ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Անբեկանելին, անառարկելին, անխախտելին

26 Օգոստոս 2023

1990 թւականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագոյն խորհուրդը վաւերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին» անւանումը:

Փաստաթուղթը ոչ միայն հռչակեց Հայոց անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը, այլեւ՝ նրա երկու հատւածների՝ Հայաստանի ու Արցախի միաւորման փաստացի իրողութեանն իրաւական տեսք տւեց:

Իրականում, Անկախութեան Հռչակագիրը հիմնւում էր Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի՝ 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» համատեղ որոշման վրայ. «Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը, արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրաւունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքը, հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ, զարգացնելով 1918 թւականի Մայիսի 28-ին ստեղծւած Անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը»,- ասւած էր Հռչակագրի նախաբանում:

Եւ դա բնական էր, քանի որ դեռեւս 1988 թւականին մեկնարկած Արցախեան շարժման նպատակը թէ՛ Արցախի միացումն էր Հայաստանին, թէ՛ Հայաստանի անկախացումը:

Անկախութեան հռչակագրի հէնց վերը նշւած նախաբանն էր, որ դարձաւ Հռչակագրի առանցքը: Փաստօրէն, այս Հռչակագրի շնորհիւ անկախութեան գաղափարը հիմքը դրւեց երկու յենասիւնի վրայ. առաջինը՝ Հայաստանը, իսկ երկրորդը՝ Արցախը:
Անկախութեան Հռչակագրի նախաբանը երբեւէ դեկլարատիւ բնոյթ չկրեց: Ելնելով դրանից, Լեռնային Ղարաբաղը, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութեան դուրս գալու հետ կապւած հարցերի լուծման կարգի մասին» 1990 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրէնքի հիման վրայ՝ 1991 թւականի սեպտեմբերի 2-ին, հռչակվեց իր անկախութիւնը, իսկ ՀՀ Գերագոյն խորհրդի որոշումով 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացւեց հանրաքւէ, որի արդիւնքների հիման վրայ, սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագոյն խորհուրդը Հայաստանի Հանրապետութիւնը հռչակեց անկախ պետութիւն, իսկ աւելի ուշ, Արցախեան առաջին ազատամարտի տարիներին, հայ ժողովրդի պայքարի, մաքառումների, զրկանքների եւ զոհողութիւնների շնորհիւ ամրագրւեց այդ բոլորը:

Անկախութեան Հռչակագրի 33-ամեակի առիթով, իր «շնորհաւորական» ուղերձում Նիկոլ Փաշինեանը թիրախաւորեց Հռչակագրի հէնց այդ հատւածը, յայտարարելով. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծութիւնն ի ցոյց է դնում, որ մենք ի վերջոյ ընտրել ենք այնպիսի խօսոյթ եւ բովանդակութիւն, որի հիմքում դրւած է մեզ Խորհրդային Միութեան մաս դարձրած բանաձեւը. խօսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խօսոյթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մէջ էր պահելու մեր հարեւանների հետ»,- աւելացնելով՝ «Կառավարութեան որդեգրած խաղաղութեան օրակարգը՝ անկախութեան օրակարգն է, որովհետեւ եթէ ունենանք խաղաղութիւն, կունենանք անկախութիւն: Քանի դեռ չունենք խաղաղութիւն, ԽՍՀՄ ուրւականը թեւածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Անկախութեան Հռչակագրի մասին ՀՀ գործող վարչապետի մակերեսային մեկնաբանութիւնը ոչ այլ ինչ է, քան հասարակութեանը էժանագին մանիպուլեացիայի ենթարկելու հերթական փորձ՝ թշնամու կողմից պարտադրւած եւ ՀՀ գործող իշխանութիւնների կողմից ամբողջովին իւրացւած ազգակործան օրակարգն իրականացնելու համար:
Ըստ էութեան, Փաշինեանը հերթական անգամ յայտարարում է, որ ենթադրեալ խաղաղութեան հասնելու, «չաղ ու բախտաւոր» ապրելու համար անհրաժեշտ է եւ պէտք է հրաժարւել ազգային իղձերից ու տեսլականից, «սովետական ուրւականի» փոխարէն՝ ենթարկւելով «թուրքական ուրւականին»:

Անկախութեան հռչակագրի 33-ամեակի առիթով Նիկոլ Փաշինեանի հակապետական ու հակազգային ուղերձի առանցքը միանշանակ Հայաստանի թուրքացումն է, որի մէջ է խտացած նրա որդեգրած ողջ արժէքային համակարգը, քաղաքական աշխարհայեացքն ու գաղափարախօսութիւնը, եւ որի իրագործման համար անհրաժեշտ է պարտւած, պայքարի կամքը կորցրած, նկարագրից զրկւած ու նիւթապաշտ ցեղակոյտ: Այս ուղերձը հասարակութեանը ցեղակոյտի վերածելու ճանապարհին հերթական քայլն է:

Մենք չպէտք է մոռանանք, որ 1990 թւականի օգոստոսի 23-ին ընդունւած Անկախութեան Հռչակագիրը հայութեան իրարայաջորդ մի քանի սերունդների երազանքների եւ իղձերի խտացումն է, դրանք կեանքի կոչելու կամքի ու վճռականութեան մարմնաւորումը:

Կանցնեն տասնամեակներ, կը գան ու կը գնան սերունդներ, կը գան ու կը գնան իշխանութիւններ, կընդունւեն բազմաթիւ օրէնքներ, կը բեկանւեն որոշները, կը խմբագրւեն կամ փոփոխութեան կենթարկւեն միւսները: Փոփոխութեան կենթարկւի անգամ ՀՀ Սահմանադրութիւնը (ինչպէս, որ դա արւել է մի քանի անգամ՝ դրա ընդունումից ի վեր): Սակայն այս եւ գալիք բոլոր սերունդները պարտաւոր են սրբութեան սրբոցի պէս պահպանելու Անկախութեան Հռչակագրի հիմքում ընկած եւ դրա առանցքը կազմող ազգային մտածողութեան հիմնարար բաղադրիչները:

Հայոց պետականութեան ողնահարը հէնց այդ բաղադրիչներն են, առանց որոնց փլելու է ողջ համակարգը:

«ԱԼԻՔ»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company