ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Մեր մտավախությունն այն է, որ այս պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանում

07 Հոկտեմբեր 2024

Իսրայելի կողմից Լիբանանի տարածքի ռմբակոծության ձայներն ամենուր են: Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։

Այն բանից հետո, երբ 2023 թ․ աշնանը Իսրայելը, ի պատասխան «ՀԱՄԱՍ» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, իրավիճակը լարվեց նաեւ Իսրայել-Լիբանան սահմանին: Հրթիռակոծության եւ ռմբակոծության թիրախում սկսեցին հայտնվել ոչ միայն Լիբանանի սահմանային գյուղերը, այլեւ սահմանից հեռու գտնվող շրջանները։

Հարցազրույցից կես ժամ առաջ, Իսրայելը ռմբակոծել էր Բեյրութի հարավային ու արեւելյան արվարձանները։ Մարդիկ մշտական անհանգստության մեջ են:

Հակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Իսրայելը ռմբակոծում է Լիբանանի հետ սահմանից մինչեւ Բեյրութի հարավային արվարձաններ ընկած տարածքները, անգամ՝ մայրաքաղաքի սիրտը համարվող շրջանները, Բեքաայի եւ Բաալբեկի նահանգները։ Դրա հետեւանքով շուրջ 1 միլիոն մարդ թիրախավորված բնակավայրերից տեղափոխվել է քիչ վտանգավոր շրջաններ։ Ըստ հայ պատգամավորի՝ այսօր Լիբանանում չկա լիովին ապահով տարածք։

Բագրատունին նշում է, որ չնայած Իսրայելը հայտարարում է, թե իբր իր թիրախում ռազմական օբյեկտներն են, իրականությունն այլ է։ «Իրականությունն այն է, որ ամբողջական պատերազմ է՝ քանդել այն, ինչը որ կանգուն է, ու առավելուգույն չափով ներքին անհավասարակշռություն ստեղծել Լիբանանում»,- նկատում է հայ պատգամավորը։

Նա ասում է, որ Իսրայելը կիրառում է ամենատարբեր տեսակի զենքեր՝ ԱԹՍ-ներ, F-35 օդանավեր, ռազմանավեր եւ հրթիռներ: Հոկտեմբերի 2-ին, օրինակ, իսրայելական բանակը սահմանային ներթափանցման փորձ է կատարել, բայց, ըստ Բագրատունու, մեծ վնասներով հետ է քաշվել՝ տալով մարդկային ու զինտեխնիկայի կորուստներ։ Իսկ կեսգիշերից սկսած ռազմանավերից հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին։

«Իսրայելի համար պատրվակը կարեւոր չէ, որեւէ ձեւով կարող է պատրվակ գտնել։ Նույնիսկ թիրախավորել էին Բեյրութից հեռու ընկած քրիստոնյա գյուղեր, որտեղ իբր գտնվում էր «Հեզբոլլահի» ղեկավարներից մեկի ընտանիքը»,- ասում է Հակոբ Բագրատունին ու հավելում, որ միջազգային հանրության կողմից չկան նշանակալից նախաձեռնություններ, միայն քաղաքական հայտարարություններ են։ «Իսրայելն ամենաթողության վիճակի մեջ է։ Իսրայելի կատարածին թե՛ ԱՄՆ-ն, թե՛ արեւմտյան աշխարհը ոչ միայն ըմբռնումով են մոտենում, այլեւ իրավունք են տալիս՝ ասելով, թե նրա արածն ինքնապաշպանություն է,- նկատում է հայ պատգամավորը, ապա ավելացնում,- մեր մտավախությունն այն է, որ այս պատերազմը կտարածվի ամբողջ տարածաշրջանում»։

Հակոբ Բագրատունու փոխանցմամբ՝ Լիբանանի հայկական շրջաններն առանձնապես թիրախավորված չեն, մարդկային կորուստներ չկան: «Բայց, ի վերջ, մենք էլ ենք Լիբանանի մեջ, ու երբ ռմբակոծում են Բեյրութի հարավային կամ այլ շրջանները, հայաբնակ շրջանները դղրդում են»,- ասում է նա։ Ներքին տեղահանվածների հոսք կա նաեւ դեպի Անջար հայաբնակ քաղաք, որտեղ հայերը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել մարդկանց։

Ըստ Բագրատունու՝ բարեգործական օգնություն տրամադրելու վերաբերյալ ժողով է եղել հոկտեմբերի 2-ին, եւ դեղատներին կոչ են արել օգնել Բուրջ Համուդում ապաստանած մարդկանց։ Ամսի 2-ին ժողով են արել նաեւ Լիբանանում գործող քաղաքական կուսակցությունները. օրակարգային հարցն էր, թե ինչ կարող են անել իրենք նման արտակարգ իրավիճակներում։

«Սա առաջին հերթին մարդասիրական խնդիր է. այն, ինչ տեսնում եք Գազայում, դրա մի տարբերակն էլ Լիբանանի մեջ է այսօր»,- ասում է հայ քաղաքական գործիչը:

Տնտեսապես առանց այդ էլ վատ վիճակում գտնվող և թուլացած Լիբանանում պատերազմի ներկա ալիքը տնտեսական նոր մարտահրավերներ է բերում։ «Անցնող տարիներին տնտեսապես շատ վատ կացության մեջ էինք։ Այսօր, երբ 1 միլիոն գաղթական է տեղափոխվել, Լիբանանի ենթակառուցվածքները պատրատ չեն նման իրավիճակին դիմակայելու: Մարդկանց բիզնեսներն են քանդվել, առօրյա առեւտուրն է նվազել, գներն են բարձրացել։ Չմոռանանք, որ չարաշահումներն ու կոռուպցիան իրենց դերն են խաղում այս կացության սաստկացման մեջ»,- ասում է մեր զրուցակիցը։

Նրա փոխանցմամբ՝ գրեթե ամեն օր կապի մեջ են Լիբանանում ՀՀ դեսպանատան հետ։ Խոսակցություններ կային ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տարհանման մասին, բայց նման որոշում առայժմ չկա։ «Անհանգստություն կա, թե վերջն ինչ է լինելու, սակայն երկրից դուրս գալու տրամադրությունները զգալի չեն»,- նշում է պատգամավորը։

Բագրատունու խոսքով՝ Լիբանանից հայերի դուրս գալու դեպքում միակ ուղղությունը պետք է լինի Հայաստանը, իսկ ՀՀ իշխանություններից էլ ակնկալիքն այն է, որ համապատասխան ձեւով ընդունեն հայրենակիցներին ու նրանց համար ստեղծեն արժանապատիվ պայմաններ, որպեսզի այդ մարդիկ հայրենիքի մեջ իրենց գաղթական չզգան։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company