ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն

24 Սեպտեմբեր 2024

Լիբանանի և Իսրայելի միջև տեղի է ունեցել ռազմական բախումների բնույթի փոփոխություն, այսինքն՝ նկատվում է հակամարտության անցում նոր փուլի, որի պայմաններում թեև բաց պատերազմ չի ընթանում, բայցևայնպես, առկա է մարտական գործողությունների ծավալների որոշակի ընդլայնում։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Լիբանանի հարավային շրջանների հրթիռակոծություններից հետո առաջացած իրավիճակին։ «Այն տարածքները, որտեղ «Հեզբոլլահն» ունի ռազմական կենտրոններ, շարունակ թիրախավորվում են իսրայելական բանակի կողմից։ Այս անգամ հրթիռակոծման ենթարկվեցին նաև Բեյրութի հարավային արվարձանները։ Այսինքն՝ պոտենցիալ թիրախներ են բոլոր այն շրջանները, որտեղ ապրում են շիա համայնքները։ Այս պահին հատկապես Լիբանանի հարավային շրջաններից նկատվում են գաղթականների ալիքի նախադրյալներ։ Իսրայելը խնդիր էր դրել իր հյուսիսային շրջանների անվտանգությունը վերականգնել, ինչը նշանակում է՝ այնտեղից տարհանված բնակչությունը վերադարձնել: Դա պայմանավորված է նաև այդտեղ անվտանգային գոտի ձևավորելու նպատակադրությամբ։ Դա, նրանց մեկանբանությամբ, նշանակում է «Հեզբոլլահի» դիրքերի նահանջ»,- ասաց Գանտահարյանը։

Նա հավելեց, որ Լիբանանի հայկական համայնքի հատվածները գտնվում են ռազմական գործողությունների տարածներից հեռու և չեն թիրախավորվում, թեև հայ բիզնեսմեններն ունեն գործարար կապեր Լիբանանի գրեթե բոլոր շրջանների հետ և գործի բերումով այցելում են տարբեր հատվածներ։

Գանտահարյանը հավաստիացրեց, որ հայկական համայնքում խուճապ չկա, պարզապես ինչպես բոլորի, այնպես էլ մեր հայրենակիցների մոտ, կան մտահոգություններ, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել և ընդգրկել ավելի մեծ ծավալներ՝ ավելի խորացնելով առանց այդ էլ ֆինանսատնտեսական և սոցիալական խնդիրների հետ կապված տագնապը։ Հայկական համայնքը լիբանանյան հասարակության բաղկացուցիչ մասն է, հետևաբար, անհաղորդ չէ տեղի ունեցող իրադարձություններին։

Խոսելով նաև արտաքին ազդակների մասին և անդրադառնալով մասնավորապես Իրանի հոգևոր առաջնորդի կոչին՝ ուղղված իսլամական բոլոր պետություններին, որպեսզի նրանք խզեն տնտեսական կապերն Իսրայելի հետ, Գանտահարյանն ասաց, որ արաբական պետությունների և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվել, և Այաթոլա Խամենեի կոչը պատճառ չի հանդիսացել, որ այդ հարաբերությունները խզվեն։ «Քաղաքական ընդհանուր քարտեզի վերագծման գործընթացի հանգուցալուծումը դեռևս պարզ չէ, հետևաբար, վաղ է խոսել պատժամիջոցների կամ խզումների իրողության մասին, կամ այդ իրողության հետևանքների մասին»,- նշեց նա։

Գանտահարյանի դիտարկմամբ՝ երկրորդ ճակատի բացման հեռանկարը կախված է Իսրայելի գործելակերպից։ Թել-Ավիվը նախօրեին հայտարարել էր, որ իրեն հաջողվել է զգալի թվով ստորգետնյա անցուղիներ ոչնչացնել և հսկողություն հաստատել Գազայի հատվածը Եգիպտոսի հետ կապող անցակետի հարակից տարածքի վրա։ «Բայց մյուս կղմից էլ, երբ հնչում են նման հայտարարություններ, դա ենթադրում է, որ ռազմական գործողությունները որոշակիորեն մոտեցել են ավարտին, ինչի դեպքում Գազայի հրադադարը դառնում է ավելի տեսանելի։ Հիմա Գազայի իրավիճակն ու Լիբանանի հետ սահմանային իրադրությունը տարանջատվում են։ Չի բացառվում, որ Գազայում ձեռք բերվի հրադադարի պայմանավորվածություն, սակայն իրավիճակը սրվի Լիբաբանի հետ սահմանին, քանի որ հրադադարը չի բխում Նեթանյահուի շահերից։ Նա ցանկանում է ռազմական գործողություններով շեղել հրեա հասարակության ուշադրությունը, որտեղ գնալով մեծանում են լուրջ դժգոհությունները նրա կառավարությունից։ Հնարավոր երկրորդ ճակատն, ի տարբերություն Գազայի, թիրախային առումով ավելի սահմանափակ է և չի վերաճի ծավալային համապարփակ պատերազմի»,- եզրափակեց «Ազդակ» թերթի խմբագիրը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 182-ի, 727 մարդ վիրավոր է։ Երկրի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ զոհերի շարքում կան կանայք, երեխաներ, բժիշկներ։ Լիբանանի հարավային շրջաններից մարդիկ փորձում են փախչել իսրայելական գնդակոծությունից։

Ըստ Ներքին գործերի նախարարության՝ Բեյրութում, Տրիպոլիում և Լիբանանի արևելյան և հարավային շրջաններում, դպրոցները կծառայեն որպես ապաստարաններ տեղահանվածների համար։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ պատրաստվում է հարվածել Բեկաայի հովտում գտնվող տներին, որտեղ պահվում են «Հեզբոլլահ»-ի ռազմավարական զենքեր։ Իսրայելի բանակի խոսնակը քաղաքացիական անձանց կոչ էր արել արագ տարհանվել։

Մանվել Մարգարյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company