` Աշոտ, հոն ներկայացուցած է հայ անձնուրացներու կարողականութիւնն ու անկոտրում կամքը եւ թշնամիի արժանի պատիժ հասցնելու գաղափարները:

Յատկապէս վերջին տունին մէջ կ՛ընդգծուի այն իրողութիւնը, որ հայկազեան ցեղին պատկանող հինգ արիասիրտ քաջեր` ականջալուր իրենց նախնեաց կտակին, զոհուեցան յանուն Հայ դատի ու ազգային անմոռաց տենչերու իրականացման: Անոնք աշխարհին ապացուցեցին, որ պահանջատէր են եւ ոչ թէ` մարդասպան:

«Լիզպոն գնացին» երգի երաժշտութեան տեսակը աշխուժ է, կշռութաւոր քայլերգանման ոճով, խրոխտ ու խանդավար: Խրախուսիչ, յատկապէս խմբային երգեցողութեան ընթացքին` ոգեւորիչ:

Նշենք, որ սոյն երգը 1994-ին ներառուեցաւ Ներսիկ Իսպիրեանի հրապարակած «Անմահ հերոսներ» խորագիրը կրող ձայնապնակին մէջ:

Աւելցննք նաեւ, որ «Լիզպոն գնացին» երգը Հայաստանի եւ Արցախի մէջ լայն ժողովրդականութիւն կը վայելէ, քանի որ զանազան առիթներով, այլ նախաձեռնութիւններու ընթացքին տարբեր երգիչներու կողմէ կը հնչէ նաեւ, ինչպէս` երգիչ Մաւր Մկրտչեանի, Արծրուն Անանեանի եւ այլ աշուղական նուագախումբերու կողմէ:

ԼԻԶՊՈՆ ԳՆԱՑԻՆ


Խօսք եւ երաժշտութիւն` Աշոտ Վարդանեանի

Յիշէք, հայորդի՛ք, անունը նրանց,
Լիզպոն գնացին մահին ընդառաջ,
Բայց նրանք միշտ կան ու կ՛ապրեն այնքան,
Քանզի ապրում են հայն ու Հայաստան:

Դէ, զարկէ՛ք, զարկէ՛ք մինչեւ շունչ վերջին,
Արժանի լինենք փառքի պսակին:

Պատմութիւնն հայոց դաժան է եղել,
Դարեր շարունակ շատ ենք կոտորուել,
Բայց պիտի շտկենք պատմութիւնը մեր,
Անցեալի կեանքին պարտական ենք դեռ:

Դէ՛ զարկէ՛ք, զարկէ՛ք մինչեւ շունչ վերջին,
Արժանի լինենք փառքի պսակին:

Պիտի ծածանուի՛, ծածանուի՛ կրկին,
Սուրբ Եռագոյնը Մասիսի գլխին,
Պիտի միւռոնուի հողը հայկական,
Այն ժամ պիտ, երգենք անկա՛խ Հայաստան:

Դէ՛ զարկէ՛ք, զարկէ՛ք մինչեւ շունչ վերջին,
Արժանի լինենք փառքի պսակին:

Յանուն Հայ դատի նրանք զոհուեցին,
Ամբողջ աշխարհին ապացուցեցին`
Պահանջատէր ենք եւ ոչ` մարդասպան,
Նրանք փառք բերին ամբողջ հայութեան:

ԱՒՕ ԳԱԹՐՃԵԱՆ
aztagdaily.com

(Շար. 9)

Նախորդ՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ հոդվածները

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company