ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Որովհետեւ Դաշնակցութիւնը «Կիրակոս» է…»

20 Դեկտեմբեր 2018

(Վ. Տերյանի ավագ եղբայր, անվանի մտավորական Ջավախեցու մտորումները ՀՅԴ-ի մասին)

ՈՒսուցիչ, հայ մամուլի երկարամյա թղթակից, քահանա, հայ հասարակական-մտավորական շրջանների անվանի ներկայացուցիչ Ջավախեցին` Ղազարոս Տեր-Գրիգորյանը (1874-1937 թթ.), բանաստեղծ Վահան Տերյանի ավագ եղբայրն է: Հայրենի Ջավախքի Գանձայի գյուղական դպրոցն ավարտելուց հետո պատանի Ղազարոսը շարունակում է իր ուսումը և ավարտում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:

Ջավախեցին ապրեց ծանր, դժվարին ու անհանգիստ կյանքով: Հայկական կամ օտար վայրեր` Ախալքալաք, Շչիգրի, Մոզդոկ, Անդիժան, Տաշքենդ և այլն, տեղափոխվելուց կարճ ժամանակ անց նա դառնում էր տեղի կրթական և հրատարակչական կյանքի կազմակերպիչն ու առաջնորդողը: Նրա պատմվածքներում, իրապատումներում, հրապարակումներում, հոդվածներում, նամակներում, թղթակցություններում և ակնարկներում արտացոլված են 20-րդ դարասկզբի հայ գավառական, գյուղական միջավայրը, հայ դպրոցին, ուսուցչին, մտավորականին, և, ընդհանրապես, տվյալ գավառում ապրող հայությանը հուզող խնդիրները: Իրավահավասարության և արդարության գաղափարները Ջավախեցու կյանքի ուղենիշն էին, որոնց տարածումը մեծ մտավորականի համար դարձել էր ժամանակի հրամայական:

Ջավախեցու գործերը ժամանակին լույս են տեսել ինչպես առանձին գրքույկներով, այնպես էլ ցրված են մի քանի տասնյակ անուն թերթերի և ամսագրերի էջերում («Մշակ», «Մուրճ», «Արշալոյս», «Յառաջ», «Անկախ մամուլ», «Ժամանակ», «Աշխատանք», «Հորիզոն», «Հասկեր», «Սուրհանդակ», «Աղբիւր», «Ջաւախք», «Արեգ», «Արեւ», «Молоть», «Մարտակոչ», «Գրական շաբաթ», «Գործ» և այլն): Ջավախեցին հանդիսացել է ժամանակի մտավորական շրջանակների վառ ներկայացուցիչը, առանձնակի ջերմ են եղել վերջինիս և Հովհ. Թումանյանի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք առանձին քննարկման նյութ են:

Ելնելով Ջավախեցու պատկառելի ժառանգությունն ամբողջացնելու և սերունդներին նորովի մատուցելու կարևորությունից` կատարված տևական պրպտումների, ժամանակի մամուլի և զանազան ժողովածուների էջերում երկարատև փնտրտուքի արդյունքում տողերիս հեղինակը կազմեց և 2016 թ. հրատարակության ներկայացրեց Ջավախեցու երկերի ժողովածուն: 864 էջ ծավալով հաստափոր այդ հատորի առաջաբանում գիտական հենքի վրա առաջին անգամ ամբողջացվեց նաև Ջավախեցու անցած փոթորկուն ուղին:
Ջավախեցին իր գաղափարական հայացքներով հարել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: 1918 թ. ՀՅԴ-ի կողմից Թիֆլիսում հրատարակվող ռուսալեզու «Молоть» թերթում Ջավախեցին տպագրում է Միջին Ասիայից ուղարկած մի քանի հեռագրեր, որոնցից երկուսում տեղեկացվում են ՀՅԴ Աշխաբադի մարզային ժողովի և անդրկասպյան քաղաքներում ՀՅԴ-ի ծավալած գործունեության մասին: Հեռագրերից երրորդը ներկայացնում է ՀՅԴ Թիֆլիսի կառույցի համագումարը, քննարկված հարցերն ու ընդունած որոշումները («Молоть», 3.I.1918, 18.II.1918): Ջավախեցին հանդես է գալիս որպես թերթի սեփական թղթակից: Հեռագրերից դժվար է պարզել, թե Ջավախեցին թիֆլիսյան կուսակցական ժողովին անձա՞մբ է մասնակցել, թե՞ ժողովի վերաբերյալ տեղեկությունը ստացել է մեկ ուրիշից:

1915-1917 թթ. Անդիժանից Ջավախեցին ակտիվորեն թղթակցում է Բաքվի «Արեւ» օրաթերթին: 1915 թ. երկու համարում հրատարակվում է «Տխուր խոհեր» ակնարկաշարը, որի երկրորդ մասում հեղինակի մտորումներն են ՀՅԴ-ի մասին: Չընդունելով կուսակցության հասցեին արված քննադատությունները` Ջավախեցին վերջինիս համեմատում է Քոռ Դավիթենց տան ծառայի` Կիրակոսի հետ, որին տեղի-անտեղի ամեն բանում մեղադրում են:

Ստորև ներկայացնում ենք մեծ մտավորականի ապրումները լավագույնս բնութագրող «Տխուր խոհեր» փոքրիկ ակնարկաշարը:

Պ.գ.թ. Վահե Սարգսյան

ՏԽՈՒՐ ԽՈՀԵՐ

I
ՄԱՐԴԸ

«Մի մարդ է մեռել» և ամենքը ողբում են այդ մահը:
Ի՞նչ է արել հանգուցեալը, որ իր մահով ամենքին լացացնում է:
Դպրոցն աւարտելուց յետոյ, փոխանակ ըստ սրբագործուած սովորութեան ինքզինքը «ազգային անկելանոց» նետելու՝ հայ դպրոցում վարժապետ դառնալու, Բագ. նաւթահանքերում ծառայութեան է մտնում և 15-20 տարի ծառայելուց յետոյ ընկերութեան կառավարիչ է դառնում:
Եւ այդ ամբողջ ժամանակի ընթացքում գիտէ՞ք ինչ է անում հանգուցեալ Գրիգոր Աղաջանեանը…
– Մարդ բանուորների հետ մարդավարի է վարւում…
Եւ մարդ բանուորները ողբում են մարդ կառավարչի մահը…
Խե¯ղճ բանուորներ… Էնքան մարդ չեն տեսել իշխանաւորի, կառավարչի պաշտօնում, էնքան զուրկ են եղել մարդավայել վերաբերմունքից, որ հարկաւ հարազատի պէս պիտի ցաւէին ու ողբային հազուագիւտ մարդ կառավարչի մահը…
Խե¯ղճ բանուորներ…

II
ՀԱՅ ՄԱՐԴԸ

Մեծ քաղաքներում շատ թէ քիչ աչքի ընկնող ծառայողներին սովորաբար տարին մի անգամ արձակուրդ է տրւում ֆիզիքապէս ու «հոգեպէս» հանգստանալու համար…
Բագւում մի ծառայող էլ ամառս մի ամսեայ արձակուրդ է ստանում:
Եւ գիտէ՞ք ի՞նչ է անում այդ «տարօրինակ» ծառայողը…
Փոխանակ Կիսլավօդսկ կամ Պեատիգօրսկ գնալու ֆիզիքապէս ու հոգեպէս «հանգստանալու», իբրև հայ մարդ Էջմիածին է գնում՝ իր անտէրունչ, վտարանդի ազգակիցներին խնամելու…
Ու մեռնում է իր պարտքը կատարելիս…
Եւ ահա հայոց ազգը ողբում է հայ մարդու մահը…
Խե¯ղճ հայոց ազգ…
Այնքան հայ մարդ չէ տեսել, որ երբ մի հայ մարդ է մեռնում՝ սուգ ու շիւան է բարձրացնում… ազգովին սգում…
Խե¯ղճ հայոց ազգ…

III
«ԿԻՐԱԿՈՍԸ»

Քօռ Դաւիթենց տանն ամեն բանի պատճառը ծառան՝ Կիրակոսն էր ու ամեն բանի մէջ մեղաւորը նոյն Կիրակոսը:
Արտի ճամբին սայլի սեռն էր կոտրւում՝ Կիրակոսն էր քոթակ ուտողը – ախր ինչո՞ւ քիչ չէին բարձում, որ չկոտրուէր… թէև Կիրակոսը հօտաղ էր միայն ու սայլ բարձողները տանտիրոջ հարազատ տղայքն էին միշտ…
Ապուրը թափւում էր թոնրի վրայ շատ եփուելուց, տանտիկինը շերեփը Կիրակոսի գլխին էր քօթտացնում՝ թէ «քօ’ռ ես, չե՞ս տեսնում ապուրը թափւում է…», թէև ապուր եփողը Կիրակոսը չէր բնաւ:
Մի օր էլ դռանը նստած՝ հօնգուր-հօնգուր լալիս էր Կիրակոսը:
– Ինչո՞ւ ես լալիս, հարցնում եմ, Կիրակո’ս, ի՞նչ է պատահել:
– Էլ ի՞նչ պատահի… Աղիս նորահարսը աղջիկ է բերել… պատասխանում է Կիրակոսն ու հօնգուր-հօնգուր հեկեկում:
– Լա’ւ, բերել-բերել, քեզ ի՞նչ կայ, որ լալիս ես, յիմար տղա¯յ…
– Լա¯ւ ես ասում՝ քեզ ի’նչ կայ որ… չէ՞ որ դրա մէջ էլ ինձ պիտի մեղադրեն…
Ու հօնգուր-հօնգուր հեկեկում է խեղճ Կիրակոսը…

IV
Հայոց ազգի մէջ մի կուսակցութիւն է եղել, անունը՝ «Դաշնակցութիւն»:
Կուսակցութիւններ եղել են ու կան ամեն ազգի մէջ, ամեն ժամանակ ու ամեն ուղղութեան:
Կան և հայերիս մէջ ու «Դաշնակցութիւնը» դրանցից ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը:
Բայց էդ «քեամբախտ» կուսակցութիւնը կարծես չար աստղի տակ է ծնուել ու որոշ թայֆայի, որոշ մարդոց համար «Կիրակոս» դառել…
Հայաստանն իր աշխարհագրական դիրքի ու քաղաքական պայմանների շնորհիւ հազար-հազար տարիներից ի վեր ենթակայ է եղել ու ենթակայ է զանազան ազգերի արշաւանքին ու աւերածին:

Հայ երկիրն անցեալում աւերել են՝ յոյնն ու պարսիկը, արաբն ու սելճուկը, թիւրքն ու քուրդը…
Սակայն ոչ ոքի մտքովն անգամ չէ անցել մեղադրել սրան կամ նրան:
Բայց հիմա հէնց որ «մի հաւի քիթ արիւնի» Հայաստանում թէ Հայաստանից դուրս – մեղաւորը «Դաշնակցութիւնն» է…
Ինչո՞ւ:
Որովհետև… «Դաշնակցութիւնը» Կիրակոս է…
Մէկիկ-մէկիկ տաճկական ահարկու լծից ազատւում են հպատակ քրիստոնեաները, ազատւում են կեանքի գնով, արիւնլուիկ, բզկտուած… Մնում են մեն-միայն հայերը, որ նոյնպէս ձգտում են ազատութեան: Ու տաճիկ կառավարութիւնը թէ’ անձամբ և թէ քրդերի միջոցով կոտորում է հայերին, ինչպէս կոտորում էր յոյներին, բօլգարներին, սերբերին…
– «Բայց հայերի կոտորածի պատճառը Դաշնակցութիւնն է»…
Ախր ինչո՞ւ: Չէ՞ որ յեղափոխական կուսակցութիւններ ունեցել են և’ միւս ազգերը, ունեցել են և’ հայերը «Դաշնակցութիւնից» առաջ էլ, յետոյ էլ…
Այնուամենայնիւ մեղաւորը «Դաշնակցութիւնն» է…
Որովհետև Դաշնակցութիւնը «Կիրակոս» է…
Աբդիւլ-Համիդի հրամանով ու դիւային ծրագրով Սասունում կոտորած է տեղի ունենում…
Պատճառը «Դաշնակցութիւնն» է:
Ադանայում հայերին ջարդում են…
Մեղաւորը «Դաշնակցութիւնն» է:
Նուիրական մարտիկների կեանքի գնով կռւում էր «Դաշնակցութիւնը» Կարմիր Սուլթանի դէմ…
Մեղաւոր էր:
«Սահմանադրական» Թիւրքիայի հետ հաշտուեց ու դաշն կապեց «Դաշնակցութիւնը»…
Մեղաւոր է:
Համաշխարհային պատերազմի ժխորում թօփ ու թուանքի, թագ ու թագաւորութեան տէր ազգեր են ոտի տակ գնում:
Կոտորւում են և’ հայերը…
Մեղաւորը «Դաշնակցութիւնն» է:
Բայց ամենից զարմանալին այն է, որ երբ Դաշնակցութեան կազմակերպած Վանի ինքնապաշտպանութիւնը փառաւոր յաջողութեամբ է պսակւում ու տասնեակ հազարաւոր կեանքեր փրկում…
«Դաշնակցութիւն» туть ни при чемь… Ինքնապաշտպանութեան ղեկավար ու զինուորական շտաբի կառավարիչը «Սահմանադիր-Ռամկավար» Արմենակ Եկարեան է դուրս գալիս…
Բայց հէնց որ խուճապն է սկսւում ու ճանապարհին փախստականները քրդի գնդակներից մեռնում են…
Մեղաւորը «Դաշնակցական» Արամն է:
Գաղթականների անունով յատկապէս նրանց կերակրելու համար փող են հաւաքում ամենքը (բացի «Դաշնակցութիւնից») ու ամենից շատ ղալմաղալով ու վայնասունով «Սահմանադիր-Ռամկավար» Համբարձում Առաքելեանը…
Բայց երբ գաղթականները ճանապարհին քաղցից մեռնում են…
Պատճառը «Դաշնակցութիւնն» է, մեղաւորը միշտ նոյն «Դաշնակցութիւնը»…
Որովհետև Դաշնակցութիւնը «Կիրակոս» է…

«Արև», 1915 թ., 29 սեպտեմբերի, N 159, 3 նոյեմբերի, N 189

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company