ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Քննարկում
  • Հոդվածներ

«Ազդակ»ի խմբագրական – Ակնարկ. Սիւնիքը` Մոսկուայի Եւ Թեհրանի Արանքին

09 Սեպտեմբեր 2024

Սիւնիքի ստանալիք կարգավիճակին ուղղութեամբ Իրանի դիրքորոշումը փուլ առ փուլ կը սաստկանայ, անշուշտ առայժմ հռետորաբանական մակարդակի վրայ: «Զանգեզուրեան միջանցք»-ի ուղղութեամբ Թեհրանի դիրքորոշումը որոշ հոլովոյթէ կ՛անցնի:

Այսպէս. Իրանը նախ յայտարարեց, որ Հայաստանի հետ իր դարաւոր սահմանի որեւէ փոփոխութեան դէմ է: Ապա այլ բաղադրիչներ ներառուեցան այս դիրքորոշումին: Թեհրանը դէմ է տարածաշրջանին մէջ աշխարհաքաղաքականութեան փոփոխութեան, եւ երրորդ` Թեհրանը դէմ է նաեւ, որ տարածաշրջանին մէջ ժողովրդագրական փոփոխութիւն տեղի ունենայ:

Առաջինը ընդհանուր մօտեցում է եւ քաղաքական մակարդակով միանշանակօրէն հասկնալի: Միջազգային մակարդակի վրայ ընդունուած սահմաններու փոփոխութիւնը մերժելի է: Երկրորդի պարագային խառն ուղերձներ կան: Աշխարհաքաղաքականութեան փոփոխութիւնը նախ եւ առաջ կրնայ ընկալուիլ Արեւմուտքի տարածաշրջան թափանցման քաղաքականութեան դէմ ըլլալու հասկացողութեամբ: Երրորդը ուղիղ հասցէական է: Ուղղուած է Ազրպէյճանին եւ պատասխան է Պաքուի առաջ քշած «ազրպէյճանցիներու Հայաստան վերադարձ»-ի պահանջին կամ «Արեւմտեան Ազրպէյճան»-ի տեսութեան:

Ուրեմն, առաջինը ընդհանուր սահմանը անփոփոխ պահելու մասին է, երկրորդը Արեւմուտքին կ՛ուղղուի անուղղակիօրէն, երրորդը շեշտակիօրէն Ազրպէյճանին պատասխան է:

Այստեղ կը նկատուի, որ Թեհրանը խնամքով շրջանցած է Ռուսիոյ դաշնութիւնը, որ հիմնական շահագրգիռներէն է միջանցքի գործարկման: Եւ ահա Ռուսիոյ նախագահին այցելութիւնը Պաքու եւ անկէ ետք պաշտօնական Մոսկուայի կատարած յայտարարութիւնները պատճառ հանդիսացան, որ Թեհրանը այս հարցին մէջ ամէնէն խիստ ձեւով իր սլաքները ուղղէ Մոսկուային:

Դիտարժան բաժին է նաեւ այն, որ համաժամանակեայ ընթացան երկու իրադրութիւններ: Պաշտօնապէս յայտարարուեցաւ, որ Հայաստան- Ազրպէյճան խաղաղութեան պայմանագիրի նախագիծէն դուրս հանուած է միջանցքին վերաբերող կէտը, մինչ օրակարգը կը վերադառնայ քննարկումներու դաշտ գլխաւոր խաղցողներու կողմէ: Այս պարագային առաջին արծարծողը` Մոսկուան:

Մոսկուային ուղղուած նախ անուղղակի եւ ապա ուղղակի իրանեան պատասխաննները հրապարակուեցան երեք մակարդակներով: Առաջինը` դիւանագիտական, Հայաստանի մէջ գործող Իրանի դեսպանին ճամբով, երկրորդը` կառավարական, արտաքին գործոց նախարարին միջոցով, իսկ երրորդը` օրէնսդրական, խորհրդարանի արտաքին գործերու եւ անվտանգութեան հարցերու յանձնախումբի անդամին կողմէ:

Այս երեք մակարդակներու առկայութիւնը ենթադրել կու տայ Իրանի պետական դիրքորոշումին ամրութիւնը այս հարցին մէջ: Այս յայտարարութիւններու ընթացքին օգտագործուեցան «կարմիր գիծ», «ի պահանջել հարկին ռազմական միջոցներով կանխել», «թիկունքէն հարուած ստանալ» եւ այլ ածանցեալ ձեւակերպումներ, որոնք դարաւոր սահմանի փոփոխութիւնը մերժելու Իրանի առաջնային յայտարարութեան փակագիծերը բացին:

Թեհրանի ուղերձի խստացումը սակայն կը թուի, որ միայն Մոսկուային չէ ուղղուած: Այս նախագիծով տարբեր շահերէ մեկնած խանդավառ են Անգարան, Պաքուն եւ Մոսկուան: Առաջին երկուքը պարզ է, որ թուրանական կամուրջի կառուցումը առաջադրած են, մինչ երրորդը կ՛ուզէ վերահսկել շատ կարեւոր հանգուցակէտ մը: Այդ հանգուցակէտը չի վերաբերիր միայն Թուրքիա-Նախիջեւան-Ազրպէյճան կամրջումին:

Սիւնիքի հանգուցակէտը Իրան-Արեւմուտք կամ Թեհրանի դէպի Եւրոպա ապաշրջափակման կենսաճանապարհն է` Իրան-Սիւնիք-Վրաստան-Սեւ Ծով-Եւրոպա հաղորդակցուղիներով:

Թեհրանի համար ուրեմն, դարաւոր սահմանէն աւելի իր կենսաճանապարհին վրայ այլ վերահսկողութիւններ մերժելու պետական շահն է:

Պատասխանի խստացումին դիմաց պաշտօնական Մոսկուան կը վերաձեւակերպէր իր յայտարարութիւնները` ըսելով, որ Իրանի համաձայնութիւնը անհրաժեշտ է տարածաշրջանի ապաշրջափակման նախագիծերը կեանքի կոչելու համար: Այս պարունակին մէջ ալ կը վերարծարծուէր 3+3-ը:

Յայտնապէս սակայն չեն աւարտած յայտարարողական մակարդակի վրայ արձանագրուող այս միջադէպերը: Դիւանագիտական առումով ալ անտեսելի չէ Իրանի մէջ գործող Ռուսիոյ դեսպանին արտաքին գործոց նախարարութիւն հրաւիրուիլը:

Յայտարարողական միջադէպերը չեն աւարտած. այդ մասին կը յուշէ Իրանի  խորհրդարանի նոյն անդամը` յայտարարելով, որ «Իրանի դիւանագիտութիւնը խիստ պատասխան պիտի տայ «Զանգեզուրի միջանցք»-ին աջակցող Ռուսիոյ նախագահի վերջին դիրքորոշումներուն»:

Յամենայն դէպս այս եւ հետագայ «միջադէպեր»-ու գրանցման աստիճանաչափերը  կը տարուբերին Թեհրան-Արեւմուտք յարաբերութիւններու ելեւէջներով:

«Ա.»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company