ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Գերլարված, սպասողական իրավիճակ է

05 Օգոստոս 2024

Մերձավոր Արեւելքը ծանր սպասման մեջ է։ Իսրայել-Իրան լարվածությունն աճում է։ Ամեն ինչ սկսվեց Թեհրանում  ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանությունով։ Թեհրանը խոստացավ անպատասխան չթողնել Հանիեի սպանությունը Թել Ավիվը հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած սցենարի։ Միացյալ Նահանգները, որ ըստ որ ոշ վերլուծաբանների, այս սրացման գլխավոր շահառուն է, պետքարտուղար Բլինկենի շուրթերով հատարարեց, որ Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հնարավոր հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել 24-48 ժամվա ընթացքում։ «Բացառապես պաշտպանական նպատակներով» ԱՄՆ-ի կործանիչների էսկադրիլիան երեւաց տարածաշրջանում։

«Գերլարված սպասողական իրավիճակ է եւ դա պայմանավորված է Բերյրութի հարավային արվարձաններում արված իսրայելական հրթիռակոծումով, որտեղ սպանվեց «Հեզբոլլահ»-ի ռազմական խորհրդի ամենահեղինակավոր անդամներից մեկը։ Սա իրավիճակի փոփոխություն էր այն առումով, որ որոշ ընկալումներով, Իսրայելը հատեց կարմիր գծերը՝ եւ՛ աշխարհագրություն փոխելու, եւ՛ ռազմական  գործողություններին հատուկ տարողունակություն ապահոեվելու առումով՝ հարվածելով գլխավոր դեմքերին»,- վերլուծելով ստեղծված իրավիճակը,  «Հրապարակ»-ին ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Նրա խոսքով, բացի վերոնշյալ սպառնալիքների շեմի բարձրացումից, Լիբանանում տրամադրությունների վրա ազդեցություն թողեցին ավիաթռիչքների հետաձգումը, առկախումը կամ չեղարկումը, ինչպես նաեւ օտարերկրյա դեսպանությունների՝ հատկապես ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կոչերը իրենց երկրների քաղաքացիներին՝ լքելու Լիբանանի տարածքը։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը եւս այդ երկրների թվում էր։ ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը կոչ էր անում չայցելել Լիբանանի տարածք, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Լիբանանում, զերծ մնալ թիրախավորված շրջաններ այցելելուց։

Գանտահարյանի խոսքով, հնարավոր սցենարների վերաբերյալ վերլուծությունները տարբեր են։ Տեսակետ կա, որ ավելի ընդգրկուն ու մեծածավալ գործողություններ կլինեն եւ ռազմական գործողությեւնները դուրս կգան Լիբանանի հարավից։

«Տարածաշրջանային առումով ընթանում է բազմակետային, թիրախային պատերազմ՝  Գազայի հատվածից դուրս, նաեւ Լիբանանի հարավն է, Կարմիր ծովը, Իրաքայան որոշ հենակետեր, բայց նաեւ այս պրոքսիները տեղ-տեղ նաեւ ուղղակի էին, երբ հարվածի տակ դրվեց Թել Ավիվը կամ Իսրայելը դեպի Իրան ԱԹՍ-ների խմբաքանակ ուղարկեց, որին պատասխանեց Իրանը՝ դարձյալ անօդաչուներով։ Ընթանում է բազմակետային սահմանափակ պատերազմ։ Մեկ այլ տեսությամբ, սա կարող է դուրս գալ վերահսկողությունից կամ ծրագրված գործողությունները սահմանափակից վերածվեն համապարփակի»,-ասում է Շահան Գանտահարյանը՝ շեշտելով, որ զսպիչ գործոնները պետք է աշխատեն, որպեսզի պատերազմը չվերածվի լայնածավալ տարածաշրջանային մեծ բախման։

Միեւնույն ժամանակ, մեր զրուցակիցը չի բացառում գործողությունների թեժացում՝ հաշվի առմելով, որ Իրանը հստակ խոսեց ցավոտ հակարավածի մասին, ինչին Իսրայելը արձագանքեց։ Այս առումով, ըստ Գանտահարյանի, բարդ է կանխատեսում անել։

Անդրադառնալով տեղի ունեցող զարգացումների ենթատեքստերին, մասնավորապես, ԱՄՆ-ի ներկայացուցչի հաճախակի այցերին տարածաշրջան, Շահան Գանտահարյանը չի բացառում ապագայի համար հնարավոր պայմանավորվածությունների հավանականությունը․ «Լիբանան-Իսրայել ցամաքային սահմանազատման օրակարգ կարող է իրականացվել, ինչը մտածելու տեղիք է տալիս առ այն, որ գլխավոր դերակատարների միջեւ չի բացառվում ընդհանուր ընկալումը՝ հրադադարի կետերի շուրջ կողմերին համաձայնեցնելու եւ ապա քաղաքական երկխոսության բանակցություններ սկսելու ուղղությամբ։ Այս  հանգրվանին նման օրակարգեր են երեւում, բայց մինչեւ այդ տարածաշրջանը անցնելու է նման տուրբուլենտ ցնցումների միջոց»։ Ինչ վերբաբերում է լիբանանահայ համայնքի անվտանգության խնդիրներին, հարցը տեղի հայ քաղաքական կուսակցությունների ուշադրության կենտրոնում է, որոնք Գանտահարյանի փոխանցմամբ, նիստ են անցկացրել եւ քննարկել հնարավոր սցենարներն ու դրանց նախապատրաստվելու ուղիները։ «Բարեսիրական միությունները համախմբվել են՝ քննարկելու ժողովրդի կարիքների բավարարմանն ուղղված ուղիները։ Լիբանանահայ համայնքը կուտակել է տարբեր ճգնաժամերից նվազագույն կորուստներով դուրս գալու փորձ։ Գիտեք, որ ճգնաժամերը բերում են նաեւ կենցաղային սուր խնդիրների՝ սննդի դեղորայքի, հիվանդանոցային, հոսանքի, ջրի մատակարարման։ Այդ կարիքները բավարարելու համար համայնքում կազմակերպված, միասնական աշխատանքի փորձը կուտակվել է եւ, բնականաբար, նման սցենարները քննարկվում են տարբեր մակարդակներում, որպեսզի հնարավոր ճգնաժամի հետեւանքները՝ փորձ կատարվի հաղթահարել»,-եզրափակում է Գանտահարյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company