ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները նպաստել են Լիբանանում լարվածության որոշակի թուլացմանը

16 Օգոստոս 2024

Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ Դոհայում անցկացվող բանակցություններն իրենց դրական հետքն են թողել Լիբանանի հասարակության մոտ առկա հոգեբանական լարվածությունը թոթափելու առումով։ Նախօրեին մեկնարկած բանակցությունների ընթացքում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանը:

Վերջինս հայտնեց, որ Լիբանանի հարավային հատվածում՝ Իսրայելի հետ սահմանային հատվածներում, որոշակի ընդհատումներով շարունակվում են ռազմական բախումները, սակայն ոչ այնքան թեժ, որքան որոշ ժամանակ առաջ էր։ «Օրինակ՝ նախօրեին ավելի սաստիկ էին բախումները, այսօր համեմատաբար մի քիչ ավելի հանգիստ է»,-իր խոսքում նշեց Գանտահարյանը։Միջազգայնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ ավիաընկերություններ հաղորդել են, թե վերսկսելու են իրենց թռիչքները դեպի Լիբանան։ «Անշուշտ, սա ինչ-որ կերպ նաև նպաստում է հասարակության շրջանում տիրող լարված մթնոլորտի լիցքաթափմանը»,-նկատեց զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ այժմ ամենաուշագրավ հանգամանքը Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ Դոհայում նախօրեին մեկնարկած բանակցություններն են՝ չնայած այն փաստին, որ բանակցությունների արդյունքների վերաբերյալ առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չկա, որովհետև բանակցությունները դեռևս չեն ավարտվել։

Շահան Գանտահարյանի բնութագրմամբ՝ այս համատեքստում կա շատ կարևոր երկու ցուցիչ. «Առաջինը՝ Միացյալ Նահանգների Սպիտակ տան հրապարակած հայտարարությունն է այն մասին, որ Իսրայելը պատերազմի առումով իր առջև դրված խնդիրները լուծել է, հաղթել է պատերազմը։ Սա առաջին հերթին Իսրայելի աջակցության, զորակցության կամ ռազմավարական գործընկերության դիրքերից արված հայտարարության տպավորություն է թողնում, սակայն կարծում եմ, որ բանակցությունների՝ դեռևս ընթացքի մեջ լինելու պարագայում Վաշինգտոնի կողմից արված նման հայտարարությունը փաստում է այն մասին, որ վերջինս ցանկանում է ասել՝ Իսրայելը պետք է համաձայնի հրադադար հաստատելուն։ Այսինքն, երբ նշում է, որ Թել Ավիվը լուծել է իր խնդիրները, հաղթել է պատերազմում և այլն, դա, ըստ էության, Իսրայելին ուղղված դիվանագիտական ուղերձ է հանդիսանում։

Երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն էր, որ քուվեյթյան լրատվամիջոցներից մեկը, որը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակների կանխատեսումներով, խոսել է այն երևույթի մասին, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման նոր ղեկավար Յահյա Ալ Սինվարը բանակցությունների ընթացքում ճկունություն է ցուցաբերում»,-ասաց զրուցակիցը՝ հիշեցնելով, որ բանակցությունները միջնորդավորված են ընթանում, և դրանց հիմնական միջնորդներն են Միացյալ Նահանգները, Կատարը և Եգիպտոսը։

Գանտահարյանի խոսքով՝ վերոնշյալ երկու ուշագրավ հանգամանքներն, ընդհանուր առմամբ, սկսել են դրական միտումի նախադրյալներ ցույց տալ։ «Այդուհանդերձ, ընդհանուր գնահատականի առումով այսքանը կարող եմ նշել, քանի որ դեռևս չգիտենք, թե ի՞նչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ այս ընթացքում։ Այն, որ դրական նախադրյալներ կան, ամեն դեպքում, դրանք տեսանելի են»,-ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը՝ շեշտելով, որ օրինակ, երբ օտար ավիաընկերություններն, այդ թվում՝ ֆրանսիական Airfrance-ը հայտարարում է, որ պատրաստվում է վերականգնել թռիչքները դեպի Լիբանան, բնականաբար, ավիաընկերությունն իր պետությունից է ստանում նման պատվեր և բնական է, որ այդ պարագայում ֆրանսիական պետությունն ուրեմն ունի համապատասխան տեղեկություն անվտանգային իրավիճակի վերաբերյալ։«Այս մի քանի հանգամանքները Լիբանանի հասարակության մոտ ստեղծում է, ընդհանուր առմամբ, ավելի լիցքաթափված և հանգստացած վիճակ, քան մի քանի օր առաջ էր»,-եզրափակեց Շահան Գանտահարյանը՝ հույս հայտնելով, որ այս միտումները կշարունակվեն։ Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են Կաթարի մայրաքաղաք Դոհայում օգոստոսի 16-ին։ Բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ Կատարի կողմից բանակցություններին մասնակցում է Էմիրության վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։

Խորհրդակցություններին Վաշինգտոնը ներկայացնում են ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով համակարգող Բրեթ Մաքգուրքը։

Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է Մոսադի հետախուզության տնօրեն Դեյվիդ Բարնեան, Եգիպտոսը ներկայացնում է հանրապետության հետախուզական ծառայության ղեկավար Աբբաս Քամելը։Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը ներկայացուցիչներ չի ուղարկել բանակցություններին։

Դավիթ Մամյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company